'''Ժորժ Բիզե''' ([[ֆրանսերեն]]՝ Alexandre-César-Léopold Bizet, մկրտության ժամանակ ստացել է Ժորժ (Georges) անունը։ [[1838]] - [[1875]]), [[ֆրանսիա]]ցի երգահան, հեղինակել է նվագախմբային ստեղծագործություններ, [[ռոմանս]]ներ, [[դաշնամուր]]ային երկեր, ինչպես նաև [[օպերա]]ներ։ Համարվում է [[19-րդ դար]]ի երկրորդ կեսի ֆրանսիացի խոշորագույն [[կոմպոզիտոր]]ներից մեկը։
Նրա լավագույն ստեղծագործություններից են՝ [[Կարմեն (օպերա)|«Կարմեն» օպերա]]ն և [[Ալֆոնս Դոդե]]ի «Արլեզիանուհի» [[դրամա]]յի համար գրված երաժշտությունը:երաժշտությունը։
== Կյանքը ==
[[Պատկեր:Theatre du Conservatoire Paris CNSAD.jpg|250px|մինի|աջից|Փարիզի կոնսերվատորիան]]
Ժորժ Բիզեն ծնվել է [[1838]] թվականի [[հոկտեմբերի 25]]-ին Փարիզում՝ երգեցողության ուսուցչի ընտանիքում:ընտանիքում։ Ծննդյան անունն է եղել Ալեքսանդր-Ցեզար-Լեոպոլդ Բիզե, մկրտությունից հետո ստացել է Ժորժ անունը, որով էլ հետագայում հայտնի է դարձել:դարձել։ Բիզեն ընդունվել է Փարիզի կոնսերվատորիան, երբ երկու շաբաթից նոր պիտի լրանար նրա տասը տարին:տարին։ Կոնսերվատորիայում սովորելու տարիներին ([[1848]]-[[1857]]), Բիզեն փորձում է իրեն կոմպոզիտորության բնագավառում:բնագավառում։ Այս շրջանում նա արդեն լիովին տիրապետում է կոմպոզիտորական տեխնիկային:տեխնիկային։
[[1857]] թվականին նա Շառլ Լեկոկի հետ կիսում է Ժակ Օֆֆենբախի կողմից կազմակերպված մրցույթի [[Հռոմ]]եական մրցանակը՝ իր «Բժիշկ Միրակլը» օպերետի համար:համար։ Նույն տարում նա մրցույթի է ներկայացնում «Կլովիս և Կլոտիլդա» կանտատը, որի համար նույնպես ստանում է Հռոմեական մրցանակ, ինչը հնարավորություն է տալիս նրան ապրել [[Հռոմ]]ում երեք տարի, ստեղծել երաժշտություն ու զբաղվել իր գործունեությամբ:գործունեությամբ։ Այս շրջանի հաշվետու ստեղծակործությունը Դոն Պրոկոպիո օպերան էր:էր։ Հռոմում ապրելուց հետո Բիզեն ամբողջ կյանքն անցկացրեց Փարիզում:Փարիզում։
Հռոմից [[Փարիզ]] վերադառնալով՝ Բիզեն շարունակում է գրել [[երաժշտություն]]: [[1863]] թվականին նա գրում է «[[Մարգարիտ]] որոնողները» օպերան:օպերան։ Այս ժամանակաշրջանում է գրում նաև «Փերթ գեղեցկուհին», «Մանկական խաղեր» [[դաշնամուր]]ի համար:համար։ Նա գրեց նաև «Ջամիլե» ռոմանտիկ [[օպերա]]ն, [[Դո մինոր]] [[սիմֆոնիա]]ն:ն։ Նույնիսկ Բիզեն էր մոռացել այդ սիմֆոնիան, որի մասին հիշեցին միայն [[1935]] թվականին, երբ գտան կոնսերվատորիայի [[գրադարան]]ում:ում։ [[1874]]-[[1875]] թվականներին նա աշխատում էր «[[Կարմեն (օպերա)|Կարմեն]]» օպերայի վրա:վրա։ Օպերայի պրեմիերան կայացավ իսպանական Օպերա-Կոմիկ թատրոնում, [[1875]] թվականի [[մարտի 3]]-ին, սակայն ձախողվեց:ձախողվեց։ Իր երկրորդ սիմֆոնիան Բիզեն անավարտ թողեց:թողեց։
[[1869]] թվականի [[հունիսի 3]]-ին Բիզեն ամուսնացավ իր ուսուցչի աղջկա՝ Ժակ Ֆրոմետալ Գալեվիի հետ ([[1849]]-[[1926]]): Նրանց որդին՝ Ժակ Բիզեն ([[1872]]-[[1922]], կյանքն ավարտել է ինքնասպանությամբ) եղել է Մարսել Պրուստի մտերիմ ընկերն ու համադասարանցին:համադասարանցին։ Բիզեն մահացել է [[1875]] թվականի [[հունիսի 3]]-ին՝ [[Սիրտ|սրտ]]ի նոպայից:նոպայից։ Նա շատ էր մտահոգվում,որ իր «Կարմեն» օպերան վատ էր ընդունվել քննադատների ու հասարակության կողմից:կողմից։ Ժորժ Բիզեն թաղվել է Փարիզի Պեռ-Լաշեզ գերեզմանատանը:գերեզմանատանը։
