«Շրջակա միջավայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|աջից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:է։]]
'''Շրջապատող միջավայր''', մարդու բնակության և արտադրական գործունեության միջավայրը։ Սովորաբար շրջապատող միջավայր ասելով, հասկանում են միայն շրջապատող միջավայրը, և այդ իմաստով այն գործածում միջազգային համաձայնագրերում <ref name="РЭС">Окружающая среда // Российский энциклопедический словарь. / глав. ред. А. М. Прохоров. — М.: «Большая российская энциклопедия», 2000. — С. 1090 (книга 2).</ref>, սակայն շրջապատող միջավայրը ավելի լայն հասկացություն է և ընդգրկում է նաև արհեստական միջավայրի (տնտեսություններ, արդյունաբերություն, ձեռնարկություններ և այլ ինժեներական կառույցներ) տարրերը, ինչպես նաև տվյալ հասարակարգի սոցիալական գործոնները։ Կյանքը կարող է գոյություն ունենալ շրջապատող բնական միջավայրի որոշակի պայմանների շրջանակներում։ Գիտության ու [[տեխնիկա]]յի բուռն զարգացման, ազգաբնակչության նյութական, հոգևոր ու գեղագիտական պահանջների անընդհատ աճի ու բարելավման արդի պայմաններում շրջապատող միջավայրի պահպանման ու բնական պաշարների ռացիոնալ օգտագործման պրոբլեմը ձեռք է բերել կարևորագույն նշանակություն։ Մարդն իր գործունեությամբ ակտիվորեն ազդում է շրջապատող բնական միջավայրի վրա, և այդ ազդեցությունը կարող է ունենալ թե՛ դրական, և թե՛ բացասական հետևանքներ։ Չորացվել և օգտագործվել են միլիոնավոր հա [[ճահիճ]]ներ ու գերխոնավ հողատարածություններ, որի հետևանքով խիստ կրճատվել են [[հիվանդություն]]ները, ոռոգվել են [[անապատ]]ային [[հող]]երը, զգալի քանակով անապատներ, ձորեր ու լեռնալանջեր կանաչապատվել ու անտառապատվել են, [[քաղաք]]ներում, [[գյուղ]]երում ու [[ավան]]ներում ստեղծվել անտառագոտիներ։
 
Տող 26.
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ==
Շրջակա միջավայրի վրա բնածին և մարդահարույց ներգործության [[էկոլոգիա]]կան հետևանքների վերլուծություն՝ շրջակա միջավայրի որակի պահպանման և [[բնակչություն|բնակչութ]]յան էկոլոգիական անվտանգության ապահովման նպատակով։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դեպքում իրականացվում է [[մթնոլորտ]]ային [[օդ]] և մակերևութային ջրերի մեջ արտանետվող աղտոտող նյութերի քանակի և բաղադրության մշտական հաշվառում ու չափումներ , մշակվում են դրանց կրճատման և կանխման միջոցառումներ։ Շրջակա միջավայրի վիճակի գնահատման համար սահմանվում են աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներ, սահմանային թույլատրելի արտանետումներ և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվներ։
[[Պատկեր:Природа в Царичанском районе 08.JPG|մինի|աջից|Թթվային անձրևները հսկայական վնաս են հասցնում բուսականությանը:բուսականությանը։]]
== Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն ==
[[Պատկեր:Природа 010.jpg|մինի|ձախից|Աղտոտման դեմ պայքարի հիմնական միջոցը չաղտոտելն է:է։]]
Պետական պարտադիր գործունեություն, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, տնտ. և սոցիալական բնականոն զարգացման վրա։ Փորձաքննությունն իրականացվում է՝ ելնելով առողջ ու բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու [[իրավունք]]ից, [[բնական պաշար]]ների արդյունավետ, խելամիտ օգտագործման պահանջներից, էկոհամակարգերի հավասարակշռության ու կենսաբազմազանության պահպանման անհրաժեշտությունից։ Այն հենվում է գիտական հիմնավորվածության , օրինականության և որոշումների ընդունման հրապարակայնության սկըզբունքների վրա։ Փորձաքննության խնդիրներն են` նախատեսվող գործունեության հնարավորության և նպատակահարմարության վերլուծությունը ( հաշվի առնելով էկոլոգիական բոլոր սահմանափակումները ), շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության և վտանգավորության աստիճանի գնահատումը, շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր էկոլոգիական ազդեցության աստիճանի , հետևանքների վերլուծման ամբողջականության և ստույգության , այդ հետևանքների կանխարգելման, վերացման կամ նվազեցման համար նախատեսված միջոցառումների բավարարության ստուգումը ինչպես շահագործման և իրականացման գործընթացում, այնպես էլ արտակարգ իրավիճակների ժամանակ , բնական պաշարների արդյունավետ , թույլատրելի օգտագործման ապահովումը , շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած գործողության արգելումը , հասարակության ներգրավումը և մասնակցությունը փորձաքննության բոլոր փուլերում։ Շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության ազդեցության փորձաքննության իրավական , տնտեսական և կազմակերպչական հիմունքները կարգավորվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» [[ՀՀ]] [[օրենքո]]վ ( [[1995]] )։