«Տրայանոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Լավ/Ընտրյալ հոդվածի կամ ցանկի կաղապարների հեռացում: Այժմ Վիքիշտեմարանից է գալիս։, ջնջվեց: {{Link FA|de}}
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (7) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
Ծնվել է Իսպանիայի Իտալիկ քաղաքում պետական և ռազմական գործիչ Մարկոս Ուլպիոս Տրայանոսի ընտանիքում։ Ապագա կայսրը վաղ հասակում անցել է ռազմական ծառայության՝ երկար տարիներ անցկացնելով կայսրության սահմանների վրա գործող բանակում։ 89 թ. ղեկավարել է Իսպանիայում տեղակայված հռոմեական լեգեոնները, 91 թ. [[Դոմիցիանոս]] կայսեր կողմից նշանակվել է կոնսուլ։ 97 թ. [[Ներվա]] կայսրը, բանակի բարեհաճությունը ձեռք բերելու նպատակով որդեգրել նրան։ 98 թ. Ներվայի մահից հետո Տրայանոսը կայսր է դարձել։ Նրա կողմից 101–106թթ դակերի դեմ վարած պատերազմներն ավարտվել են Դակիայի Հռոմեական կայսրությանը միացմամբ։ 114-116թթ. Պարթևական պատերազմների ընթացքում հռոմեական բանակը հասել է մինչև Պարսից ծոցը և անգամ նա գրավել է Պարսկաստանի մայրաքաղաք Պերսեպոլիսը (Տիզբոն)։ 105 թ. հռոմեական նահանգի է վերածել նաբաթեական արաբների թագավորությունը։ Շուրջ 115 թ. հռոմեական նահանգի կարգավիճակ է ստացել [[Մեծ Հայք]]ը։
 
Շնորհիվ նվաճողական պատերազմների ընթացքում ձեռք բերված հարստությունների բարելավել է պետական ֆինանսների վիճակը։ Հասարակական շինարարության լայնածավալ ծրագրի միջոցով վերանորոգվել են կայսրության ներսում գցած ճանապարհները և արդիականացվել նավահանգիստները։ Հռոմ քաղաքում կառուցել է իր անունը կրող նոր ֆորում (հրապարակ), որից այսօր հիշատակ է մնացել Տրայանոսի սյունը, որի վրա ամբողջ երկայնքով փորագրված են դակերի հետ պատերազմի դրվագները։ Տրայանոսը մեծ հեղինակություն է վայելել ինչպես ժողովրդի շրջանում, այնպես էլ սենատում ու բանակում։ Կայսեր նման հաջողությունները չէին կարող Հռոմում ընդդիմություն ձևավորել, նրա քաղաքական հակառակորդները ամեն կերպ ջանում էին նրան նսեմացնել ժողովրդի աչքում:աչքում։ Տրայանոսը մահացել է 117 թ. Կիլիկիայի Սելինունտ քաղաքում՝ Պարթևական պատերազմից Հռոմ վերադարձի ճանապարհին։ Մահից առաջ որդեգրել և իր հաջորդն է դարձրել իր ազգականներից՝ [[Հադրիանոս]]ին։
 
1966-ին ՀՍՍՀ տարածքում, Փոքր վեդի գյուղում, հայտնաբերվել է Տ-ի լատիներեն արձանագրությունը, որը նա թողել է Արտաշատում։
Տող 19.
Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը` թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»։
 
115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը:ը։ Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը։
 
Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում։
Տող 26.
 
==Չկայացած ճակատամարտ==
Առաջին անգամ եվրոպացիների հանդիպումը չինացիների հետ տեղի ունեցավ 114թ.: Հռոմի կայսր Տրայանոսի լեգեոններն արեւելյան արշավանքի ժամանակ հասել էին Պարսից ծոց եւ այստեղ էլ հռոմեացիներն անակնկալ հանդիպեցին Պան Չաոյի գլխավորած չինական բանակի զորամասերին:զորամասերին։ Նրանք, Միջին Ասիա հոների դեմ կատարած արշավանքից հետո, շարունակել էին առաջխաղացումը դեպի Միջագետք:Միջագետք։ Այսքան հեռու չինացիները դեռեւս չէին հասել:հասել։ Երկու բանակները մոտենալով՝ մի լավ «զննեցին» մեկմեկու, ապա սկսեցին լիաթոք ծիծաղել միմյանց վրա:վրա։ Չինացիներին հատկապես զվարճացնում էին հռոմեացիների «անբնական» խոշոր աչքերը:աչքերը։
 
{{Հռոմի կայսրեր}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Տրայանոս» էջից