«Ռևմատոլոգիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|300px|[[Ռևմատոիդ արթրիտ]] '''Ռեմատոլոգիա''' (ռևմատիզմ<ref>{{cite web|url=http://dic.academic.r...»:
 
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
Տող 1.
[[Պատկեր:Rheumatoid Arthritis.JPG|մինի|300px|[[Ռևմատոիդ արթրիտ]]]]
'''Ռեմատոլոգիա''' (ռևմատիզմ<ref>{{cite web|url=http://dic.academic.ru/dic.nsf/enc_medicine/26415/|title=Ревматология|work=Малая медицинская энциклопедия. — М.: Медицинская энциклопедия. 1991—96 гг.|publisher=dic.academic.edu|accessdate=2014-07-15}}</ref> և լոգփա), [[Բժշկագիտություն|բժշկագիտության]] բաժին, ուսումնասիրում է ռևմատիկ [[հիվանդություն]]ները՝ [[շարակցական հյուսվածք]]ի սիստեմային ախտահարումները, հոդաբորբերը, [[օստեոարթրոզ]]ը և արտահոդային [[հյուսվածքներ]]ի ախտահարումները։
 
Ռեմատոլոգիաn սերտորեն առնչվում է նեֆրոլոգիայի, [[սրտաբանություն|սրտաբանության]], արյունաբանության, պուլմոնոլոգիայի և ներքին հիվանդությունների այլ բաժինների հետ, քանի որ շարակցական հյուսվածքի սիստեմային հիվանդությունները կարող են ընթանալ առավելապես [[երիկամ]]ային, սրտայինդ ուղեղային և այլ ախտանշախմբերով (սինդրոմ), իսկ ուսումնասիրվող ռևմատիկ որոշ, ախտանշախմբեր կապված են արյան հիվանդությունների, ուռուցքների և ախտաբանական այլ պրոցեսների հետ։
 
== Պատմություն ==
[[Պատկեր:0510 Spondylitis ankylosans (morbus bechterew) anagoria.JPG|մինի|Անկիլոզացնող սպոնդիլոարթրիտ]]
Հոդերի ռևմատիկ բորբոքումները նկարագրել է դեռևս [[Հիպոկրատ]]ը։ 2-րդ դարում Կ․ Դալենն առաջարկել է «ռևմատիզմ» տերմինը՝ հենաշարժական ապարատի տարբեր հիվանդությունները նշելու համար։ 17-18-րդ դարերում սկսել են նկարագրել առանձին ռևմատիկ հիվանդություններ։
 
Թ․ Սիդենհամը առանձնացրել է ռևմատիկ բազմահոդաբորբը և խորեան, անգլիական բժիշկ Վ․ Հեբերդենը ([[1802]]) նկարագրել է արթրոզին բնորոշ հանգույցիկները՝ ձեռքերի մատների վրա և այն տարբերակել է պոդագրայից։ 19-րդ դարի 30-ական թվականներին ռևմատիզմի ժամանակակից ուսմունքի հիմնադիրներ՝ ֆրանսիական բժիշկ Ժ․ Բույոն և ռուս թերապևտ Դ․ Սոկոլսկին (միմյանցից անկախ) կապ հաստատեցին բագմահոդաբորբի և սրտի ախտահարման միջև։
 
Հետագայում ռևմատիզմի ընդհանուր խմբից անջատեցին ռևմատոիդ հոդաբորբը (ամերիկյան բժիշկ Ա․ Հեռոդ և Ժ․ Շարկո), սիստեմային կարմիր [[գայլախտ]]ը (հունգարացի Մ․ Կապոշի), [[կարծրամաշկություն]]ը (ֆրանսիացի Ե․ Գինտրակ) և այլ հիվանդություններ։
 
Ս․ Բոտկինը առաջինն է նշել ոևմատիզմի վարակական բնույթը, նկարագրել ռևմատիկ [[թոքամզաբորբ]]ը, երիկամաբորբը ([[1874]]-[[1885]])՝ նշելով հիվանդության սիստեմային բնույթը։
 
Դ․ Զախարինն ապացուցել է ռևմատիզմի նոզոլոգիական ինքնուրույնությունը և սալիցիլատներով բուժման արդյունավետությունը ([[1899]]), Գ․ Մալկովը նշել է ստրեպտոկոկերի և ըմպանային նշիկների բորբոքումների դերը ռևմատիզմի զարգացման գործում ([[1900]])։
 
20-րդ դարում ամերիկացի գիտնականներ Ա․ Կոբեռնը, Ն․ Ստրաժեսկոն, Գ․ Լանգը և ուրիշներ առաջարկել են ռևմատիզմի պատճառագիտության ստրեպտոկոկային տեսությունը։
 
Ա․ Բոգոմոլեցը՝ շարակցական հյուսվածքի՝ որպես օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաներ կատարող ֆիզիոլոգիական համակարգի վերաբերյալ ուսմունքը ([[1926]]), Վ․ Տալալաևը բացահայտել է սրտի շարակցական հյուսվածքի ձևաբանական փոփոխությունների փուլերը, գերմանացի գիտնական Ֆ․ Կլինգեն փորձառական աշխատանքներով բացահայտել է ռևմատիզմի և ռևմատիկ հիվանդությունների ալերգիական բնույթը (ԽՍՀՄ-ում այդ հարցը մշակել են Ն․ Ստրաժեսկոն և Մ․ Կոնչալովսկին)։
 
