«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ը: → ը։ (39) oգտվելով ԱՎԲ
Տող 7.
[[Գերմանիա]]յի Դաշնային Հանրապետության [[Դաշնային սահմանադրական դատարան]]ը (ԴՍԴ) մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում։ Մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների համար նա սկզբում «նվաստացում, խարանում, հետապնդում, հալածանք» ձևակերպումներն էր գտել <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv001097.html BVerfGE 1, 97 (104)]</ref>։ Հետագայում նա տվեց այսպես կոչված '''օբյեկտի բանաձևը''', ըստ որի՝ մարդու արժանապատվությանն անհարիր է մարդուն «''պետության սոսկ օբյեկտ''» դարձնելը <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)], [http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (149f.)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv115118.html BVerfGE 115, 118 (153)]</ref>.
 
«''Դրա հետ է կապված մարդու հասարակական արժեվորման ու հարգման պահանջը, որն արգելում է մարդուն դարձնել պետության սոսկ օբյեկտ կամ նրան այնպիսի վերաբերմունքի արժանացնել, որն սկզբունքորեն հարցականի տակ կդնի սուբյեկտ լինելու նրա հատկանիշը:հատկանիշը։ Մարդու արժանապատվությունն այս իմաստով ոչ թե միայն համապատասխան անձի անհատական արժանապատվությունն է, այլ մարդու՝ իբրև տվյալ տեսակի էակի արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ոք ունի այն՝ անկախ իր հատկանիշներից, ձեռքբերումներից ու սոցիալական վիճակից։ Այն հատուկ է նաև նրան, ով իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի պատճառով չի կարող դրսևորել իմաստավորված վարքագիծ։ Նույնիսկ «ոչ արժանապատիվ» վարքի պատճառով այն չի կորչում։ Այն չի կարող խլվել ոչ մի մարդուց։ Խախտվել կարող է սակայն նրանից բխող հարգման պահանջի իրավունքը''» <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209]</ref>:
 
'''Գործ 1.'''
 
''Բ-ն պատկանում է այն անձանց թվին, ովքեր իրենց արտաքին սեռական հատկանիշներով ծննդյան պահին պատկանում են արական սեռին, սակայն ցանկացած առումով իրենց զգում են իբրև իգական սեռի ներկայացուցիչ (արական [[տրանսսեքսուալներ]]): Հաջողված վիրահատական սեռափոխությունից հետո Բ-ն պահանջում է ծնունդների գրանցամատյանում փոխել իր սեռի վերաբերյալ նշումը՝ «արականից» «իգականի», ինչը սակայն [[Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին]]ը մերժում է <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286]</ref>: Այսպիսով, մերժվում է Բ-ի հաջող սեռափոխության իրավական ճանաչումը:ճանաչումը։ Դրա հետևանքն այն է, որ նրա այժմյան սեռի և պաշտոնական գրանցման միջև հակասություն կա, ինչը կարող է Բ-ին ցանկացած ժամանակ, օրինակ՝ անձի ստուգման դեպքում, գցել իր հասարակական հարգման պահանջը խախտող իրավիճակի մեջ:մեջ։ Այդ պատճառով ԴՍԴ-ն իրավացիորեն ճանաչում է նրա արժանապատվության խախտման փաստը և (հակառակ Դաշնային գերագույն դատարանի), առանց օրենքի նախնական փոփոխության, հաստատում գրանցումը փոփոխելու պահանջի իրավունքը'' <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286 (301 f.)] Դրա հիման վրա 10.09.1980թ. ընդունվում է [http://bundesrecht.juris.de/tsg/index.html Տրանսսեքսուալների մասին օրենքը], որը թույլատրում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում:գրանցամատյաններում։</ref>։
 
===Մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի որակը===
Տող 23.
'''Ցանկացած մարդկային կյանքի''' ի սկզբանե հատուկ է արժանապատվությունը<ref name="BVerfGE 39, 1 41">[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)]</ref>։ Քանի որ մարդու արժանապատվությունն '''անձեռնմխելի''' է, ուրեմն '''յուրաքանչյուր մարդ''' այդ հիմնական իրավունքի կրողն է։ Այս հարցում գիտնականների կարծիքները միասնական են<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)], Dreier (Hrsg.): Grundgesetz, Bd. I, Art. 1 Rdnr. 64; Stern: Staatsrecht III, S. 61.</ref>, ինչը զարմանալի չէ, որովհետև մարդու արժանապատվության տեսանկյունից մարդկանց միջև ցանկացած տարբերակում միանգամից կխախտի այն<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57.</ref>։
 
Հիմնական իրավունքի կրողներ են նաև '''փոքրահասակ երեխաները'''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv057361.html BVerfGE 57, 361 (382)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv079051.html BVerfGE 79, 51 (62)]</ref>, '''հոգեկան հիվանդները'''<ref>Բավարիայի Սահմանադրական դատարանի թիվ 10, 101 որոշումը:որոշումը։</ref>, '''օտարերկրացիները, հանցագործները'''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv072105.html BVerfGE 72, 105 (115)], [http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (150)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv117071.html BVerfGE 117, 71 (89)]</ref> ևլն։ Մարդու արժանապատվությունը պարզապես համապատասխան անձի անհատական արժանապատվությունը չէ։ Այն պատկանում է յուրաքանչյուր մարդկային էակի հավասարաչափ՝ անկախ նրա հատկանիշներից, ունակություններից, ազգությունից<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv050166.html BVerfGE 50, 166 (175)]</ref>, ծագումից և սոցիալական դրությունից<ref name="BVerfGE 39, 1 41"/>։
 
ԴՍԴ-ն հետևում է այն տեսակետին, որ '''չծնված կյանքին''' (''nasciturus'') ևս հատուկ է արժանապատվությունը, և դա ձևակերպել է հետևյալ անառարկելի նախադասությամբ. «''Որտեղ գոյություն ունի մարդկային կյանք, նրան հատուկ է արժանապատվությունը. վճռորոշ նշանակություն չունի, թե դրա կրողը գիտակցում է արդյոք իր արժանապատվությունը և կարող է արդյոք անձամբ պաշտպանել այն''»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)]</ref>։
Տող 31.
Որոշ գիտնականների գնահատմամբ՝ ԴՍԴ-ի կողմից կյանքի ու արժանապատվության հավասարեցումը համոզիչ չէ։ Ըստ պրոֆ. Իպսենի, եթե մարդու արժանապատվությունն ըմբռնենք իբրև հասարակական հարգանքի պահանջ, ապա դրա նախապայմանը, ըստ տրամաբանության, մարդու ծնված լինելն է։ Բացի այդ, նրա կարծիքով, ԴՍԴ-ն խճճվում է անլուծելի հակասության մեջ, երբ մի կողմից թույլատրելի է համարում չծնված երեխային կյանքից զրկելը նաև առանց բժշկական ցուցումների<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (49)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)]</ref>, մյուս կողմից այդ նույն չծնված երեխային «անձեռնմխելի» մարդկային արժանապատվության կրող է համարում<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 57; Տվյալ հարցին քննադատաբար է մոտենում նաև պրոֆ. Դրայերը՝ Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66.</ref>։ Հետևաբար, հակառակ տարածված կարծիքի<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv039001.html BVerfGE 39, 1 (41)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv088203.html BVerfGE 88, 203 (254)], Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 51; Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 14.</ref>, ''nasciturus''-ը տվյալ հիմնական իրավունքի կրող չէ<ref>Համոզիչ փաստարկներ տես Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 66ff.</ref>։
 
