«Սաղմոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
foto
չ →‎Սաղմոսների բովանդակությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 11.
Սաղմոսարանը թե՜ Իսրայելում, թե՜ քրիստոնեական աշխարհում առանձնացվել է աստվածաշնչյան մյուս սրբազան գրքերից՝ գործածվելու իբրև ընդհանրական և առանձնական աստվածապաշտության աղոթագիրք՝ ծիսարան։ Սակայն աղոթքը կամ հոգևոր երգը սաղմոսների արտաքին ձևն է՝ գրական ժանրը, մինչդեռ բովանդակային առումով նրանք խտացումն են հինկտակարանային օրենսդրական, պատմական, իմաստության և մարգարեական գրքերի։ Ըստ Հովհան Ոսկեբերանի՝ սաղմոսները խոսում են և՜ ներկայի, և՜ ապագայի և՜ տեսանելի ու անտեսանելի էակների մասին, սովորեցնում բազում բաներ՝ հարություն, Հիսուս Քրիստոս, հանդերձյալ կյանք, արդարների հանգստություն և մեղավորների տառապանք, ինչպես նաև բարոյական ու դավան. վարդապետություններ. «Սաղմոսարանի յուրաքանչյուր բառը բովանդակում է մտքերի անհուն ծով» («Մեկնութիւն առ Հռովմայեցիս»)։
 
Այս չափածո, երբեմն էլ արձակ բանաստեղծություններն ի հայտ են բերում հայտնութենական ճշմարտություններ, ինչպես նաևª ըստ ամենայնի բացահայտում մարդու ներաշխարհը, նրա իղձերն ու զգացմունքները, մարդկային հոգու հուզումնալից զեղումներն ու ակնկալիքները, կրոն. փորձառությունը։ Ըստ [[Հայրաբանություն|եկեղեցական հայրերի]]` սաղմոսերգուները խոսում են Աստծո մասին, բայց և նրան ուղղում իրենց սրտի խոսքը:խոսքը։ Սաղմոսները ոչ միայն սովորեցնում են ապրել Աստծուն ապավինելով, երկյուղածությամբ և արդարությամբ, այլև ուսուցանում են, թե ինչպես և ինչ խոսքերով է պետք աղոթել կյանքի զանազան իրավիճակներում ու փորձությունների հորձանուտում:հորձանուտում։ Ի՜նչ խոսքեր է պետք արտաբերել նեղվելիս, ի՜նչ խոսքերով ապաշխարել մեղանչելիս, գոհանալ` հոգևոր և նյութական բարիքներ ստանալիս, ցնծալ՝ թշնամիներից ձերբազատվելիս։ Սաղմոսարանը վայելուչ ու աստվածահաճո աղոթքների ձեռնարկ է, որի խոսքերը ժամանակի ընթացքում յուրացվում ու դառնում են յուրաքանչյուրի համար հոգեհարազատ. «...այնպես` կարծես թե իրենը լինեին, յուրաքանչյուր ոք երգում է այնպես՝ կարծես թե գրված լինեին իր համար» <ref>[[Աթանաս Ալեքսանդրացի]], Սաղմոսների մեկնություն, 2000, էջ 20</ref>։
 
== Սաղմոսների բովանդակային բաժանումը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սաղմոս» էջից