«Գալակտիկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
 
Գալակտիկաների 25%-ը գնդաձև կամ ձվաձև են։ Դրանք կոչվում են էլիպսաձև և նշանակվում են E տառով։ Էլիպսաձև գալակտիկաներն ըստ ձգվածության աստիճանի բաժանվում են E0-ից E7 դասերի, որտեղ E0-ն գնդաձևն է, իսկ E7-ը` առավելագույն սեղմվածը։ Այս գալակտիկաներն ունեն գալակտիկայի հալոյին բնորոշ աստղային բնակչություն, դրա համար էլ կարմրավուն են։
Sd-ից Sa դաս շարժվելիս գալակտիկայի միջուկի ուղուցիկուռուցիկ տիրույթը` բալջը, սկավառակի համեմատ մեծանում է։ Կան գալակտիկաներ, որոնց դեպքում բալդն այնքան մեծ է, որ իր մեջ է ներառում ամբողջ սկավառակը։ Այս գալակտիկաները կողքից դիտելիս ունեն երկուռուցիկ ոսպնյակի տեսք և անվանվում են S0։ Դրանք կազմում են գալակտիկաների ընդհանուր թվի 20%-ը և հանդիսանում են E7 և Sa գալակտիկաների միջանկյալ դաս։
 
Գալակտիկաների մնացած 5%-ն անկանոն կառուցվածք ունեն և իրենց հատկություններով նման են Մագելանյան Մեծ և Փոքր ամպերին։ Այս գալակտիկաներն անվանվում են անկանոն գալակտիկաներ և նշանակվում են Ir (անգլերեն Irregular` անկանոն բառից)։
 
Գալակտիկաների ձևաբանական այսպիսի դասակարգումն առաջարկել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը <ref name="morph">Ավետիք Գրիգորյան, [http://ayas.ar.am/ «Դարերի խորքից դեպի Տիեզերք»], «Տիգրան Մեծ հրատարակչություն», 2013թ.։</ref>։ Նա ներկայացրել է այդ տիպերը հաջորդականության ձևով։
 
== Զանգվածներն ու չափերը ==
Եթե խոսենք դրանց քանակական բնութագրերի մասին, ապա գալակտիկաների զանգվածները 10<sup>7</sup>-ից 10<sup>12</sup> Արեգակի զանգվածի կարգի են։ Մասնավորապես, մեր Ծիր Կաթին գալակտիկայի զանգվածը կազմում է մոտ 2∙10<sup>11</sup> Արեգակի Զանգված։ Գալակտիկաների տրամագծերը կազմում են 5-ից 250 կիլոպարսեկ <ref name="ref3">Засов А. В., Постнов К. А.: «Общая астрофизика», Фрязино: Век 2, 2006, 496 էջ:</ref>։ (16-ից 800 հազար լուսատարի)։ Համեմատության համար` մեր գալակտիկայի չափերը մոտ 30 կիլոպարսեկ է (100 հազար լուսատարի)։ Հայտնի գալակտիկաներից ամենամեծը IC 1101-ն է, որն ունի 600 կիլոպարսեկից մեծ տրամագիծ <ref name="ref4">T. E. Clarke , Elizabeth L. Blanton , and Craig L. Sarazin: «The Complex Cooling Core of A2029: Radio and X-Ray Interactions», The Astrophysical Journal, 2004, Volume 616, Issue 1, pp. 178-191:</ref>։