«Մեղրահաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
[[Կատեգորիա:Մեղվաբուծություն]]
===Մեղրահացերի ստեղծումը===
Առանց մեղրահացի մեղվաընտանիքների կյանքը հնարավոր չէ: Մեղրահացերի բջիջներում մեղուներն աճեցնում են իրենց թրթուրներն ու հարսնյակները, պահեստավորում, վերամշակում և պահպանում են կերի պաշարը: Մեղրահացերի մակերեսին տեղաբաշխվում է մեղուների ամբողջ սերունդը: Պատրաստի մեղրահացերի պակասի դեպքում մեղվանոցի եկամտաբերությունը խիստ ընկնում է: Եթե գարնանը բների լայնացման համար մեղրահացերը չեն բավարարում, ապա դա արգելակում է մայր մեղվի ձվադրումը, դանդաղեցնում է երիտասարդ մեղուների աճը:, ընտանիքի նորմալ զարգացումը, ընտանիքը քիչ մեղր է կուտակում: Մեղրահացերի խիստ կարիք է զգացվում հատկապես գլխավոր [[բերք]]ի ժամանակ: Եթե նույնիսկ մեղվապահը աճեցրել է շատ աշխատավոր [[մեղու]]ներ, բայց հոգ չի տարել անհրաժեշտ քանակությամբ [[մեղրահաց]]երի ստեցծման համար, ապա մեղուները չունենալով ազատ բջիջների [[նեկտար]]ը տեղավորելու համար, անգործության կմատնվեն և մեղրաբերքը կմնա անօգտագործելի:<ref>[[Մեղվաբույծի դասագիրք Հայաստան հրատարակչություն Երևան-1974]]</ref>
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մեղրահաց» էջից