«Դարձվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: լ: → լ։ (4) oգտվելով ԱՎԲ
Տող 8.
Դարձվածքների այս խմբի մեջ մտնում են դարձվածաբանական այնպիսի միավորներ, որոնք դարձվածքային սերտաճումների նման իմաստաբանորեն անբաժան են և ամբողջական, բայց ի տարբերություն նախորդների, սրանց դարձվածքային ըհդհանուր իմաստը որոշ չափով պատճառաբանված է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի առանձին, փոխաբերական իմաստով։ Դարձվածքների այս կարգին առաջին հերթին բնորոշ է պատկերավոր իմաստը։ Օրինակ՝ ''գլուխը սապնել''-խաբել, ''գլխին նստել''-մեկի վրա իշխել։
==Դարձվածքային կապակցություն==
Դարձվածքային կապակցություններ են կոչվում դարձվածքային այն միավորները, որոնց ընդհանուր իմաստը ամբողջովին բխում է նրանց բաղադրիչ-բառերի իմաստներից։ Դրանք այնպիսի դարձվածքներ են, որոնց կազմի մեջ մտնող բառերն ունեն ինչպես ազատ, այնպես էլ դարձվածաբանորեն կապված գործածություն։ Այդ կարգի դարձվածքներում բաղադրիչները՝ դարձվածքը կազմող բառերը, հիմնականում պահպանում են իրենց իմաստային ինքնուրույնությունը, բայց իրենց կապերով մնում են կախյալ վիճակում։ Օրինակ՝ ''նուրբ հարց, սիրտը մաշել, քիթը տրորել:տրորել։''
 
==Դարձվածքային արտահայտություն==
Դարձվածքային արտահայտություն են համարում այն կայուն դարձվածաբանական միավորները, որոնք իմաստային տեսակետից ոչ միայն անբաժանելի են, այլև կազմված են ազատ իմաստ ունեցող բաղադրիչ բառերից. դարձվածքի ընդհանուր իմաստը կախված է և բխում է դարձվածքը կազմող բաղադրիչ բառերի բառային իմաստից, դարձվածքի բառային կազմը և դարձվածքային իմաստը կայուն են։ Օրինակ՝ ''լինել թե չլինել, ծառերի հետևում անտառը չտեսնել, կենդանի դիակ:դիակ։'' Դարձվածքային արտահայտությունների թվին են դասվում.
# Գրական ծագում ունեցող թևավոր խոսքերը, հեղինակային դիպուկ արտահայտութունները, ինչպես, օրինակ՝ ''ավգյան ախոռ, դամոկլյան սուր, Քաջ Նազար, Դոն Քիշոտ:Քիշոտ։''
# Ժողովրդական խոսակցական անեծքները, մաղթանքները, օրհնանքները, որոնք պատկերավոր բնույթ ունեն և [[փոխաբերություն|փոխաբերական իմաստ]] ստանալով՝ վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ ''մի բարձի ծերանաք, հողեմ գլուխդ, գետինը մտնես:մտնես։''
# Առածա-ասացվածքային արտահայտությունները, որոնք վեր են ածվել դարձվածքների. ինչպես՝ ''գայլի գլխին ավետարան կարդալ, երկաթը տաք-տաք ծեծել, ճտերը աշնանը հաշվել''։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դարձվածք» էջից