«Ձեռնարկություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (205) oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ձեռնարկություն''', հասարակական արտադրության համակարգի սկզբնական օղակ:օղակ։ Այն համակցում է նյութական, գիտատեխնիկական, [[աշխատանք]]ային և մտավոր ռեսուրսները պահանջվող [[ծավալ]]ի, անվանացանկի և որակի արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, [[շուկա]]յի [[պահանջարկ|պահանջ]]ը բավարարելու, [[շահույթ]] ստանալու և այն առավելագույնի հասցնելու, ինչպես նաև տնտեսական շատ այլ նպատակներ իրագործելու համար:համար։ Ռեսուրսների ամեն մի համակցում չէ, որ կարող է ապահովել անհրաժեշտ արդյունքը:արդյունքը։ Պահանջվում է իրականացնել տնտեսական ռեսուրսների այնպիսի համակցում, որի դեպքում օգտագործվող ռեսուրսի յուրաքանչյուր միավորի հաշվով ձեռնարկությունը ստանա առավելագույն եկամուտ:եկամուտ։ Ձեռնարկությունը սոցիալ-տնտեսական մի օրգանիզմ է, որը ստեղծվում է մեկ կամ մի քանի անձանց կողմից՝ արտադրանք թողարկելու կամ ծառայություններ մատուցելու, շուկայի պահանջը բավարարելու և շահույթ ստանալու նպատակով:նպատակով։ Ձեռնարկությունը աշխատողների այնպիսի կոլեկտիվ է, որը, օգտագործելով իր տնօրինության տակ գտնվող արտադրության միջոցները, թողարկում է հասարակության համար անհրաժեշտ որևէ տեսակի արտադրանք կամ մատուցում որոշակի ծառայություն, ունի արտադրատեխնիկական, տնտեսական և կազմակերպական միասնություն, օգտվում է [[իրավաբանական անձ]]ի [[իրավունք]]ներից և [[տնտեսություն]]ը վարում է տնտեսավարման որևէ եղանակով:եղանակով։ Ձեռնարկություններ են համարվում ինչպես սպասարկման ոլորտում գործող ամենափոքր՝ մեկ աշխատող ունեցող վարսավիրանոցը կամ առևտրային կրպակը, այնպես էլ համաշխարհային շուկան միմյանց միջև բաժանող բաժնետիրական խոշոր ընկերությունները և [[կորպորացիա]]ները:ները։
== Ձեռնարկություն հասկացություն ==
Ամերիկյան [[տնտեսագետ]]ները, այդ թվում՝ Պոլ Դրաքերը և Պոլ Սամուելսոնը, ձեռնարկությունը դիտարկում են որպես մի տնտեսական կազմակերպություն, որը գործունեություն է ծավալում որոշակի տեսակի արտադրանք թողարկելու կամ ծառայություն մատուցելու և [[շահույթ]] ստանալու նպատակով:նպատակով։ Այն պետք է ստանա այնպիսի չափի շահույթ, որը կապահովի և՛ ձեռնարկության տնտեսական բարձր աճը, և՛ աշխատողների՝ միջազգային չափանիշներին համապատասխանող վարձատրությունը:վարձատրությունը։
Արևելաեվրոպական տնտեսագետներ Կամենիցերը, Գրուզինովը և ուրիշներ, ձեռնարկությունը դիտարկում են որպես արտադրության միջոցների մի ընդհանրություն, որն աշխատողները օգտագործում են անհրաժեշտ արտադրանք թողարկելու կամ որոշակի տեսակի [[աշխատանք]] կատարելու և բնակչության պահանջները բավարարելու համար:համար։
== Ձեռնարկության միասնություններ ==
Յուրաքանչյուր ձեռնարկություն ունի '''արտադրատեխնոլոգիական''', '''տնտեսական''' և '''կազմակերպական''' միասնություն : Արտադրատեխնոլոգիականն արտահայտվում է պատրաստվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, արտադրական միջոցների համալիր կազմով, [[տեխնոլոգիա]]կան պրոցեսների համասեռությամբ և արտադրության առանձին փուլերի փոխկապակցվածությամբ:փոխկապակցվածությամբ։ Այդ ամենի արդյունքում օգտագործվող [[հումք]]ն ու նյութերը վերափոխվում են պատրաստի արտադրանքի:արտադրանքի։ Ձեռնարկությունը մեկ՝ միասնական օրգանիզմում միավորող կարևոր հատկանիշներից է ընդհանուր օժանդակ [[Տնտեսություն|տնտեսության]] առկայությունը