== Ստեղծագործությունը ==
[[Պատկեր:Young Georges Bizet.png|250px|մինի|աջից|Ժորժ Բիզեն երիտասարդ տարիքում]]
Բիզեի ստեղծագործությանը հատուկ են մտքի ճշգրտությունն ու հստակությունը, արտահայտչամիջոցների թարմությունն ու պարզությունը, ձևի ավարտվածությունն ու նրբինությունը:նրբինությունը։ Բիզեին հատուկ է հոգեբանական սուր վերլուծությունը՝ մարդկային զգացմունքների և արարքների ըմբռնումը:ըմբռնումը։ Բիզեի բազմաժանր ստեղծագործության մեջ կենտրոնական տեղը պատկանում է [[օպերա]]յին:յին։ [[Կոմպոզիտոր]]ի օպերային արվեստը ծագել է ազգային հողի վրա և սնվել [[ֆրանսիա]]կան օպերային [[թատրոն]]ի ավանդույթներով:ավանդույթներով։
[[19-րդ դար]]ի 60-ական թվականներին Ֆրանսիայի օպերային թատրոնը կորցնում է առաջատար բնույթը:բնույթը։ «Մեծ» օպերան, որը մի ժամանակ արտացոլում էր [[ազգ]]ի հասարակական վերելքը, վերածվել էր անբովանդակ տպավորիչ ներկայացման, կոմիկական օպերան դարձել էր անմիտ և զուտ զվարճալի:զվարճալի։ Լիրիկական օպերան, որը ծնունդ առավ դարակեսին, իր լավագույն նմուշների գեղարվեստական բոլոր արժանիքներով հանդերձ, զուրկ էր վառ նորարարական ձգտումներից:ձգտումներից։ Ֆրանսիայի [[Բուրժուազիա|բուրժուական հասարակության]] սրտին ամենամոտը օպերան էր իր կանկանով, շքեղ զգեստներով ու թեթևամիտ [[սյուժե]]ներով:ներով։ Այդ տարիներին էր, որ Բիզեն սկսեց օպերային կոմպոզիտորի ուղին:ուղին։
Քննադատաբար օգտագործելով ֆրանսիական օպերայի նվաճումները, Բիզեն համարձակորեն և վճռականորեն իր լավագույն ստեղծագործություններում ժխտում էր այն ամենը, ինչ հնացած էր և խանգարում էր նրա ստեղծագործական նոր խնդիրների լուծմանը:լուծմանը։ Պայքարելով բուրժուական հասարակության նախապաշարմունքների դեմ՝ Բիզեն [[ռեալիզմ]]ի ճանապարհը գտավ օպերային ժանրում:ժանրում։ Նրա ստեղծագործական ձգտումները ֆրանսիական արվեստի ռեալիստական միտումների ([[Վիկտոր Հյուգո]], [[Ֆլոբեր]], Զոլյա, Կուրբե) ընդհանուր աճի արտացոլումն էին:էին։
Բիզեի լիովին ավարտուն ստեղծագործությունների քանակը համեմատաբար մեծ չէ:չէ։ Բայց և այն, ինչ Բիզեն հասցրել է ստեղծել իր կարճատև կյանքի ընթացքում, բավական է, որպեսզի խոսվի նրա հսկայական ներդրման մասին համաշխարհային [[արվեստ]]ի գանձարանում:գանձարանում։
=== Ստեղծագործության առանձնահատկությունները ===
Բիզեի [[1870]]-ական թվականների հասուն ստեղծագործությունները ի հայտ են բերում նրա ինքնօրինակ գեղարվեստական ոճը:ոճը։ Բիզեի արվեստը հագեցած է լավատեսությամբ, խորապես [[մարդ]]կային է, հաստատում է [[կյանք]]ը և միաժամանակ բացահայտում նրա հակասություններն ու կոնֆլիկտները:կոնֆլիկտները։ Առանձին մարդկանց ողբերգական ճակատագրերը չեն կարող խախտել կյանքի հավերժ ներդաշնակությունը:ներդաշնակությունը։ Բիզեի ստեղծագործությունների հերոսները, որոնք վայելում են նրա համակրանքը, ուժեղ կրքերով ապրող, իրենց երջանկության համար պայքարող համարձակ և հպարտ մարդիկ են:են։ Հերոսների ճակատագրերը բացահայտված են ժողովրդի կյանքի հետ սերտ կապի մեջ:մեջ։
=== Օպերային արվեստը ===
