«Սուեզի ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: կրճատումների բացում՝, փոխարինվեց: մլն → միլիոն (2) oգտվելով ԱՎԲ
չ →‎Պատմություն: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ր: → ր։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Ընկերությունը ստեղծվեց Լոնդոնյան երրորդ խորհրդաժողովում(սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 5-ը)։ Սակայն և' Անգլիան, և' Ֆրանսիան չէին կարող բավարարված լինել այս ամենով։ Նրանք ձգտում էին վերականգնել իրենց նախկին ազդեցությունը տարածաշրջանում և բոլոր բանակցությունները ընկերության վերաբերյալ դիտում էին իբրև Եգիպտոսի վրա հարձակումը քողարկելու միջոց։ Նրանք սկսել էին նախապատրաստել այս հարձակումը Իսրայելի հետ դեռևս 1956թ. սեպտեմբերից։ Բացի Սուեզի ջրանցքի խնդրից, Ֆրանսիան վախենում էր , որ Եգիպտոսի օրինակը Ալժիրի ազգային ազատագրական պայքարի խթաններից մեկը կհանդիսանա։ Դրան գումարվում էր նաև այն, որ Եգիպտոսը մեծ չափով ռազմական և դիվանագիտական օգնություն էր ցուցաբերում Ալժիրի ազգային ազատագրական պատերազմին(1954-1962թթ.)։ Անգլիան իր հերթին գտնում էր, որ Եգիպտոսի ռեժիմի տապալումը արգելակ կհանդիսանա տարածաշրջանի երկրների ազգային ազատագրական պայքարին։ Դեռևս մինչև Սուեզի ջրանցքի ազգայնացումը արևմտյան երկրներն աջակցում էին Իսրայելին՝ համարելով նրան արաբական երկրներին հակակշռող մի ուժ։
1956թ. հոկտեմբերի 22-ին Իսրայելի նախագահ Բեն Գուրիոնը Ֆրանսիայում՝ Փարիզի մոտակայքում, հանդիպում ունեցավ Անգլիայի արտաքին գործերի նախարար Ս. Լոյդի և ֆրանսիայի վարչապետ Գի Մոլլեի հետ։ Հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունենում խիստ գաղտնի պայմաններում, քննարկվեց Եգիպտոս համատեղ ներխուժման պլանը։ Իսրայելի՝ Եգիպտոսի վրա հարձակվելուց հետո Ֆրանսիան և Անգլիան նպատակ ունեին շարքից հանելու Եգիպտոսի ռազմաօդային ուժերը, ինչպես նաև խոստանում էին Իսրայելին պաշտպանել ՄԱԿ-ում։
1956թ. հոկտեմբերի 29-ին իսրայելական զորքերը ներխուժեցին Եգիպտոսի տարածք և սկսեցին շարժվել Սինայի թերակզու խորքերը՝ դեպի Սուեզի ջրանցք։ Իր հարձակումը Իսրայելը պատճառաբանեց ֆիդայիների ռազմական ճամբարները վերացնելու մտադրությամբ՝ Սինայի հյուսիսում։ Իսրայելի հարձակումը սկսելու պահից ամբողջ արաբական աշխարհը պաշտպանեց Եգիպտոսին։ Սակայն ոչ մի արաբական երկրիր չհարձակվեց Իսրայելի վրա ` խաղաղությունը խախտելու համար:համար։ Հոկտեմբերի 30-ին Սինայ ուղարկված եգիպտական դիվիզիաները մտան կռվի մեջ Իսրայելի բանակի հետ:հետ։ Իսրայելի հարձակում սկսելու հաջորդ օրը Եգիպտոսին և Իսրայելին ներկայացվեց վերջնագիր, համաձայն որի` մարտերը պետք է դադարեցվեին , և եգիպտական ու իսրայելական զորքերը պետք է հեռացվեին ջրանցքի երկու կողմերից 10 միլ հեռավորության վրա և պետք է թույլ տրվեր անգլոֆրանսիական զորքերի մուտքը Պորտ Սաիդ։ Իսրայելը , որի զորքերը այդ ժամանակ դեռ 200 կմ հեռու էին ջրանցքից, համաձայնեց ընդունել վերջնագիրը, սակայն չկանգնեցրեց զորքերի առաջխաղացումը։ Եգիպտոսը, սակայն, մերժեց վերջնագիրը՝ գտնելով, որ նրանում ներկայացված պահանջները դեմ են երկրի անկախությանը։ Իսրայելի առավելությունը իրեն զգացնել տվեց, և մինչև