և տարածքային ընդհանրությունը:ընդհանրությունը։ Արտադրատեխնոլոգիական միասնությունը ստեղծում է ձեռնարկությունը օպերատիվ ու արդյունավետ կառավարելու պայմաններ:պայմաններ։ Ձեռնարկության տնտեսական միասնությունը արտահայտվում է զարգացման ռազմավարության և պլանների մշակման, նյութական, գիտատեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձեռքբերման, հաշվառման, արդյունավետ օգտագործման, ինչպես նաև արդյունքի գնահատման և բաշխման սկզբունքների միասնությամբ:միասնությամբ։ Ձեռնարկության կազմակերպական միասնությունն արտահայտվում է աշխատավորների կոլեկտիվի առկայությամբ, կառավարչական միասնական ապարատով, աշխատանքի նյութական և բարոյական խրախուսման մեխանիզմների մշակման ու կիրառման սկզբունքների ընդհանրությամբ:ընդհանրությամբ։
== Ձեռնարկությունը տնտեսական գործունեության սուբյեկտ ==
Ձեռնարկությունը տնտեսական գործունեության ինքնուրույն սուբյեկտ է:է։ Այն ինքնուրույն է կազմակերպում գործունեությունը շուկայում․ վարձում է աշխատուժ, ձեռք է բերում մեքենաներ և սարքավորումներ, հումք և հիմնական նյութեր, [[վառելիք]] և [[էներգիա]], համակցում է դրանք և կազմակերպում արտադրություն, թողարկում և վաճառում է արտադրանքը, իրականացնում է [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ի վերարտադրությունը, ինքնուրույն որոշում է անդամակցել ձեռնարկությունների ցանկացած միավորմանը կամ դուրս գալ դրանից:դրանից։ Ձեռնարկությունը ոչ միայն տնտեսական սուբյեկտ է, այլև իրավաբանական անձ:անձ։ Այն ունի [[կանոնադրական կապիտալ]], ինքնուրույն [[հաշվեկշիռ]] և ծախսերի նախահաշիվ:նախահաշիվ։ Կանոնադրական կապիտալը ձեռնարկության հիմնական և շրջանառու կապիտալի հաստատագրված գումարն է, որը ձևավորվում է ստեղծման պահին և ձեռնարկության տնօրինության տակ է գտնվում գործունեության ամբողջ ժամանակաշրջանում:ժամանակաշրջանում։ Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներից կախված՝ կանոնադրական կապիտալը ձևավորվում է տարբեր աղբյուրների հաշվին։
Կապիտալը կանոնադրական է կոչվում այն պատճառով, որ դրա չափը սահմանվում է ձեռնարկության կանոնադրությունում:կանոնադրությունում։ Կանոնադրական կապիտալի նվազագույն մեծությունը, օրինակ՝ [[բաժնետիրական ընկերություն]]ների համար, սահմանվում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:չափով։ Կանոնադրական կապիտալը սեփականատերերի կողմից ներդրված միջոցների այն գումարն է, որը օգտագործվում է ձեռնարկության կանոնադրական գործունեությունը ապահովելու համար:համար։
== Ձեռնարկությունների կազմակերպաիրավական տեսակներ ==
=== Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն ===
{{հիմնական|Անհատական(ընտանեկան) ձեռնարկություն}}
Անհատական է կոչվում [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է մեկ ֆիզիկական անձի՝ անձնական սեփականության իրավունքով:իրավունքով։ Անհատական ձեռնարկությունը գործում է սեփականատիրոջ անձնական [[աշխատանք]]ի հիման վրա:վրա։ Անհատը, [[հարկ]]երը լրիվ վճարելուց հետո, միանձնյա տնօրինում է ստացված ամբողջ եկամուտը:եկամուտը։ Ընտանեկան է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող այն ձեռնարկությունը, որը պատկանում է [[ընտանիք]]ի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով:իրավունքով։ Ընտանեկան ձեռնարկությունը, որպես կանոն, գործում է ընտանիքի անդամների աշխատանքի հիման վրա:վրա։ Այն կարող է գործել նաև՝ վարձու աշխատողներ ընդգրկելով:ընդգրկելով։ Անհատական (ընտանեկան) ձեռնարկության սեփականատերը լիակատար գույքային պատասխանատվություն է կրում ձեռնարկության ստանձնած պարտավորությունների համար, ընդ որում՝ այդ պատասխանատվությունը ոչնչով սահմանափակված չէ։
 
