«Մեծ կանիոն. ԱՄՆ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ հուշարձան |հայերեն անվանում = Մեծ կանիոն. ԱՄՆ |բնօրինակ անվանում = Grand Canyon |Պատկե...»:
(Տարբերություն չկա)

22:13, 4 Հունիսի 2015-ի տարբերակ

Մեծ կանիոն, գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում [1], այն առաջացել է ջրի (սառույցի) և քամու էրոզիայի հետևանքով, աշխարհի առավել մեծ կիրճերից մեկն է, ազգային պարկը տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու:


Մեծ կանիոնի առաջացումը

Կոլորադո գետի ջրերը կանիոնը փորել են միլիոնավոր տարիների ընթացքում՝ հունի երկայնքով ստեղծելով 446 կմ երկարություն, 0.5-29 կմ լայնություն և մինչև 1.6 կմ խորություն ունեցող մի կիրճ:

ջրի (սառույցի) և քամու էրոզիային ենթարկված նստվածքայնի ապարների շերտերը երկրաբանական ժամանակագրության կարևոր վկայություններն են և բրածոների հարուստ աղբյուր: Ապարների առավել հին՝ կրաքարի շերտերը պարունակում են բրածոներ, որոնց տարիքը շուրջ մեկ միլիարդ երկու հարյուր հիսուն միլիոն տարի է:

Պատմություն

Ավելի քան 4000 տարի լինելով բնիկ ամերիկացիների (ներառյալ նավաջո ցեղախումբը) ապրելավայր՝ Մեծ կանիոնը գրավեց եվրոպացիների ուշադրությունը 1540 թ., երբ իսպանացի արշավորդ Գարսիա Լոպես դե Կարդենասը իր արշավախմբով ձեռնարկեց Կոլորադո գետի հետազոտությունը: Կիրճը Մեծ կանիոն ազգային պարկի մաս է կազմում՝ սկսած 1991 թ.: Կանիոնի հարավային եզրագոտին առավել մատչելի մաս է և սիրված վայր զբոսարշավորդության, ջորիներով շրջագայության, գետով ճանապարհորդության և տեսարժան վայրեր դիտելու նպատակով ուղղաթիռային թռիչքների համար:

Ծանոթագրություններ

  1. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, րատարակչություն 2012, էջ 16