== Ախտաբանական պրոցեսներ ==
Ախտաբանական պրոցեսների առաջացման նյարդասնուցողական մեխանիզմների վերաբերյալ Ա․ Սպերանսկու տեսությունը հաստատեց նաև ռևմատիզմի առաջացման գործում [[նյարդային համակարգ]]ի դերը<ref>[http://www.pap.es/FrontOffice/PAP/front/Articulos/Articulo/_IXus5l_LjPqmzmYUJVNzPeLSusNfLfpv Prada Ojeda A, Otón Sánchez MT. Las enfermedades reumatológicas en el niño: características fundamentales que reconocer en una consulta de Atención Primaria. Rev Pediatr Aten Primaria. 2013;15:275-81.]</ref>։
 
[[20-րդ դար]]ի 2-րդ կեսին ռեմատոլոգիաի առաջընթացին նպաստել են [[ռևմատիզմ]]ի ախտորոշման իմունաբանական և [[կենսաքիմիա]]կան մեթոդների հաջող կիրառումը։
 
== Կիրառում ==
[[Պատկեր:Psoriatic arthritis2010.JPG|մինի|Փսորիազ արթրիտ]]
Կիրառվում են նաև հետազոտության [[վիրուսոլոգիա]]կան մեթոդներ, [[նուկլեինաթթուներ]]ի փոխանակության, հումորալ ու բջջային [[իմունիտետ]]ի խանգարումների և իմունագենետիկական շեղումների ուսումնասիրություններ։
 
Իմունադեպրեսիվ բուժման մեթոդները (կորտիկոստերոիդներ, ցիտոստատիկ դեղամիջոցներ) զուգակցելով փուլային սկզբունքի հետ (ստացիոնար [[պոլիկլինիկա]]), որն ապահովում է այդ պատրաստուկների երկարատև օգտագործումը, բարելավում են ռևմատիկ հիվանդությունների ելքը։
 
[[1960]]-ական թվականներին ռևմատոլոգիան առանձնացվել է որպես բժշկագիտության ինքնուրույն բաժին։ Մի շարք երկրներում կազմակերպվել են ռեմատոլագիայի մասնագիտացված ԳՀԻ-ներ։
 
[[1928]] թվականներին Մ․ Կոնչալովսկու և Գ․ Դանիշևսկոլ նախաձեռնությամբ կազմակերպվել է Համամիութենական հակառևմատիզմային կոմիտե, որը [[1964]] թվականին վերակառուցվել է ռևմատոլոգների համամիութենական ընկերության․ վերջինս ռևմատիզմի դեմ պայքարի Միջազգային լիգայի անդամ է ([[1928]])։ ԽՍՀՄ-ում ռեմատոլոգիայի խնդիրները լուսաբանվում են «Վոպրոսի ռևմատիզմա» (''«Вопросы ревматизма»'', 1961 թվականից) ամսագրում։
 
Հրատարակվում է նաև Միջազգային լիգայի օրգան «Ռևմատոլոջի» («''Rheumatology''», [[1967]] թվականից) ամսագիրը։ ՀԽՄՀ-ում ռևմատիզմի տեսական և պրակտիկ հարցերի մշակմամբ զբաղվել են ակադեմիկոս Լ․ Հովհաննիսյանը, պրոֆեսորներ՝ Ա․ Մելիք-Ադամյանը, Ա․ Քաթանյանը, Տ․ Մնացականովը և ուրիշներ ([[Հայրենական պատերազմ]]ի տարիներից սկսած)։
 
[[Երևանի Բժշկական Ինստիտուտ]]ի ախտաբանական [[անատոմիա]]յի ամբիոնում ռևմատիզմի և մեծ կոլագենոզների պատճառագիտության և ախտածագման հյուսվածա- և իմունամորֆոլոգիայի հարցերի վերաբերյալ հետազոտություններ են կատարում պրոֆեսոր Ա․ Բեգլարյանի ղեկավարությամբ։
 
Երևանի սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիական բաժանմունքում, պրոֆեսոր Ս․ Յոլյանի ղեկավարությամբ, ուսումնասիրվում են ռևմատիզմի, սրտի ձեռքբերովի արատների և [[սրտամկան]]ի բորբոքման ախտորոշման, բուժման և կանխարգելման խնդիրները։
 
== Ռեմատոլոգիայի գիտագործնական հարցերի ուսումնասիրություններ ==
Տող 48.
 
== Գրականություն ==
*Villiger, Peter Matthias [Hrsg.]; Aeschlimann, André:André։ ''Rheumatologie in Kürze : klinisches Basiswissen für die Praxis ; 30 Tabellen'', 2., komplett überarb. und erw. Aufl., Thieme, Stuttgart, New York 2006, ISBN 978-3-13-112432-6
 
== Արտաքին հղումներ ==