«Աբբասյան խալիֆայություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Օմայյանների տապալում ==
Օմայանների և Աբբասյանների պայքարը ավարտվեց [[750]] թվականին [[Միջագետք]]ում, [[Մեծ Զավ (գետ)|Մեծ Զաբ]] գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 700 տարի։ Սակայն [[Աբու ալ-Աբբաս]]ը խալիֆ էր հռչակվել դեռևս [[749]] թվականին, երբ ապստամբները մտան [[Իրաք]]ի [[Քուֆա]] քաղաք։ Աբու Ալ-Աբբասը, խալիֆա դառնալով, իրեն կոչեց «աս-Սաֆահ», որը նշանակում էր «առատաձեռն», սակայն այն թարգմանվում է նաև որպես «արյունահեղ»` նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա կատարեց իր դիրքերը ամրապնդելու համար`առաջին հերթին բնաջնջելով Օմայյանների ավելի քան 80 երևելի անդամների: Օմայաններից միայն մեկը` Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան փախավ [[Իսպանիա]], որտեղ [[756]] թվակնին հիմնադրեց [[Կորդովայի Օմայան խալիֆայություն]]ը։ Օմայանների տոհմի բնաջնջումը սակայն անդորրություն չբերեց Աբբասյաններին։ Նրանց դեմ ընդվզեց Սիրիան։ Պատճառն այն էր, որ Սիրիան Օմայաններիի օրոք խալիֆայության քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, իսկ այժմ կենտրոնը տեղափոխվեց Իրաք և Սիրիան վերածվեց մի սովորական նահանգի։ Նրանք մի քանի ապստամբեցին, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին ալ-Սաֆահի կողմից։
 
Լարվեցին հարաբերությունները նաև [[շիաներ]]ի հետ։ Շիաները, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում, հավատացած էին, որ նրանց տապալման դեպքում իշխանությունը կամցներ իրենց, բայց Աբբասյանները ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում։ Այս հողի վրա 750 թվականին վտանգավոր հակաաբբասյան ելույթներ տեղի ունեցան Մավարաննահրում։ Այս ապստամբության ճնշման մեջ մեծ դեր խաղաց [[Աբու Մուսլիմ]]ը, ով մեծ դեր էր խաղացել Օմայանների տապալման գործում։ Այնուհետև ոտքի կանգնեցին նաև [[Քուֆա]]յի շիաները, որոնց գլխավորում էր Քուֆայի կառավարիչ [[Աբու Սալամ ալ-Խալալ]]ը, ում Աբու ալ-Աբբասը համարում էր իր ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։ Դրա համար նա որոշեց իր ճանապարհից հեռացնել Աբու Սալամին և դրա համար նա կրկին դիմեց Աբու Մուսլիմին, որ համաձայնվեց օգնել նրանց։ Նրա հրամանով իր հավատարիմ մարդիկ սպանեցին Աբու Սալամին, սակայն լուրեր տարածեցին, որ նրան սպանել են խարիջիները։
 
== Պետության բարգավաճում ==
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը` [[Աբու Ջաֆֆարի]]ն ([[754]]-[[775]])։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»`» «Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր` [[Սիրիա]]յի կառավարիչ [[Աբդալլահ]]ը, սակայն [[754]] թվականին [[Խորասան]]ի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր , նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել` [[755]] թվականին։ Նրա սպանությունից հետո [[Պարսկաստան]]ի շիաները ապստամբություն բարձրացրեցին [[Նիշապուր]]ում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես ասյտեղ այնպես էլ Մավարաննահրում։
 
Անհանգիստ էր նաև [[Արաբիա]]ն։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք [[762]] թվականին ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների` Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև [[Իրաք]]ի ու [[Հիջազ]]ի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյ.Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի` Բաղդադի կառուցումը [[762]] թվականին։
 
Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր [[Քուֆա]], բայց քանի որ այն Ալիի հետևորդների` շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը [[762]] թվականին [[Տիգրիս]] գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»` Խաղաղության քաղաք, սակայն աելիավելի գործածական էր Բաղդադ անվանումը: Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին` ալ-Մահդին([[775]]-[[785]]): Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը: Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ: Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց: Նա ներում շնորհեց [[762]]-[[763]] թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք: Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին: Այստեղ Մերվում [[776]] բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր [[Հաշիմ իբն Հաքիմ]]ը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ: Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց [[783]] թվականին: Ալ-Մահդին մահացավ [[785]] թվականին, նա ուներ 2 որդի`Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր: Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար: Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը: Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը([[786]]]-[[809]]):
 
=== Խալիֆայությունը Հարուն աս-Ռաշիդի օրոք ===
Անանուն մասնակից