«Յակով Սվերդլով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
 
== Կենսագրություն ==
Կոմունիստական կուսակցության անդամ 1901 թվականից։ Ծնվել է արհեստավոր փորագրիչի ընտանիքում։ Որպես պրոֆեսիոնալ հեղափոխական աշխատանքներ է տարել [[Նիժնի Նովգորոդ]]ում, [[Կոստրոմա]]յում, [[Յարոսլավլ]]ում, [[Կազան]]ում և այլուր։ [[1902]]-[[1903]] թվականին բազմիցս ձերբակալվել, բանտարկվել և աքսորվել է։ [[1904]] թվակաին ՌԽԴԲԿ Հյուսիսային կոմիտեի որոշմամբ անցել է անլեգալ աշխատանքի, [[1905]] թվականին ՌԽԴԲԿ ԿԿ-ի որոշմամբ մեկնել է ուրալ՝ տեղի կուսակցական կազմակերպությունը ամրապնդելու համար, [[1905]] թվականի դեկտեմբերից գլխավորել է ՌԽԴԲԿ [[Եկատերինբուրգ]]ի ([[1924]] թվականից՝ Սվերդլովսկ) կոմիտեն։ [[1906]]- թվականին աշխատանքներ է տարել ոստիկանության կողմից շախշախված [[Պերմ]]ի կուսակցական կազմակերպության վերականգնման ուղղությամբ, Եկատերինբուրգում ղեկավարել է Ուրալյան մարզային 2-րդ կուսակցական կոնֆերանսը, ընտրվել ՌԽԴԲԿ մարզային կոմիտեի անդամ։ [[1906]] թվականի հունիսին ձերբակալվել, [[1907]] թվականին դատապարտվել է 2 տարվրա բանտարկության։ [[1909]] թվականի նոյեմբերին ՌԽԴԲԿ ԿԿ-ի կողմից ուղարկվել է վերականգնելու [[Մոսկվա]]յի կուսակցական կազմակերպությունը, դեկտեմբերին ձերբակալվել, [[1910]] թվականին աքսորվել է Նարիմի երկրամաս, որտեղից հուլիսին փախել է։ Աշխատել է [[Պետերբուրգ]]ի կուսակցական կազմակերպությունում, մասնակցել «Ջվեզդա» ({{lang-ru|«Звезда»}}) թերթի հրատարակման նախապատրաստմանը։ [[1910]] թվականին կրկին ձերբակալվել է, [[1911]] թվականին կրկին աքսորվել Նարիմ։ ՌԽԴԲԿ 6-րդ (Պրագայի) Համառուսաստանյան կոնֆերանսից ([[1912]]) հետո, հեռակա կարգով, կոոպտացվել է ԿԿ և մտցվել ՌՍԴԲԿ ԿԿ-ի Ռուսական բյուրոյի մեջ։ [[1912]] թվականի դեկտեմբերին փախել է աքսորավայրից, Պետերբուրգում եղել {{lang-ru|«Պրավդա»}} թերթի, 4-րդ [[Պետական դումա]]յի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից։ [[1913]] թվականին ձերբակալվել և աքսորվել է Տուրուխանյան երկրամաս, ուր շարունակել է հեղափոխական գործունեությունը։ Փետրվարյան հեղափոխությունից ([[1917]]) հետո անցել է Պետրոգրադ, ապրիլին ՌԽԴԲ(բ) կ ԿԿ նրան կրկին ուղարկել է ուրալ։Ուրալ։ Եկատերինբուրգում Սվերդլովը ղեկավարել է ուրալյան մարզային կուսակցական կոնֆերանսը։ ՌԽԴԲ(բ) կ 7-րդ (ապրիլյան) [[Համառուսաստանյան կոնֆերանս]]ի պատգամավոր, ընտրվել է ԿԿ-ի անդամ, կոնֆերանսից հետո՝ ԿԿ-ի քարտուղար, պատգամավոր Համառուսաստանյան ԿԳԿ-ում։ Ղեկավարել է ՌԽԴԲ(բ) կ 6-րդ համագումարի հրավիրման կազմբյուրոն։ Համագումարում ընտրվել է ԿԿ-ի անդամ։ Համագումարից հետո ղեկավարել է ՌՍԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղարությունը, մասնակցել ԿԿ-ին կից ռազմական կազմակերպության ղեկավարմանը, ամուր կապեր հաստատել Վլադիմիր Իլյիչ Լենինի հետ, որը գտնվում էր ընդհատակում։ Սվերդլովը նախագահել է ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի [[1917]] թվականի [[հոկտեմբերի 10]](23) և 16(29)-ի նիստերում, որտեղ ընդունվել է զինված ապստամբության մասին որոշումը, ընտրվել ապստամբության ղեկավարման ռազմահեղափոխական կենտրոնի անդամ, Խորհուրդների Համառուսաստանյան 2-րդ համագումարի պատգամավոր, համագումարի բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավար։ [[1917]] թվականի նոյեմբերի 8(21)-ին Լենինի առաջարկությամբ ընտրվել է Համառուսաստանյան ԿԴԿ-ի նախագահ, մնալով ՌԽԴԲ(բ) կ ԿԿ-ի քարտուղար։ Եղել է ՌԽՖՍՀ առաշին Սահմանադրությունը կազմող հանձնաժողովի նախագահը։ Կուսակցության 7-րդ համագումարում նորից ընտրվել է ՌԿ(բ) կ ԿԿ-ի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի 1-ին կոնգրեսի նախապատրաստմանը։ Թաղված է Կարմիր հրապարակում, [[Կրեմլ]]ի պատի տակ։
 
{{ՀՍՀ}}