Իբրև սուբյեկտիվ իրավունք՝ մարդու արժանապատվության հիմնական իրավունքն անհրաժեշտաբար դադարում է մարդու '''մահվամբ'''։ [[Իրավասուբյեկտություն]]ից, որը մահացածների մոտ իհարկե բացակայում է<ref>Մահացածի իրավասուբյեկտության վերաբերյալ պնդումը ոչ մի գիտնականի կողմից չի պաշտպանվում:պաշտպանվում։ Խնդրահարույց է անշուշտ Kunig, in: von Münch/Kunig (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 15՝ «ժամանակավոր իրավասուբյեկտ»:</ref>, պետք է տարբերել այն հարցը, թե արդյոք նրանք օժտված են մարդկանց կողմից հարգանքի ենթակա արժանապատվությամբ։ Վերջինս հաստատվում է գիտնականների մեծամասնության կողմից<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 72; Sachs (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Art. 1 Rdnr. 53ff.</ref>, ինչը, իր հերթին, հաստատում է այն պնդումը, որ պետք է ''[[սուբյեկտիվ իրավունք]]ը'' տարբերել ''[[իրավական արժեք]]ից''<ref>Հիմնական իրավունքներով պաշտպանված '''իրավական արժեքի''' և '''հիմնական իրավունքի''', այսինքն՝ (մարդկային) ազատության և (սահմանադրաիրավական) ազատության իրավունքի տարբերակումն ունի լուրջ հետևանքներ.
 
1. Քանի որ ազատությունը՝ որպես հիմնական իրավունքների պաշտպանության արժեք, ոչ թե '''տրվում է''' պետության կողմից, այլ '''երաշխավորվում է''' հիմնական իրավունքով (իբրև սուբյեկտիվ-հանրային իրավունք), դրանից անհրաժեշտաբար բխում է, որ իրավական առումով թույլատրված է այն ամենը, ինչն իրավունքի նորմով կատեգորիկ '''արգելված չէ''': ԴՍԴ-ն ստիպված էր իր որոշմամբ հաստատել այս պնդումը ([http://www.servat.unibe.ch/dfr/bv084372.html BVerfGE 84, 372 (380)]՝ «Ինչն արգելված չէ, թույլատրված է»), քանի որ այն հիմնական իրավունքների ուսմունքում մինչ այդ ինքնին հասկանալի բան չէր:չէր։ Կարճ ասած՝ ոչ թե քաղաքացու գործելու ազատությունը, այլ պետության կողմից դրա սահմանափակումը կարիք ունի լիազորության:լիազորության։
 
2. Հակառակ տարածված բառագործածությանը՝ սխալ է խոսել «'''հիմնական իրավունքի կիրառման'''», «'''հիմնական իրավունքի գործադրման'''» կամ «'''հիմնական իրավունքի իրականացման'''» մասին, երբ նկատի ունենք մարդկային արարքը:արարքը։ Կարծիք արտահայտելը հիմնական իրավունքի կիրառում չէ, որովհետև, օրինակ, ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 27-րդ հոդվածի առաջին մասը] չպետք է թյուրըմբռնել իբրև կարծիք արտահայտելու լիազորություն:լիազորություն։ Նույն կերպ արվեստագետը չի գործադրում ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 40-րդ հոդվածում] ամրագրված հիմնական իրավունքը, որովհետև ստեղծագործության ազատությունը չի կարող մեկնաբանվել իբրև թույլտվություն կամ արտոնություն:արտոնություն։ Վերջապես մարդը, որը լավ առողջություն ունի, չի «իրականացնում» ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 38-րդ հոդվածով] սահմանված հիմնական իրավունքը:իրավունքը։ Հիմնական իրավունքի սուբյեկտը գործադրում (կիրառում, իրականացնում) է հիմնական իրավունքը՝ որպես սուբյեկտիվ-հանրային իրավունք, ավելի շուտ միայն այն դեպքում, երբ նա այդ իրավունքը հակադրում է պետությանը՝ ի պաշտպանություն հիմնական իրավունքով պաշտպանվող արժեքի:արժեքի։ Այս մասին մանրամասն տես Ipsen, Staatsrecht II, Grundrechte, S. 24-25.</ref>։
 
