«Տիբեթյան լեռնաշխարհ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ծովի մակերևույթից Տիբեթի լեռնաշխարհի միջին բարձրությունը 4,5 կմ է, առանձին լեռնաշղթաների բարձրությունը հասնում է 6 - 7 կմ-ի։ Լեռնաշխարհի արևմտյան մասը, որն ավելի բարձր է և անապատային, տարբերվում է մակերևույթի հարթ գծագրությամբ։ Լեռնաշղթաները որոշ չափով բարձր են շրջապատի տեղանքից։ Կազմված է [[կրաքար]]երից, [[ավազաքար]]երից, կավային [[թերթաքարեր]]ից, [[քվարցիտներ]]ից և այլն։ Առավել հզոր ծալքավորումները տեղի են ունեցել վերին [[Կայնոզոյի դարաշրջան|կայնոզոյում]], ձևավորվել Տիբեթի բարձարավանդակի ժամանակակից ռելիեֆը։ Օգտակար հանածոներից կան [[Ոսկի|ոսկու]] ցրոններ, [[կասիտերիտ]], բազմամետաղներ, [[քարածուխ]], անհոսք լճերում՝ [[բորակ]]ի և [[սոդա]]յի պաշարներ։ Կլիման այստեղ չորային է ու ցուրտ, ձմռանը սառնամանիքները երբեմն հասնում են -30 -35 °C-ի։ Ամռանը հաճախ լինում են ուժեղ մրրիկներ, որոնք օդը լցնում են փոշու և ավազի ամպերով։ Այստեղ կան ոչ մեծ անհոսք աղի լճեր։ Ծառեր չկան, աճում են կոշտ խոտերի ցածր թփեր։ Գրեթե անմարդաբնակ այս վայրերում կարելի է տեսնել վայրի յակերի մեծ նախիրներ, ինչպոս նաև [[այծքաղներ]], կուլաններ, լեռնային ոչխարներ։ Խոր բներում ապրում են [[Արջամուկ|արջամկներ]], ծվծվաններ, որոնցով սնվում է ծվծվակեր արջը։
[[Պատկեր:Himalayas-Lhasa15.JPG|մինի|ձախից|Տիբեթյան լեռնաշխարհը]]
Լեռնաշխարհի հարավային մասում տարածվում են [[Ինդոս]] և [[Բրահմապուտրա]] գետերի վերին հոսանքների հովիտները։ Այդ շրջաններում ձմեռն անհամեմատ ավելի տաք է (մետավորապես 0 °C), շատ ուժեղ սառնամանիքներ չեն լինում։ Ամռան միջին ջերմաստիճանը բարձր է +15 °C-ից, տեղումներ ավելի շատ են լինում։ Գետերի երկարությամբ երևում են ծառեր։ Այս վայրերում պատահում են [[ընձառյուծ]]ներ, հիմալայան սև արջեր։ Հովիտների որոշ մասերում ցանում են [[գարի]], [[ցորեն]], [[սիսեռ]]։ Այստեղ է գտնվում Տիբեթի գլխավոր քաղաք [[Լհասա]]ն` բուդդայական վանականների կրոնական կենտրոնը:կենտրոնը։
 
[[Ջերմաստիճան]]ի օրական կտրուկ տատանումների հետևանքով հաճախակի են փոշոտ [[փոթորիկ]]ները։ Բարձրավանդակի մեծ մասում տարեկան տեղումները 100–200 մ են (մեծ մասը [[Ձյուն|ձյան]] ձևով), ծայրամասերում՝ մինչև 500 մմ, հարավում, [[մուսսոններ]]ի ազդեցությամբ, մինչև 700—1000 մմ։ Չոր կլիմայի ազդեցության հետևանքով ձյան գիծը Չանգթանում գտնվում է մոտ 6000 մ բարձրության վրա, ծայրամասերում այն իջնում է մինչև 5000-5500 մ։ Տիբեթի բարձարավանդակի ներքին մասերում գետերը կարճ են, արտաքին ելք չունեն, եզրերում գտնվում են հարավասիական խոշոր գետերի
([[Հուանհե]], [[Ցանցզի]], [[Մեկոնգ]], [[Սալուին]], [[Բրահմապուտրա]], [[Ինդոս]]) վերին հոսանքները, որոնք ունեն բուռն ընթացք և [[էներգիա]]յի մեծ պաշար։ Կան բազմաթիվ ծանծաղ և աղի լճեր (Նամցո, Սելինգ, Դանգրայում), որոնք սառցակալում են [[նոյեմբեր]]ից [[մայիս]]։
 
Լեռնաշխարհի արևելյան մասը կտրատված է խոր կիրճերով, լեռներից սրընթաց դեպի ներքև հոսող [[Հուանհե]], [[Յանցզի]], [[Մեկոնգ]] և այլ գետերի հովիտներով:հովիտներով։ Այս հովիտներով այստեղ թափանցող [[մուսսոն]]ները իրենց հետ բերում են առատ տեղումներ:տեղումներ։ Աճում է խիտ բուսականություն, լեռների լանջերը ծածկված են [[Եղևնի|եղևնու]] և [[Եղևենի|եղևենու]] անտառներով:անտառներով։ Ավելի ներքև, լեռների լանջերում և հովիտներում, աճում են հնդկական սոճիներ, կաղնիներ, կղբիներ:կղբիներ։ Անտառներում կան [[վագր]]եր, [[հովազ]]ներ, [[արջ]]եր, [[կապիկներ]]:
 
Տիբեթյան լեռնաշխարհում բնակչությունը նոսր է:է։ Հյուսիսային մասերում ապրում են տիբեթցիները` քոչվոր անասնապահները, հարավի հովիտներում՝ հողագործները։ Արագորեն աճում է չինացիների թիվը։
{{ՀՍՀ}}