=== Տնտեսական ընկերակցություն ===
{{հիմնական|Տնտեսական ընկերակցություն}}
Տնտեսական ընկերակցությունը (լրիվ կամ կոմանդիտային) կոլեկտիվ կամ խառը սեփականության և սեփականատերերի աշխատանքային մասնակցության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն է:է։ Տնտեսական ընկերակցության լիակատար անդամը երրորդ անձանց առջև անձնական գույքային պատասխանատվություն է կրում տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար:համար։ Լիակատար ընկերակցության բոլոր անդամները պետք է լիակատար անդամներ լինեն:լինեն։ Կոմանդիտային անդամը տնտեսական ընկերակցության պարտավորությունների համար երրորդ անձանց առջև կրում է իրեն պատկանող բաժնով կամ դրանից ավելի երաշխավորության գումարով սահմանափակված գույքային պատասխանատվություն:պատասխանատվություն։
Կոմանդիտային ընկերակցության մեջ առկա են առնվազն մեկ լիակատար և մեկ կոմանդիտային անդամ:Տնտեսականանդամ։Տնտեսական ընկերակցության հիմնադիր փաստաթուղթը հիմնադիր պայմանագիրն է, որտեղ թվարկվում են ընկերակցության անդամները, գրանցվում են անդամների աշխատանքային և գույքային [[ավանդ]]ները և դրանց հիման վրա որոշվում են նրանց մասնակցության բաժնեմասերը ընկերակցության մեջ:մեջ։
Տնտեսական ընկերակցության անդամները կարող են լինել իրավաբանական անձինք (բացի պետական մարմիններից) կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք միավորվել են համատեղ ձեռնարկատիրական գործունեություն վարելու կամ այդպիսի գործունեությանը աջակցելու համար:համար։
Քաղաքացին կարող է լիակատար անդամ լինել միայն մեկ տնտեսական ընկերակցությունում:ընկերակցությունում։ Ընկերակցությունը չի կարող հանդես գալ որպես մեկ այլ ընկերակցության լիակատար անդամ:անդամ։
 
=== Արտադրական կոոպերատիվներ ===
{{հիմնական|Արտադրական կոոպերատիվներ}}
Արտադրական կոոպերատիվը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, իր անդամների [[աշխատանք]]ային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է, որը ստեղծվում է [[շահույթ]] ստանալու նպատակով:նպատակով։ Կոոպերատիվի անդամը կարող է կատարել նաև [[գույքային ներդրում]], սակայն դա չի որոշում նրա [[իրավունք]]ները կառավարման և շահույթի բաշխման բնագավառում:բնագավառում։ Արտադրական կոոպերատիվը իրավունք ունի ներգրավելու նաև վարձու աշխատողներ՝ առանց թվաքանակի սահմանափակման:սահմանափակման։ Ձեռնարկության գույքը պատկանում է կոոպերատիվի անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով:իրավունքով։ Իր պարտավորությունների համար ձեռնարկությունը պատասխանատու է սեփական գույքով և ստացած եկամտով՝ տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ սահմանված կարգով:կարգով։ Ձեռնարկության եկամուտը բաշխում է (կանոնադրությամբ սահմանված կարգով) անդամների ընդհանուր ժողովը՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի աշխատանքային ներդրումը:ներդրումը։ Լուծարման դեպքում առաջին հերթին մարվում են կոոպերատիվի բոլոր պարտավորությունները, իսկ մնացած գումարը բաշխվում է կոոպերատիվի անդամների միջև՝ հաշվի առնելով յուրաքանչյուր անդամի գույքային ներդրման չափը (կանոնադրությամբ սահմանված կարգով): գ
 
=== Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ ===