Ըստ ԴՍԴ [http://www.servat.unibe.ch/dfr/bv030173.html Մեֆիստո-Որոշման]՝ հարգման պահանջի իրավունքը գործում է նաև իրավունքի կրողի մահից հետո<ref>Այսպես կոչված անձնավորության հետմահու ոտնահարում [https://www.bverfg.de/entscheidungen/rk20061019_1bvr040206.html BVerfG 19.10.2006 – 1BvR 402/06.]</ref>։ Մարդու արժանապատվության անխախտելիության պահանջի հետ անհամատեղելի կլիներ, եթե թույլատրելի լիներ մարդուն, որին հատուկ է արժանապատվությունը անձ լինելու փաստի ուժով, նրա մահից հետո նվաստացնել ու ստորացնել։ Հարգման պահանջի իրավունքի պաշտպանության պահանջ կարող են ներկայացնել մահացածի հարազատները<ref>[http://www.servat.unibe.ch/law/dfr/bv030173.html BVerfGE 30, 173 (194)]</ref>։
 
'''[[Իրավաբանական անձ]]ինք''', ինչպես նաև մարդկանց խմբերը, որպես այդպիսին, չեն գտնվում մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտում<ref>Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 99.</ref>։ Պրոֆ. Զիլբերկուհլը, հիմնվելով Դաշնային վարչական դատարանի որոշումների վրա<ref>Տես ԳԴՀ Դաշնային վարչական դատարանի BVerwGE 86, 321 (328f.) որոշումը:որոշումը։</ref>, գտնում է, որ նաև մարդկանց խումբը, օրինակ՝ Գերմանիայում ապրող [[հրեաներ]]ը, կարող է լինել մարդու արժանապատվության սահմանադրական դրույթի պաշտպանության օբյեկտ<ref>Pieroth/Silberkuhl (Hrsg.): Die Verfassungsbeschwerde, Münster 2008, S. 263.</ref>։
 
===Հասարակական արժեվորման ու հարգանքի պահանջը===
Տող 61.
'''Գործ 2. Առևանգման դրամա'''
 
''Ա-ն և Բ-ն առևանգում են սրտի հիվանդությամբ տառապող արդյունաբերող Ի-ին:ին։ Նրանք բարձր փրկագին են պահանջում Ի-ի հարազատներից:հարազատներից։ Ի-ն գտնվում է կյանքի համար ծայրահեղ վտանգավոր դրության մեջ, քանի որ չի կարող ընդունել իր դեղերը:դեղերը։ Նույնիսկ եթե առաևանգիչների պահանջը կատարվի, փրկագնի հանձնման գործընթացը և ազատ արձակումն այնքան երկար կտևեն, որ դեղորայքային օգնությունը չափազանց կուշանա:կուշանա։ Այդ ընթացքում ձերբակալված Բ-ն գիտի, որտեղ է Ա-ն պահում Ի-ին, սակայն հրաժարվում է հայտնել տեղը:տեղը։ Ի-ի կյանքը փրկելու համար ոստիկանությունը որոշում է խոշտանգման միջոցով Բ-ից կորզել ցանկալի տեղեկությունը:տեղեկությունը։ Խախտո՞ւմ է այն ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 14-րդ հոդվածը]''։
 
