«Վահան Փափազյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ →‎1908-1912 թթ., Վահան Փափազյանը Օսմանյան խորհրդարանի պատգամավոր: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (13) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲր...
Տող 19.
Գաղափարական սրվածությունը հայկական երեք կուսակցությունների միջև չափազանց սրված էր։ Հայերի անմիաբանությունից օգտվում էր թուրք իշխանությունը, որը սակայն հիմնական ուժերը կենտրոնացրել էր [[Սասուն]]ում, որտեղ 1904 թ. սկզբին սկսած ինքնապաշտպանությունը տևեց մինչև մայիսի կեսերը։ [[Աղթամար]] նահանջած հերոսներին [[Անդրանիկ Օզանյան]], [[Գևորգ Չաուշ]], [[Սեպուհ]], [[Սմբատ]] տեսակցում են Վահանն ու Իշխանը։
 
Մինչ Աղթամարի դեպքերը Կոմսը նախաձեռնում է Վանի բանտում պահվող նախ 101 տարվա ազատազրկման, ապա մահապատժի դատապարտված [[Վարդգես]]ի փախուստի գործը. պետք էր մինչև բանտախուց գետնուղի ական փորել, ինչպես ինքն է նշում, շուրջ 50 մետրից 45-ը արդեն պատրաստ էր, երբ անսպասելի կանչում են Աղթամար, և գործը մի քանի օր հետաձգվում է։ Հետագայում իր հուշերում նա գրում է. ‹‹Բնութիւնը դավաճանեց մեզ, հորդառատ անձրեւ տեւաց ամբողջ ցերեկ եւ գիշեր:գիշեր։ Հետեալ առավոտ բանտին բակին մեջ ահագին ձագարաձեւ խորխորատ մըն էր բացված, մեր ականը փլած էր և գաղտնիքը երեւան ելած:ելած։ Էսպես անփառունակ վերջացավ ձեռնարկը... 1906 թ. ամռանը Վարդգեսին փոխադրեցին Տիգրանակերտի բանտը››:
 
1904 թ. աշնանը Վան է գնում [[Արամ Մանուկյան]]ն ու քարոզչական աշխատանքը, նոր թափ է ստանում:ստանում։ Սակայն այս ոգևորությունը կարճ է տևում, ՀՅԴ բյուրոն Արամ Մանուկյանին ուղարկել էր, ոչ թե Կոմսի ենթակայության տակ աշխատելու, այլ նրա սխալները շտկելու, ինչից էլ նեղսրտելով Վահան Փափազյանը որոշում է հեռանալ:հեռանալ։ 1905 թ. հունվարին Կոմսն ու [[Քեռի]]ն (Արշակ Գավաֆյան) ծպտված թողնում են երկիրը, ավելի ուշ հասնում Երևան:Երևան։ Հայ-թաթարական բախումների ժամանակ [[Նիկոլ Դուման]]ի հրամանով նա մեկնում է [[Նախիջևան]], [[Սարգիս Կոդաբաշյան]]ի ենթակայությամբ կազմակերպելու ինքնապաշտպանության գործը:գործը։ 1906 թ. աշնանը նրան կրկին հրավիրում են [[Վասպուրական]]: Հասնելով Վան՝ անցնում է իր համար կարծես սովորական աշխատանքի:աշխատանքի։ Գարնանը վերադառնում են նաև ՀՅԴ 4-րդ համագումարին մասնակցելու համար [[Վիեննա]] մեկնած Արամն ու Իշխանը:Իշխանը։
 