{{հիմնական|Սպառողական(սպասարկման) կոոպերատիվ}}
Սպառողական կոոպերատիվը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իր անդամների աշխատանքային և գույքային մասնակցությամբ շահույթ չհետապնդող ձեռնարկություն է:է։ Այս տիպի ձեռնարկության անդամներ կարող են լինել քաղաքացիներ և կազմակերպություններ:կազմակերպություններ։ Դրանք ստեղծվում են կոոպերատիվի անդամներին օգնելու և ծառայություններ մատուցելու համար:համար։ Յուրաքանչյուր անդամի կողմից կատարվող գործառնության տեսակը, աշխատանքային մասնակցության ձևը և վճարման կարգը սահմանվում են տվյալ կոոպերատիվի կանոնադրությամբ:կանոնադրությամբ։ Սպառողական կոոպերատիվների գույքը պատկանում է դրանց անդամներին՝ համատեղ սեփականության իրավունքով:իրավունքով։ Սպառողական կոոպերատիվ չի կարող հիմնադրել որևէ կազմակերպություն (ձեռնարկություն, բաժանմունք, մասնաճյուղ):
 
=== Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն ===
{{հիմնական|Գյուղացիական կոլոկտիվ տնտեսություն}}
Գյուղական կոլեկտիվ տնտեսությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող [[Գյուղատնտեսություն|գյուղատնտես]]ական մթերքների արտադրությամբ զբաղվող ձեռնարկություն է:է։
 
=== Բաժնետիրական ընկերություններ ===
{{հիմնական|Բաժնետիրական ընկերություն}}
Բաժնետիրական ընկերությունը (ԲԸ) կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որի միջոցները գոյանում են [[բաժնետոմս]]երի թողարկման, ազատ բաժանորդագրության և հիմնադիրների միջև բաշխման հաշվին:հաշվին։ ԲԸ-ն ստեղծվում է կանոնադրության հիման վրա:վրա։ Այն որոշվում և հաստատվում է հիմնադիրների կողմից:կողմից։ Ընկերության հիմնադրամը ձևավորվում է բաժնետոմսերի ներդրումներից:ներդրումներից։ Որոշումը հիմնադրամի մասին ընդունում է հիմնադիր ժողովը:ժողովը։ Այն հավասար է ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի անվանական արժեքների գումարին:գումարին։ Կանոնադրական հիմնադրամը սահմանում է պարտատերերի շահերը երաշխավորող ընկերության գույքի նվազագույն չափը:չափը։ [[ՍՊԸ]]-ի և ԲԸ-ի տարբերությունն այն է, որ առաջին դեպքում համատեղ օգտագործման նպատակով միավորվում են գործարար և ստեղծագործող մարդկանց խելքն ու [[միտք]]ը, իսկ երկրորդում՝ [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ները:ները։ Պարտավորությունների դիմաց ընկերությունը պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, սակայն պատասխանատու չէ բաժնետերերի պարտավորությունների համար, իսկ բաժնետերերը պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:համար։ ԲԸ կարող է լինել ''բաց'' (ԲԲԸ) կամ ''փակ'' (ՓԲԸ), ինչը պարտադիր կերպով պետք է արտահայտվի ընկերության կանոնադրությունում:կանոնադրությունում։
==== ԲԲԸ ====
{{հիմնական|Բաց բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է բաց , եթե բաժնետերերը իրենց պատկանող [[բաժնետոմս]]երը իրավունք ունեն օտարել առանց մյուս բաժնետերերի համաձայնության:համաձայնության։ Բաց ընկերությունը իրավունք ունի իր կողմից թողարկված բաժնետոմսերը տեղաբաշխել ազատ բաժանորդագրության միջոցով և դրանց ազատ վաճառքն իրագործել տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան:համապատասխան։
==== ՓԲԸ ====
{{հիմնական|Փակ բաժնետիրական ընկերություն}}