'''Լուծում։ I.''' ''Մարդու արժանապատվության պաշտպանության ոլորտի էական տարրերից մեկը մարդու նույնականության ու ամբողջականության պահպանումն է ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևոր առումով:առումով։ Այդ իսկ պատճառով պետական իշխանությանը, դրանով նաև ոստիկանությանը, արգելված է խոշտանգումը:խոշտանգումը։ Քանի որ Բ-ն «ձերբակալված անձ» է, այդ արգելքը բխում է միաժամանակ ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 17-րդ հոդվածի 2-րդ նախադասությունից]: '''II.''' Այսպիսով, ոստիկանությունը ոտնձգել է մարդու արժանապատվության դեմ:դեմ։ '''III.''' Ի-ին պաշտպանելու ցանկությունը սահմանադրաիրավական արդարացում չէ ոստիկանության արարքի համար:համար։ Սխալ կլիներ այստեղ բախում տեսնել Բ-ի և Ի-ի մարդկային արժանապատվության միջև և Բ-ի արժանապատվությունը զոհել Ի-ի արժանապատվությանը զուտ այն պատճառով, որ Բ-ն անարդար է վարվել, և Ի-ն տուժել է այդ անարդարությունից:անարդարությունից։ Թեև պետությունը ՀՀ Սահմանադրության [http://www.concourt.am/armenian/constitutions/index.htm#2 15-րդ հոդվածի] ուժով պարտավոր է պաշտպանել մարդու կյանքը, սակայն թե նա ինչպես կկատարի իր այդ պարտականությունը, Սահմանադրությունը նրա համար չի նախանշում, այլ «սկզբունորեն նա ինքը պետք է որոշի իր սեփական պատասխանատվությամբ»<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv046160.html BVerfGE 46, 160 (164 f.)]</ref>: Դրան հակառակ՝ հստակ սահմանված է, որ նա իրավունք չունի ոտնահարելու մարդու արժանապատվությունը:արժանապատվությունը։ Ի-ի մոտ այժմ միմիայն կյանքն է վտանգված. հանցավորությունը և հատկապես կյանքի համար վտանգավոր հանցավորությունը պատուհաս է յուրաքանչյուր հասարակության համար, բայց ոչ միջամտություն հատուկ մարդու արժանապատվության նկատմամբ''<ref>Pieroth/Schlink: Grundrechte, Staatsrecht II, Heidelberg 2007, S. 84-85.</ref>։
 
===ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածը միջամտության լիազորությո՞ւն===
Տող 69.
'''Գործ 3.'''
 
''Դաշնային վարչական դատարանը պիտի որոշում կայացներ այն հարցի վերաբերյալ, թե արդյոք իրավաչափ կլինի թույլատրել «Peep-Show»-ի (սթրիփթիզի) անցկացումը:անցկացումը։ Դաշնային վարչական դատարանը մերժում է այն՝ պատճառաբանելով, որ ցուցադրության հանված կինը ելույթի առանձնահատուկ ձևի պատճառով կնվաստացվի և դրա միջոցով կոտնահարվի նրա արժանապատվությունը:արժանապատվությունը։ Մարդու արժանապատվության ոտնահարումը չի կարող արդարացվել նաև նրանով, որ «Peep-Show»-ում ելույթ ունեցող կինը կամավոր է գործում. մարդու արժանապատվությունն օբյեկտիվ, անտնօրինելի արժեք է, որի հարգումից անհատը չի կարող հրաժարվել''<ref>Տես Դաշնային վարչական դատարանի թիվ 64, 274 որոշումը</ref>։
 
Մարդու արժանապատվության անձեռնմխելիությունը չի ստեղծում մարդու''' պարտականություն'''՝ դրսևորելու «արժանապատիվ» վարքագիծ, և այդ պատճառով չի կարող հիմք ծառայել այնպիսի միջոցառումների համար, որոնք ուղղված են անձամբ հիմնական իրավունքի կրողի դեմ։ Իհարկե բազմակարծ հասարակությունում կան երևույթներ, որոնք հազիվ թե համատեղելի են մարդու արժանապատվության հետ<ref>Հատկապես պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և պոռնկությունն ինքը երկար ժամանակ դիտվում էին իբրև մարդու արժանապատվության ոտնահարում:ոտնահարում։ 2002 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Պոռնկության մասին» ԳԴՀ օրենքով օրենսդիրը պարզաբանեց, որ պոռնկությունն ինքը այլևս հակաբարոյական չէ:չէ։ Մասնավորապես, պոռնիկների՝ համապատասխան «ծառայությունների մատուցման պայմանագրերից» ծագող պահանջները կարելի է պաշտպանել դատական կարգով:կարգով։ Այստեղից հետևում է, որ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը և առավել ևս պոռնկությունն ինքը չեն ոտնահարում մարդու արժանապատվությունը:արժանապատվությունը։ Տես Schmidt: Grundrechte sowie Grundzüge der Verfassungsbeschwerde, S. 103. Համեմատիր ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի հետ:հետ։</ref>։ Այնուամենայնիվ պետության խնդիրը չէ իր քաղաքացիների բարելավումը<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv022180.html BVerfGE 22, 180 (219)]</ref>։ , ավելի շուտ նրա պարտականությունն է անհատի և հանրության պաշտպանությունը։ Հետևաբար մարդու արժանապատվության սկզբունքը կվերածվեր իր հակադրությանը, եթե նրանում տեսնեինք մի լիազորություն, որը թույլ կտար անհրաժեշտության դեպքում նաև հարկադրական միջոցներով քաղաքացիներին մղելու մի վարքագծի, որը համապատասխանում է արժանապատվության մասին ավանդական պատկերացումներին<ref>Dreier (Hrsg.): Grundgesetz-Kommentar, Bd. I, Art. 1 Rdnr. 151.</ref>։
 
