«Սալերի տեկտոնիկա»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Կղզային աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը։: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...
չ (clean up, փոխարինվեց: : → ։ (57), → (2) oգտվելով ԱՎԲ)
չ (→‎Կղզային աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը։: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (3) oգտվելով [[Վիքիպեդիա:ԱվտոՎիքիԲրաուզե...)
Մագմատիզմի ներսալային մարզեր։ Հաճախ համաշխարհային օվկիանոսում կամ էլ ցամաքների վրա կարող են դիտարկվել բազմաթիվ հրաբուխներ, որոնք մշտապես ակտիվ են և արտաքուստ որևէ կապ չունեն այս կամ այն սալի հետ։ Այստեղ մենք գործ ունենք մագմատիզմի հետ, որն ընթանում է երկու աշխարհագրորեն տարբեր միջավայրերում` օվկիանոսներում և մայրցամաքներում։
 
==Կղզային աղեղներ:աղեղներ։ Ընդհանուր բնութագիրն ու մագմատիզմը:մագմատիզմը։==
Կղզային աղեղներն իրենցից ներկայացնում են սուբդուկցիայի զոնայում առաջացած հրաբխային կղզիների շղթաներ։ Ձևավորվում են այնտեղ, որտեղ մի օվկիանոսային սալը խորասուզվում է մյուսի տակ։
Ժամանակակից կղզաղեղներն են` Կուրիլյան, Ալեության, Մարիանյան ու շատ այլ արքիպելագները։
Կղզային աղեղները ձևավորվում են երկու օվկիանոսային սալի բախման հետևանքով։ Սալերից մեկը հայտնվում է ներքևում և կլանվում է դեպի մանթիա, իսկ վերևի սալում ձևավորվում են կղզային աղեղի հրաբուխները։ Կղզաղեղի ուռուցիկ կողմն ուղղված է խորասուզվող սալի կողմը։ Այդ կողմից գտնվում են խորջրյա փողրակն ու ճկվածքը։ Կղզաղեղի թիկունքում գտնվում է հետաղեղային ավազանը (օր.` Օխոտի ծովը, Հարավճապոնական ծովը), որում նույնպես կարող է տեղի ունենալ սպրեդինգ:սպրեդինգ։
 
Կղզային աղեղների տակ երկրակեղևի հզորությունը նույնն է, ինչ որ ցամաքային կեղևինը` 20կմ և ավելի։ Ըստ Ս.Ա. Ֆեդոտովի աղեղների տակ` երկրակեղևի հատակից մինչև 100կմ խորությունը (ամբողջ քարոլորտը), ձգվում է ցածր սեյսմիկական արագությունների գոտին` 7.6 - 7.8 կմ/վ, որը դեպի ներքև ձուլվում է աստենոսֆերայի հետ։ Ենթադրվում է, որ երկրաշարժերի օջախները կենտրոնացված են համեմատաբար ոչ լայն (100կմ-ից ոչ ավել) գոտում, որը տարածվում է թեք` սկսվելով խորջրյա փողրակից, անցնում է կղզային աղեղի տակ` միջինը մոտ 45° անկյամբ։
144 973

edits