«Խորխե Լուիս Բորխես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
չ →‎Մանկությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 41.
Խորխե Լուիս Բորխեսը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 24-ին։ Գրողը հոր կողմից ժառանգել է իսպանական և իռլանդական արմատներ։ Մայրը՝ ըստ որոշ աղբյուրների սերել է պորտուգալա-հրեական ընտանիքից։ Ինքը՝ հեղինակը բազմիցս նշել է, որ իր երակներով հոսում է բասկական, անդալուզիական, հրեական, անգլիական, պորտուգալական և նորմանդական արյուն<ref>[http://lib.ru/BORHES/int2.txt_Ascii.txt Անտոնիո Կարիսոյի հետ հարցազրույց]</ref>։ Ընտանիքում հիմնականում խոսել են իսպաներեն և անգլերեն լեզուներով։ Վաղ հասակից Խորխե Լուիսը հետաքրքրված էր պոեզիայի ժանրով, քանի որ չորս տարեկան հասակում շատ վարժ գրել և կարդալ գիտեր։ 1905 թվականին՝ տնային դաստիարակչուհու օգնությամբ Բորխեսը սկսում է սովորել անգլերեն։ Իսկ մեկ տարի անց գրում է իր առաջին «La visera fatal» (թարգմ. «Ճակատագրական երեսկալը») պատմվածքը։ Արդեն տասը տարեկանում Խորխե Լուիսը անգլերենից իսպաներեն է թարգմանում [[Օսկար Ուայլդ]]ի «Երջանիկ արքայազնը» ստեղծագործությունը, որը հետագայում Բորխեսի թարգմանությամբ լույս է տեսնել տեղական ամսագրերից մեկում։
:'''Իր մուտքը գրական աշխարհ Խորխե Լուիս Բորխեսը այս կերպ է նկարագրել.'''
:''«Երբ հորս հարվածեց կուրությունը, ընտանիքում բոլորը հոգու խորքում համոզված էին, որ ես պետք է շարունակեմ նրա գրական ուղին:ուղին։ Այն՝ ինչ հայրս չէր հասցրել իրականացնել կուրության պատճառով, վստահ էի, որ ես պետք է իրագործեմ հանուն նրա, հանուն այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իմ մուտքը գրականություն լինելու է առաքելություն՝ հորս կիսատ թողած գործերը շարունակելու նպատակով:նպատակով։ Նման համոզմունքը, նմանատիպ վստահությունը չարդարացնել պարզապես չէի կարող:կարող։ Իսկ գրել սկսեցի վեց-յոթ տարեկան հասակում»'':
 
1921 թվականին սկսել է հրատարակել իր բանաստեղծությունները և էսսեները [[սյուրռեալինայիզմ|սյուրռեալիստական]] բնույթի ամսագրերում։ 1955 թ. Բորխեսը նշանակվել է Բուենոս Այրեսի Ազգային գրադարանի տնօրեն, ինչպես նաև սկսել է գրականության վերաբերյալ դասախոսություններ կարդալ [[Բուենոս Այրես]]ի համալսարանում։ [[1971]] թ. ստացել է Երուսաղեմի անվան մրցանակ։ Բորխեսի ստեղծագործությունները թարգմանվել և տպագրվել են [[ԱՄՆ]]-ի և [[Եվրոպա]]յի մի շարք երկրներում։