նոյեմբերի 2-ը նրան հաջողվեց գրավել Սինայի թերակղզին և Գազայի շրջանը։ Ցամաքային մարտերին զուգահեռ տեղի էին ունենում ծովային և օդային մարտեր։ Անգլիական և Ֆրանսիական ավիացիան հոկտեմբերի 31-ին սկսեց Կահիրեի, Ալեքսանդրիայի և ջրանցքի գոտու քաղաքների ռմբակոծումը, իսկ նոյեմբերի 5-ին և 6-ին զորք ափ հանեցին Պորտ-Սաիդում։ Ընդ որում՝ Անգլիան և Ֆրանսիան հայտարարեցին, որ իրենք միջամտել են եգիպտաիսրայելական պատերազմը կանխելու համար։ Իրականում Անգլիան և ֆրանսիան գտնում էին, որ Եգիպտոսը ներխուժումը դադարեցնելու համար կընդունի վերջնագիրը։ Արդյունքում Եգիպտոսում տեղի կունենա իշխանափոխություն, ինչի հետևանքով Նասերի կառավարությանը փոխարինելու կգա ավելի արևմտամետ կառավարություն, որը զիջումերի կգնա Սուեզի հարցում։ Պորտ Սաիդի մոտ դեսանտը մարտերի մեջ մտավ քաղաքի պաշտպանների հետ, իսկ մի մասն էլ շարժվեց հարավ՝ Իսմաիլիայի վրա։ Նոյեմբերի 7-ին անգլոֆրանսիական զորքերը գրավեցին Պորտ Սաիդը, սակայն փողոցային մարտերը շարունակվում էին։
Ագրեսիայից հետո ՄԱԿ-ը մի քանի անգամ քննարկեց ագրեսիայի հարցը և պահանջեց դադարեցնել այն։ Նույնիսկ Բաղդադի պակտի Անգլիայի դաշնակիցները՝ Իրանը, Իրաքը և Պակիստանը, քննադատեցին Եգիպտոսի վրա հարձակումը։ Իրաքը և Պակիստանը անգամ պահանջեցին հեռացնել Անգլիային Բաղդադի պակտից։ Նոյեմբերի 4-ին Սովետական Միության կառավարությունը դատապարտեց ագրեսոր կողմի երկրներին միջազգային նորմերը խախտելու համար, իսկ նոյեմբերի 5-ին Սովետական Միության նախարարների խորհուրդի քարտուղար Ն. Բուլգանինը նոտա հղեց Անգլիային, Ֆրանսիային և Իսրայելին, որ եթե նրանք չդադարեցնեն ագրեսիան, ապա Սովետական Միությունը լի է վճռականությամբ <<ուժի գործադրումով կործանիչ հարված հասցնել ագրեսորներին և խաղաղությունը վերականգնել Արևելքում։>> ։ Ագրեսիան դադարեցնելու պահանջով հանդես եկավ նաև ԱՄՆ-ի նախագահ Էյզենհաուերը ։ Այսպիսով՝ ներխուժումից հետո ագրեսորները հայտնվեցին միջազգային մեկուսացման մեջ։ Նրանք ստիպված էին դադարեցնել հարձակումը և նահանջել։ Արդեն 1956թ. նոյեմբերի 7-ին եռյակ երկրները դադարեցրին իրենց ռազմական գործողությունները Եգիպտոսում, ապա կես ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, Եգիպտոսից իրենց զորքերը դուրս բերեցին Անգլիան և Ֆրանսիան, իսկ 1957թ. մարտին՝ Իսրայելը։ Այսպիսով՝ ագրեսորներին չհաջողվեց հասնել իրենց հիմնական նպատակին՝ ստիպել Եգիպտոսին հրաժարվել Սուեզի ջրանցքից և հնարավորության դեպքում փոխարինել Նասերի կառավարությունը ավելի արևմտամետ կառավարությամբ։
1956թ-ի պատերազմի ամենակարևոր արդյունքը այն էր, որ բրիտանական ու ֆրանսիական բանակների անհաջողությունը և նրանց ուժերի հարկադրաբար դուրսբերումը Եգիպտոսից խորհրդանշեց Մերձավոր Արևելքում եվրոպական (Անգլիայի և Ֆրանսիայի) օտար գերիշխանության դարաշրջանի ավարտը ։ Անգլիացի նշանավոր լեյբորիստ Ջոն Ստրեչին ժամանակին գրել է. <<1956թ. անհաջող ինքնաբերական ջանք գործադրվեց հետ շրջելու Մերձավոր Արևելքի ամբողջ գործընթացը, նորից օկուպացնելու Սուեզի ջրանցքի գոտին և վերկանագնելու Արևմուտքի տիրապետությունը արաբական աշխարհում։ Այս փորձը տևեց 3 շաբաթ և միայն արագացրեց քայքայման գործընթացը>> ։