144 973
edits
չ (→Գործունեությունը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (3) oգտվելով ԱՎԲ) |
|||
Հովհան Որոտնեցին խորացրել է [[Հովհաննես Սարկավագ]]ից եկող գիտափիլիսոփայական գիտելիքի և աստվածաբանության ոլորտների սահմանազատման էմպիրիկ-սենսուալիստական և մատերիալիստական ուղղվածությունը։ Փիլիսոփա-բնագիտական մտածողությամբ են ներթափանցված ոչ միայն նրա փիլիսոփա-մեկնողական երկերը, այլև աստվածաբանական մեկնությունները, քարոզները, ճառերը։ Առանձնահատուկ նշանակություն ունեն [[Արիստոտել]]ի, [[Պորփյուր]]ի, [[Փիլոն Ալեքսանդրեցի|Փիլոն Ալեքսանդրացու]] երկերի մեկնությունները։ Հովհան Որոտնեցու ուսմունքի հիմքը Արիստոտելի իմացաբանությունն ու տրամաբանությունն են։
Ըստ Հովհան Որոտնեցու, թեև շրջապատող նյութական աշխարհն Աստծու արարչագործության արդյունք է, սակայն օժտված է ինքնուրույն իրական գոյությամբ։ Բնության, այդ թվում՝ մարդու գոյության նյութ․ հիմքը կազմում են չորս տարրերը՝ հողը, ջուրը, օդը և կրակը։ Մարդը մարմնի և հոգու միասնություն է։ Հոգին կենդանություն է տալիս մարմնին և մշտնջենական է։ Արարված աշխարհը գոյություն ունի մարդու մտածողությունից դուրս ու անկախ, և այն ճանաչելի է։ Իմացությունն ունի երկու աստիճան՝ զգայական և բանական։ Զգայական տվյալների մշակման միջոցով բանականությունը բացահայտում է իրերի և երևույթների էությունը։ Ճշմարտության չափանիշը մարդու գիտելիքի և ճանաչելիի համապատասխանության մեջ է։ Հովհան Որոտնեցին մերժում է բնածին գաղափարների ուսմունքը։ Այս միտումը դրսևորվում է նաև տրամաբանական հարցերը քննելիս։ Միտքը միայն զգայարանների միջոցով կարող է ճանաչել արտաքին աշխարհը և «որպես մաքուր հայելի»ընկալել իրերի
Զգայարաններից եկող ցուցմունքների շնորհիվ բանականությունը ճանաչում էիրերի
«...Զգայութիւնն»,—ասում է նա,— ընդ մարմնոյն է եղեալ և է մարմնի, որպէս աչքդ, իսկ զգալին նախ է քան զքո մարմինդ։
|