«Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ oգտվելով ԱՎԲ
Տող 63.
Երևանի համար 1679 թ. աղետալի երկրաշարժի ժամանակ մի շարք եկեղեցիների նման ավերվում է նաև Սբ. Պողոս-Պետրոսը։ Այդ երկրաշարժից հետո նրա մնացորդների վրա, որոնք պահպանվել էին արևելյան մասում, իր նախկին տեսքով կառուցվում է նույնանուն մի եկեղեցի։ Ցավոք, վերաշինության վերաբերյալ ստույգ գրավոր հիշատակություն չի պահպանվել։ Ամենայն հավանականությամբ դա կատարվել է 17-րդ դարի վերջին, քանզի եկեղեցու արևելյան և հարավային պատերի մեջ ագուցված խաչքարերից մի երկուսի վրա, Կարո Ղաֆադարյանի կատարած ուսումնասիրությունների ժամանակ, պարզ կարդացվել են 1691 և 1692 թվերը, իսկ վիմական երկու արձանագրությունները վկայել են, որ եկեղեցու վերանորոգումները կատարվել են 1778 և 1820 թթ.։ Առաջին արձանագրությունում, որը փորագրված էր հարավային մուտքի ճակատակալ քարի վրա՝ դրսից, կամարի մեջ, հիշատակված է. «Ի թվ ՌՄԻԷ (1778) Ողորմութեամբն Աստուծոյ նորոգեցավ բոլոր տանիք սրբոյ եկեղեցւոյս հանդերձ այլ ևս խախուտ տեղեօքն, որք յորմանսն և ի սիւնսն էին, արդեամբք և հոգացողութեամբ տեառն Սիմէօնի գերընդիր կաթողիկոսին ամենայն Հայոց և Սրբոյ Էջմիածնի որ ի սոյնոյ քաղաքէ»։
 
Երկրորդ արձանագրությունը, որ փորագրված էր հարավային պատին, կամարից վերև, հետևյալ բովանդակությունն ուներ. «Շնորհիւն Աստուծոյ և հրամանաւ տեառն Եփրեմայ սրբազան կաթողիկոսին, նաև հոգեբարձութեամբ Գեղամեան Ստեփաննոս արքեպիսկոպոսին երկրիս առաջնորդին և Յօհան որդի աշխատասէր Մութավելի դաբաղ Մարտիրոսին վերանորոգեցաւ հարաւային կողմ սուրբ տաճարիս արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն:ժողովրդոցն։ Ի ՌՄԿԹ (1820)»։ (Արձանագրությունները տե՛ս՝ Կարո Ղաֆադարյան, Երևանի միջնադարյան հուշարձանները, վիմական արձանագրությունները, Երևան, 1975, էջ 159-160)։ Երկրորդ արձանագրությունը հետաքրքիր է նաև նրանով, որ տեղեկություն է հայտնում այն մասին, որ եկեղեցին նորոգվել է «արդեամբք սոյն եկեղեցւոյ օրհնեալ ժողովրդոցն», այսինքն՝ համայնքի հավաքած միջոցներով։ Սա ուշագրավ փաստ է, քանզի հնում եկեղեցիները կառուցվում և նորոգվում էին անհատների տրամադրած միջոցներով, իսկ ժողովրդից հավաքած միջոցներով կառուցումները և վերանորոգումները նոր երևույթ էին։
 
Այս եկեղեցին, որը սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անուններն էր կրում, իր հատակագծային ծավալատարածական հորինվածքով տիպիկ ուշ միջնադարյան էր, պատկանում էր եռանավ բազիլիկ եկեղեցիների տիպին, անգմբեթ էր։