[[Պատկեր:1875 Carmen poster.jpg|250px|մինի|[[Կարմեն (օպերա)|Կարմեն օպերա]]յի պրեմիերայի պաստառը]]
Հանճարով օժտված արվեստագետը՝ Ժորժ Բիզեն, ուներ բոլոր հատկանիշները օպերային երևելի [[կոմպոզիտոր]] դառնալու համար:համար։ Բեմի նուրբ զգացողությունը, նրա յուրահատուկ [[օրենք]]ների ըմբռնումը, մարդկային տարբեր կերպարները դիպուկ և վառ նկարագրելու և հերոսների զգացմունքները ցայտուն, հիշվող [[մեղեդի]]ներով արտահայտելու նրա տաղանդը, վոկալ ոճի գերազանց տիրապետումը՝ այդ բոլոր հատկանիշները Բիզեին դարձրին օպերային արվեստի մեծ վարպետ:վարպետ։ Բիզեի օպերաների հերոսները ժողովրդից ելած հասարակ մարդիկ են:են։ Այստեղ ի հայտ է գալիս ժողովրդա-ժանրային երաժշտության ([[երգ]]ի և [[պար]]ի) միջոցով բնութագրելու նոր և ինքնատիպ մեթոդը:մեթոդը։ Այսպես է ստեղծված Կարմենի՝ [[19-րդ դար]]ի օպերային գրականության մեջ ամենավառ կերպարներից մեկը:մեկը։
Կյանքի հյութեղ գույների, վառ, ցայտուն կերպարների նկատմամբ ունեցած հակումը Բիզեին հանգեցրեց [[հարավ]]ային և [[Արևելք|արևել]]յան ժողովուրդների կյանքի պատկերմանը:պատկերմանը։ Այսպես ստեղծվեցին արևելյան կոլորիտ ունեցող «Մարգարիտ որոնողները» և «Ջամիլեն», պրովանսյան «Արլեզիանուհին» և [[Իսպանիա|իսպան]]ա-[[Գնչուներ|գնչու]]ական «Կարմենը»: Բիզեն զարմանալի ճշմարտանմանությամբ վերաստեղծում է [[Արաբիա]]յի, [[Իսպանիա]]յի, հարավային Ֆրանսիայի տեղային կոլորիտը:կոլորիտը։
Պատկերելով Իսպանիայի, Պրովանսի, Արևելքի ժողովրդական կյանքի պատկերները, Բիզեն հազվադեպ է օգտագործում բուն ժողովրդական մեղեդիներ, բայց ուսումնասիրելով այդ ժողովրդի կենցաղն ու երաժշտական ֆոլկլորը և ասես հարմարվելով դրանց, [[կոմպոզիտոր]]ը ստեղծագործական հանճարեղ ներըմբռնմամբ կռահում է ամենաբնորոշը, տիպականը և դրանցով հագեցնում է իր ստեղծագործությունների երաժշտական կտավը:կտավը։ Ստեղծագործական շփումը ժողովրդական երաժշտության հետ հարստացրեց կոմպոզիտորի մեղեդային և առանձնապես [[լադ]]ահարմոնիկ լեզուն:լեզուն։
=== Նվագախմբային ստեղծագործությեւնները ===
Երաժշտական թեմատիզմի ժողովրդական էությունը հաճախ հանգեցնում է զարգացման վարիացիոն ձևին դիմելու անհրաժեշտությանը:անհրաժեշտությանը։ Դա կարելի է տեսնել գլխավորապես կոմպոզիտորի [[Նվագախումբ|նվագախմբ]]ային ստեղծագործության մեջ:մեջ։ Բիզեի երաժշտական ոճին, նրա հարմոնիզացիային, ձայնատարությանը, գործիքային և վոկալ ֆակտուրային հատուկ են հստակությունն ու նրբությունը, փոքր ու մեծ մասշտաբների երաժշտական ձևերն ու կառուցվածքները [[օպերա]]յին ու գործիքային ժանրերում գերում են տրամաբանությամբ, ավարտվածությամբ և ներդաշնակ գեղեցկությամբ:գեղեցկությամբ։
Բիզեն Ֆրանսիայի նշանավոր սիմֆոնիստներից մեկն է:է։ «Կարմեն» օպերայի նախերգանքը, նույն օպերայի անտրակտները, «Արլեզանուհու» երաժշտությունից կազմված երկու նվագախմբային [[սյուիտ]]ները՝ այս ամենը Բիզեի [[Սիմֆոնիկ երաժշտություն|սիմֆոնիկ երաժշտության]], ավելին՝ ամբողջ [[ֆրանսիա]]կան սիմֆոնիկ երաժշտության գլուխգործոցնորն են:են։
== Աղբյուրներ ==
*Stefan, Paul. Georges Bizet. Leben, Umwelt und Werk des Komponisten der Carmen. — Zürich: Atlantis, [[1952]].
|