«Նեռ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: Եւ → և (2), : → ։ (35), ` → ՝ (12) oգտվելով ԱՎԲ
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: տ: → տ։ (5) oգտվելով ԱՎԲ
Տող 2.
'''Նեռ''' (դերաքրիստոս, հակաքրսիտոս, {{lang-grc|Αντίχριστος}}, ''«Քրիստոսի դեմ»''), [[Քրիստոնեություն|քրիստոնեական]] վախճանաբանական ուսմունքի գործող անձ, Քրիստոսին հակառակվող անձ, հակաքրիստոս, սուտ Քրիստոս, սուտ մեսիա, չար, Անօրեն (Բ Թեսաղ. 2.8)։ Առավել լայն իմաստով՝ քրիստոնյաներին հալածող գործիչներ։ [[Նոր Կտակարան]]ում նեռեր են անվանվում նաև քրիստոնեության անունից գործող այն անհատները, ովքեր, բացարձակացնելով իրենց անձը, [[Հիսուս Քրիստոս]]ի հատկություններն իրենց են վերագրել, բայց իրականում գործել են հակառակ Քրիստոսի և քրիստոնեության (Ա Հովհ. 2.18)։ Նմանների վարդապետության բնորոշ առանձնահատկությունը Հայր Աստծո, Որդի Աստծո և Սուրբ Հոգի Աստծո ուրացումն ու Քրիստոսի՝ մարմնով գալու մերժումն էր (Ա Հովհ. 2.18–23, 4.2–3)։
 
Քրիստոնեության վաղ շրջանում տիրապետող էր այն մտայնությունը, թե Նեռը հայտնվելու է Քրիստոսի Երկրորդ գալըստից առաջ։ Պողոս առաքյալը նրան անվանում է «անօրենության մարդը» (Բ Թեսաղ. 2.3)։ Հիմնվելով Հայտնության գրքում (13.18) տրված «գազանի» թվի (666) հունարեն անվանական համարժեքի («ՆԵՌ») վրա, ելնելով անվան բացորոշ նմանությունից՝ հայրախոսական մատենագրությունը ([[Կյուրեղ Երուսաղեմացի]], [[Եվսեբիոս Կեսարացի]], [[Եփրեմ Ասորի]] և այլք) այն նույնացնում է [[Ներոն]] կայսրի ([[54]]–[[68]])` իբրև քրիստոնեության ոխերիմ հակառակորդի անվան հետ:հետ։
 
== Նեռի գործունեությունը ==
Տող 10.
 
== Նեռը հայ մատենագրության մեջ ==
Հայ թարգմանական մատենագրության մեջ լայն շրջանառության մեջ են եղել երկեր՝ [[Հիպպողիտոս Բոստրացի|Հիպպողիտոս Բոստրացու]] (մահ. 235/236), [[Մեթոդիոս Պատարացի|Մեթոդիոս Պատարացու]] (մահ. 311/312), [[Ներսես Ա Մեծ]]ի, [[Հովհան Ոսկեբերան]]ի, Ագադրոնի (XII–XIII դդ.) և այլոց անուններով, ինչպես նաև՝ մի շարք անանուն երկեր, որտեղ մեկնվում է Հայտնության գիրքը և անդրադարձ է արվում Նեռի գործունեությանը։ Այս գրականության հիման վրա աստվածաբանական միտքը բնութագրում է Նեռին, վեր հանում նրա գործունեության ուղղվածությունը։ Հիմնվելով հույն աստվածաբաններ [[Անդրեաս Կեսարացի|Անդրեաս Կեսարացու]] (VI դ.) և [[Արեթաս Կեսարացի|Արեթաս Կեսարացու]] (X դ.)` Հովհաննեսի Հայտնության մեկնության վրա, [[Գրիգոր Տաթևացի]]ն տալիս է Նեռի թվային հայերեն համարժեքը` ''«Ուրանամ կամաւ զԱրարիչն»'' (Կամովին ուրանում եմ Արարչին) – ՈԿԶ՝ 666։ Համաձայն Գրիգոր Տաթևացու մեկնաբանության, Նեռը ոչ թե [[սատանա]] է, այլ, լինելով մարդ (Բ Թեսաղ. 2.3)` սատանայի արբանյակն է, որին բացարձակապես խորթ են ինչպես բնական և գրավոր, այնպես էլ ավետարանական օրենքները:օրենքները։ Միջնադարի հայ իրականության մեջ, իբրև խորքային իրողություն, գաղափարական համազորը դիտվելով հեթանոսական [[Միհր]] աստծո, Նեռը համարվել է չարության կամ հակառակության անձնավորում:անձնավորում։ Նեռի հետ կապված վախճանաբանական տրամադրությունները հայ (և ոչ միայն հայ) իրականության մեջ աշխուժացել են Նեռի անվան թվային արժեքին համապատասխանող 666 թվականին և Քրիստոսի ծննդյան, մկրտության ու խաչելության հազարամյակներին (1000, 1030, 1033 թթ.): Նեռի ծննդյան կամ գալստյան կանխանշան են համարվել երկրաշարժերը, կլիմայական անկանոնությունները և ռազմաքաղ. ու սոցիալական ցնցումները:ցնցումները։ Այսպես. [[Հովհաննես Կոզեռն]]ի տեսիլքի համաձայն, 1022-ին տեղի ունեցած երկրաշարժն ու արեգակի լիակատար խավարումը կապվում են Հայտնության գրքում բերված նկարագրության հետ, ըստ որի, հազար տարի անց պետք է ազատ արձակվի Քրիստոսի մկրտությամբ շղթայված սատանան:սատանան։ Սրան անդրադառնում է պատմիչ [[Սամուել Անեցի]]ն, որը 1030-ին` Քրիստոսի մկրտության հազարամյակին, թուրքերի գրոհը [[Բերկրի]]ի վրա, արեգակի խավարումը, ինչպես նաև՝ 1037-ին Եդեսիայի գրավումը և արեգակի կրկնված խավարումը կապում է Հովհաննես Կոզեռնի տեսիլքում պատմվող Նեռի մոտալուտ գալստյան հետ։ Մատնանշելով 1033-ի (Քրիստոսի խաչելության հազարամյակին) հունիսի 29-ին՝ ուրբաթ օրը տեղի ունեցած արեգակի խավարումը, XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին նկատում է, թե գիտնականներից շատերի կարծիքով, դա ազդարարն էր Նեռի ծննդյան կամ կանխանշանը մեծամեծ չարիքների («Պատմութիւն», 1963, էջ 49)։ Նույն բովանդակությամբ նկարագրություն առկա է XIII դ. պատմիչ Մխիթար Այրիվանեցու Պատմության մեջ («Պատմութիւն Հայոց», 1860, էջ 58)։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Նեռ» էջից