«Խորհրդավոր ընթրիք (Լեոնարդո դա Վինչի)»–ի խմբագրումների տարբերություն

չ
→‎Հետաքրքիր փաստեր: վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ (→‎Հետաքրքիր փաստեր: վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (2) oգտվելով ԱՎԲ)
Այդ տարիներին Միլանում ապրող նովելիստ, ապագա եպիսկոպոս [[Մատտեո Բանդելլո]]ն, որը ոչ միայն ականատես էր, այլև լավ դիտող, Լեոնարդոյի աշխատանքը բնութագրող մի քանի գծեր է մեզ հասցրել։ Նա ասում է. «Ես շատ անգամ եմ տեսել, որ Լեոնարդոն սովորություն ուներ առավոտյան շատ վաղ բարձրանալ փայտամածի վրա, քանզի «ընթրիքը» հատակից բավականին բարձր է, և արևածագից մինչև մութն ընկնելը վրձինը ձեռքից ցած չէր դնում, ուտելն ու խմելը մոռացած՝ անընդհատ նկարում էր։ Պատահում էր նաև, որ անցնում էր երկու, երեք, չորս օր, իսկ նա նկարին չէր դիպչում, այլ մեկ կամ երկու ժամ կանգնում էր առջևը և դիտելով ինքն իրեն խորհում էր կերպարների մասին… Ես նաև տեսել եմ, որ ենթարկվելով կամակորությանը կամ տարօրինակոիթյանը, նա կեսօրին, երբ արևը գտնվում էր Առյուծի համաստեղության մեջ, հեռանում էր Հին հրապարակից, ուր նա ծեփում էր իր զարմանալի կավե «[[Հեծյալը]]», գնում էր ուղիղ Գրացիե, բարձրանում փայտամածի վրա, երկու-երեք վրձնահարված անում որևէ կերպարանքի վրա, իսկ հետո անսպասելիորեն հեռանում էր, գնում ուրիշ գործի»։
 
Շատ հետաքրքրական, թեև մի քիչ անեկդոտային մանրամասնություններ է հաղորդում [[Վազարի]]ն։ Նա ասում է. «Պատմում են, որ վանքի պրիորը համառորեն Լեոնարդոյից պահանջում էր ավարտել իր ստեղծագործությունը, քանզի նրան տարօրինակ էր թվում, որ Լեոնարդոն, խոհերի մեջ ընկղմված, ժամերով կարող է կանգնել նկարի առջև ու ոչինչ չանել:չանել։ Ցանկանում էր, որ նա վրձինը ձեռքից ցած չդնի և աշխատի այնպես, ինչպես վանքի այգում են աշխատում:աշխատում։ Դրանով չբավարարվելով` նա նույնը սկսեց պնդել դքսի մոտ և այնքան նրա գլուխը տարավ, որ վերջինս ստիպված մարդ ուղարկեց Լեոնարդոյի ետևից և սիրալիրությամբ խնդրեց գործի անցնել՝ ամեն կերպ հասկացնելով, որ այդ բոլորը պրիորի պահանջով է անում։
 
Լեոնարդոն, գիտենալով, թե որքան սուր ու բազմակողմանի է դքսի միտքը, ցանկություն հայտնեց (որը երբևէ պրիորի վերաբերմամբ չէր արել) նրա հետ հանգամանորեն զրուցել այդ խնդրի շուրջ։ Նրա հետ երկար խոսեց արվեստի մասին և բացատրեց, որ վսեմ տաղանդները, իրենց մտքով հայնագործելով ու ստեղծելով այն կատարյալ գաղափարները, որոնք հետո արտահայտում ու մարմնավորում են բանականության այդ նվաճումներով ղեկավարվող ձեռքերը, որքան քիչ են աշխատում, այնքան ավելի են մեծ արդյունքների հասնում։
144 973

edits