«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
չ
վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2) oգտվելով ԱՎԲ
չ (վերջակետների ուղղում, փոխարինվեց: մ: → մ։ (2) oգտվելով ԱՎԲ)
[[Պատկեր:Elementary love.jpg|մինի|Պարզագույն նկարելուկի օրինակ (I love coffee - Ես սիրում եմ սուրճ)]]
'''Նկարելուկներ''', նկարների, նշանների, տառերի, նրանց փոխադարձ դասավորության և պատկերային այլ հնարքների համակցության միջոցով ծածկագրված [[բառ]]եր կամ արտահայտություններ, որոնք ենթակա են վերծանման։ Օտար բառով սա հայտնի է ''ռեբուս'' անվամբ (''ռեբուս'' բառը տարածում է ստացել [[լատիներեն]] ''non verbis, sed rebus'' արտահայտությունից, որը նշանակում է ''ոչ թե բառերով, այլ իրերով'')։ Ոչ [[հայերեն]] բառի փոխարեն ստեղծվել է ''նկարելուկ'' բառը (''նկար'' + հան''ելուկ'')<ref name="ReferenceA">''Սարգսյան Վաչագան, Վարդանյան Հրանտ.'' «Նկարելուկները հայերենում:հայերենում։ Ձեռնարկ»: Ընդգրկում է հեղինակային 1000 նկարելուկ (ռեբուս), դրանց կազմման սկզբունքները, պատմությունը, դասակարգումը և տեսակները.- Երևան, «Մաքմիլան-Արմենիա», 2001 թ.</ref>։
 
== Պատմություն ==
Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն [[ժողովուրդ]]ների, այդ թվում՝ [[հայեր]]ի [[ժայռապատկեր]]ները, [[Սեպագիր|սեպագիր արձանագրությունները]], գաղափարագրերը, [[Հիերոգլիֆներ|մեհենագրերը]], տապանագրերն ու որմնագրերը։ Իսկ առաջին նկարելուկները ծնվել են [[Ֆրանսիա]]յում [[XV դար]]ում։ Սկզբնապես [[Պիկարդիա]]յում (պատմական մարզ [[Ֆրանսիա]]յի հյուսիսում) ռեբուս էին անվանում ամենամյա [[դիմակահանդես]]ների այն հատուկ ելույթները, որոնք պատկերում էին տեղական կենցաղի սրամիտ տեսարաններ և կոչվում էին «օրվա նորություններ» (լատիներեն՝ ''De rebus, quae geruntur'', բառացիորեն՝ ''կատարվող գործերի մասին'')։ Ռեբուսներ էին պատկերվում նաև ասպետների [[վահան]]ներին, ազնվականների [[զինանշան]]ներին, [[մեդալ]]ներին, պանդոկների և արհեստանոցների ցուցանակներին, առևտրական տների անվանումներում, զանազան գրքերում, սպասքի առարկաների, հովհարների, քաղցրեղենի ու ծխախոտի տուփերի և, անգամ, տապանաքարերի վրա։ Միայն հետագայում ''ռեբուս'' բառն ստացավ այն նշանակությունը, որով կիրառվում է ներկայումս։ Նկարելուկի առաջին ժողովածուն լույս է տեսել Ֆրանսիայում [[1582]] թ. (կազմող՝ Է. Տաբուրո)։
 
[[Ռուսերեն]] առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. [[Պետերբուրգ|պետերբուրգյան]] «Սովրեմեննիկ» ամսագրում։ [[Հայերեն]] նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան։ Նույնիսկ «[[Հայկական սովետական հանրագիտարան]]» ում և 4-հատորյա «Ինչ է:է։ Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան։ Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «[[Կանչ (շաբաթաթերթ)|Կանչ]]») թերթում։
 
Նկարելուկը զարգացում ապրեց, երբ սկսեց լույս տեսնել «[[9-րդ Հրաշալիք]]» շաբաթաթերթը (առաջին համարը՝ [[1994]] թ.)։ Հրանտ Վարդանյանի և [[Վաչագան Սարգսյան]]ի առաջարկով շրջանառության մեջ դրվեց [[հայերեն]] «նկարելուկ» բառը, որը դիմացավ [[տարի]]ների փորձությանը և այժմ լայնորեն օգտագործվում է։ Իր գոյության ընթացքում թերթը կիրառել է նկարելուկներ կազմելու բազմաբնույթ եղանակներ ու հնարքներ։ Թերթում ստեղծված ավանդույթների հիման վրա գրվեց [[Վաչագան Սարգսյան]]ի և Հրանտ Վարդանյանի «Նկարելուկները հայերենում» գիրքը<ref name="ReferenceA"/>։
167 013

edits