'''Լուծում։''' ''Հետևաբար, հենց սկզբից անհաջող էր այն հիմնավորումը, թե կնոջն իբրև օբյեկտ ցուցադրության հանելը ոտնահարում է մարդու արժանապատվությունը<ref>Ipsen: Staatsrecht II, Grundrechte, S. 61.</ref>: Բացի այդ, Դաշնային վարչական դատարանի տվյալ որոշմանը բնորոշ է այն տրամաբանական սխալը, որը հիմնվում է '''հիմնական իրավունքի''' և '''պաշտպանվող արժեքի''' անբավարար տարբերակման վրա. նույնիսկ եթե կիսենք Դաշնային վարչական դատարանի այն տեսակետը, թե կնոջը (կամավոր) ցուցադրության հանելը «ոչ արժանավայել» բան է, ապա դրանով կվնասվեր միայն մարդու արժանապատվության վերաբերյալ հոդվածով պաշտպանվող արժեքը, իսկ (պետության դեմ ուղղված) հիմնական իրավունքը, ընդհակառակը, ընդհանրապես չէր շոշափվի:շոշափվի։ Այս կապակցությամբ տեղին է հիշեցնել «հիմնական իրավունքներից հրաժարվելու» ինստիտուտի մասին<ref>Այս տեսանկյունից ճշգրտման կարիք ունի «'''հիմնական իրավունքներից հրաժարվելու'''» հասկացությունը:հասկացությունը։ Եթե հիմնական իրավունքի սուբյեկտը չի օգտվում հիմնական իրավունքներով պաշտպանված գործողությունների հնարավորություններից կամ բացակայում են դրա համար նախապայմանները, ապա դա իրավունքներից հրաժարում չէ, այլ իրավական առումով ոչ էական անգործություն:անգործություն։ Հնարավոր է, որ ինչ-որ մեկը '''հրաժարվի''' հենվել իր հիմնական իրավունքների վրա ընդդեմ իր իրավական ոլորտի (պաշտպանության արժեքների) դեմ պետության ոտնձգությունների («volenti non fit iniuria»): Դա հնարավոր է անել նույնիսկ իրավական ձևով՝ հայցը կամ անհատական սահմանադրական դիմումը հետ վերցնելով:վերցնելով։ Հիմնական իրավունքի սուբյեկտի կողմից տևականորեն կամ անխտիր բոլոր հիմնական իրավունքներից հրաժարվելը (ապագայում պետական բոլոր միջոցառումներն անառարկելիորեն հանդուրժելու մտադրությամբ) կլիներ, ընդհակառակը, իրավական առումով անթույլատրելի, բայց մյուս կողմից նաև աներևակայելի:աներևակայելի։</ref>, որը խնդիր ունի մեզ ետ պահելու հիմնական իրավունքների գործողության սկզբունքի վտանգավոր անտեսումից:անտեսումից։ Նույնիսկ իր «ոչ արժանավայել» վարքով հիմնական իրավունքի կրողը չի հրաժարվում նրանից, որ պետական մարմինները հարգեն իր մարդկային արժանապատվությունը''<ref>[http://www.servat.unibe.ch/dfr/vw064274.html BVerfGE 64, 274 (279)]</ref>։
 
===Մարդու արժանապատվության ոտնահարումները===