Սահմանադրական կարգերի հաստատումից հետո առաջին խորհրդարանական ընտրություններում Վասպուրականի հայությանը հատկացված էր մեկ տեղ:տեղ։ Օսմանյան խորհրդարանի երեսփոխանական ընտրության ժամանակ դաշնակցության Վանի կենտրոնական կոմիտեն առաջարկում է Կոմսի` Վահան Փափազյանի թեկնածությունը՝ իբրև վանեցու, քանի որ օրենքով խորհրդարանի անդամ կարող էր ընտրվել միայն տեղացին, Արմենականները՝ [[Ավետիս Թերզիբաշյան]]ին։ Բայց Կոմսը համաձայն չէր։ «… Անախորժ անակնկալ մըն էր ինծի համար,– գրում է Կոմսը:–Կոմսը։– Երբեք միտքես անցած չէր նման պատասխանատվության տակ մտնել:մտնել։ Կը ըզգայի, որ անախորժ պարտականություն մըն էր` խառնվածքիս բացարձակ անհամապատասխան, մանավանդ, որ լեզուն ալ չէի գիտեր»։ Միաժամանակ, նա գտնում էր, որ այդ պաշտոնի համար իր պատկերացումներով ամենահարմարը՝ Արամ Մանուկյանն էր՝ «իր հանդգնությամբ, խորհրդարանական միջավայրի շուտով հարմարող` իր մատչելի և անկաշկանդ բնավորությամբ, մանավանդ որ քիչ շատ ալ թյուրք-թաթարական լեզվով կրնար լավ-գեշ արտահայտվիլ»։ Սակայն վերջինս էլ կտրուկ հրաժարվում է՝ տեղացի չլինելու պատճառով։ Հետագայում Կոմսը, ցավով անդրադառնալով իր երեսփոխան ընտրվելու հարցին, կշտամբանքով վերհիշում էր Արամի մերժումը. «Այդ պարտականության (երեսփոխանի) մարդը Արամը կըրնար լինել:լինել։ Ինչո՞ւ չընդունեց:չընդունեց։ Չէ՞ որ իր խառնվածքով աննկուն, համարձակ ու անկաշկանդ` համառ պայքարող մըն էր, որ իր թերի լեզվով իսկ կրնար խորհրդարանի բեմեն որոտալ բոցավառ խոսքեր՝ ուղղված պետության վարիչներուն, ներկայացուցչական աթոռներու վրա բազմած թուրք «երևելիներուն», որոնցմե շատերու ձեռքերը հավանաբար մաքուր չէին հայերու արյունեն ու արցունքեն»։ «Ջախջախիչ» մեծամասնությամբ Վասպուրականի կողմից Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավոր ընտրվեց Վահան Փափազյանը, որը խոշոր հաղթանակ տարավ հատկապես գավառներում։ Այդ մասին նա հետագայում հիշում է. «Մերինները հրճվանքի մեջ էին, իսկ ես տխուր ու մտատանջ էի` իմ առջև բացվող այս նոր, անծանոթ և անախորժ կյանքին հանդեպ»։ Վանից մեկնելու նախօրյակին Վ. Փափազյանը մեծ խոստումներ էր շռայլում բոլորին։ «Մենք, ձախակողմյան երեսփոխաններս,– ասում էր նա,– պատնեշի վրա պիտի կանգնենք և կուրծք պիտի տանք դեպի ժողովուրդը, դեպի հասարակական իրավունքները, դեպի արդարություն ուղղված հարվածներին»։ Բայց նա նշանավոր եղավ միայն իր լռությամբ, այնպես որ շատերի կողմից արժանացավ «համր երեսփոխան» տիտղոսին։
 
1912 թ. դեկտեմբերի 21-ին Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովը որոշում է ընդունում հայական հարցը բարձրացնել եվրոպական տերությունների առաջ։ Հիմնվում է Ապահովության խորհուրդ, որի նախագահը պատիարք Արշարունին էր, քարտուղարը՝ Վահան Փափազյանը։ Բացի Պատրիարքարանի նախագծից հայկական բարենորոգումների վերաբերյալ նախագիծ ներկայացրեց նաև [[Պողոս Նուբար Փաշա]]ն, որը դժգոհում էր պատրիարքարանի ներկայացրած նախագծից։ Այս պայմաններում պատրիարքարանի կողմից Եվրոպա է գործուղվում և Պողոս Նուբարի հետ բանակցությունների մեջ է մտնում Վահան Փափազյանը՝ նպատակ ունենալով հասնել փոխզիջումային տարբերակի ընդունմանը։ Մեկ ու կես ամիս տևած բանակցություններից հետո Վահան Փափազյանը և Պողոս Նուբարը հասնում են համաձայնության և ռուսական դեսպանությանը ներկայացնում երկկողմանի ընդունելի նախագիծ։ Ի վերջո 1914 թ. հունվարի 26-ին կնքվում է ռուս-թուրքական համաձայանագիր հայկական բարենորոգումների վերաբերյալ, որին, սակայն վիճակված չէր իրագորրծվել, քանզի 1914 թ. սկսված առաջին համաշխարհային պատերազմը այն թողնում է անավարտ։