«Ուրիշ աշխարհ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Սյուժե: clean up, փոխարինվեց: == Սյուժեն == → == Սյուժե == oգտվելով ԱՎԲ
չ →‎Սյուժե: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 39.
Սելինը ([[Քեյթ Բեքինսեյլ]]) վամպիր մարտիկ է, մարդագայլեր ոչնչացնող (նրանց անվանում են "մահվան ասպետնեներ")։ Իր մարտական գործողություններից մեկի ժամանակ նա նկատում է, որ մարդագայլերը հետապնդում են կոնկրետ մի մարդու՝ Մայքլ Կորվինին ([[Սքոթ Սպիդմեն]])։ Սելինին հետաքրքրում է, թե մարդագայլերի ինչին է պետք Մայքլը և նա սկսում է հետևել այդ ամենին։
 
Լիկանների առաջնորդ Լյուցիանին ([[Մայքլ Շին]]) հաջողվում է ներթափանցել Մայքլի բնակավայր և խածել նրան, որպեսզի նրան վերածի մարդագայլի։ Սելինը սիրահարվում է Մայքլին և նրան թաքցնում է վամպիրների ապարանքում՝ Կրեյվենի ամրոցում, որի պատճառով էլ նա վիճում է իր ցեղակիցների հետ։ Շուտով պարզվում է, որ անվանի վամպիրներից մեկը՝ կոնկրետ Կրեյվենը, որը ստանձնել էր վամպիրների գերդաստանի գլխավորի դերը Մեծ Վամպիրների քնից հետո, գաղտնի բանակցություններ էր վարում մարդագայլերի հետ, որպեսզի իշխանության լիիրավ տերը դառնա։ Կրեյվինի դավերը մերկացնելու համար Սելինը ժամանակից շուտ արթնացնում է հարյուրամյա քնով քնած Վիկտորին ([[Բիլ Նայի]])` Մեծ Վամպիրներից մեկին:մեկին։
 
Պարզվում է` Լյուցիանը Մայքլի միջոցով պլանավորել էր փոխել վամպիրների և մարդագայլերի ուժերի փոխհարաբերակցությունը։ Մայքլը Ալեքսանդր Կորվինուսի տոհմի անմիջական ներկայացուցիչն է, իսկ Ալեքսանդրը բոլոր անմահների նախահայրն էր, որը միակն էր ով կարող էր միաժամանակ լինել և՜ մարդագայլ և՜ վամպիր։ Մայքլի արյունը թարմացնելով անմահների արյունով Լյուցիանը նրանից ստեղծեց գերմարդկային արարած՝ հիբրիդ՝ միանգամից երկու տոհմերի թշնամու, որն այնպիսի գերբնական ուժեր ունի, որ կարող է հաղթել անգամ Վիկտորին։ Լյուցիանի գլխավոր նպատակը վրեժն էր։ Մի ժամանակ Լյուցիանը սիրում էր Վիկտորի աղջկան, բայց Վիկտորը վստահ էր, որ երկու անմահները տոհմերի ներկայացուցիչները չեն կարող միասին լինել և դրա դեմն առնելու համար նա սպանեց իր սեփական աղջկան։ Հենց այս հանգամանքն էլ անմահների պատերազմի հիմք է հանդիսացել։ Այս ամենը Կրեյվենը պատմում է Սելինին և ստիպում է նրան փոխել պատերազմի նկատմամբ ունեցած իր տեսակետը։