Ընկերությունը համարվում է փակ , եթե ընկերության բաժնետոմսերը բաշխվում են միայն հիմնադիրների կամ նախօրոք որոշված անձանց միջև՝ առանց բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության:բաժանորդագրության։ Ընդ որում՝ փակ ընկերությունը պետք է ունենա 2 կամ ավելի բաժնետերեր, բայց 25-ից ոչ ավելի:ավելի։ Եթե փակ ընկերության բաժնետերերի թիվը անցնում է 25-ից, ապա ընկերությունը 1 տարվա ընթացքում պետք է վերակազմավորվի բաց ընկերության կամ կրճատի բաժնետերերի թիվը:թիվը։ Հակառակ դեպքում այն կլուծարվի:կլուծարվի։
 
=== Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն ===
{{հիմնական|Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն}}
ՍՊԸ-ը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված, [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ ունեցող, պարտադիր գույքային մասնակցությամբ և յուրաքանչյուր անդամի բաժնեմասի չափով պատասխանատվությամբ ընկերություն է:է։ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն է կոչվում միայն այն ձեռնարկությունը, որի անդամները տվյալ ընկերության կանոնադրական հիմնադրամում ունեն իրենց անհատական բաժնեմասերը և ընկերության պարտավորությունների համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող բաժնեմասի անվանական արժեքին համապատասխան:համապատասխան։ ՍՊԸ ստեղծելու համար պետք է առկա լինեն առնվազն երկու հիմնադիրներ:հիմնադիրներ։ Եթե գործելու ընթացքում մնում է միայն մեկ անդամ, ապա ընկերությունը կարող է շարունակել գործունեությունը, որպես այդպիսին:այդպիսին։ ՍՊԸ-ում պարտադիր կարգով ձևավորվում է ընկերության [[կանոնադրական հիմնադրամ]]ը՝ նախօրոք որոշված դրամագլուխը, որը ընկերության անդամները որպես անդամավճար պետք է մուծեն ընկերության մասնակից դառնալու համար:համար։ Բաժնեմասի չափը որոշում են ընկերության հիմնադիրները:հիմնադիրները։ Կանոնադրական հիմնադրամը բաժանվում է նախօրոք սահմանված քանակի և անվանական արժեքի բաժնետոմսերի:բաժնետոմսերի։ ՍՊԸ-ի այն անդամները, որոնք լրիվ վճարել են սահմանված բաժնեմասերը, ստանում են վկայագիր, որն ի տարբերություն [[բաժնետոմս]]ի, չի համարվում արժեթուղթ, այսինքն՝ սեփականատերը այն չի կարող մաս-մաս վաճառել այլ անձանց՝ առանց ընկերության անդամների ընդհանուր ժողովի որոշման:որոշման։ Վկայականը սեփականատիրոջը փայատերերի ընդհանուր ժողովին մասնակցելու և լուծարման դեպքում ընկերության գույքի իր բաժնեմասը ստանալու իրավունք է տալիս:տալիս։
 
=== Համատեղ ձեռնարկություն ===
{{հիմնական|Համատեղ ձեռնարկություն}}
Համատեղ ձեռնարկությունը կոլեկտիվ կամ խառը սեփականության վրա հիմնված իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, օտարերկրյա քաղաքացիների, կազմակերպությունների պարտադիր գույքային կամ արտարժույթային ներդրմամբ ձեռնարկություն է:է։ Այն կարող է ստեղծվել և գործել ընկերությունների տեսքով:տեսքով։ Համատեղի կարգավիճակ ստանալու համար ձեռնարկությունը պետք է ունենա առնվազն մեկ օտարերկրյա մասնակից:մասնակից։ Համատեղ ձեռնարկությունը, որպես կանոն, համարվում է այն երկրինը, որտեղ ստեղծվում և գործում է:է։ Այսպիսի ձեռնարկությունները ստանում են [[հարկ]]ային, [[Մաքսային արտոնություն|մաքս]]ային, եկամուտների փոխանցման և այլ արտոնություններ։
 
=== Դուստր ձեռնարկություն ===
{{հիմնական|Դուստր ձեռնարկություն}}
Դուստր ձեռնարկություն է համարվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի ամբողջ գույքը սեփականության իրավունքով պատկանում է մեկ այլ ձեռնարկության, ինչպես նաև [[Հասարակական կազմակերպություն|հասարակական]] կամ [[կրոն]]ական կազմակերպության:կազմակերպության։ Դուստր ձեռնարկություն կարող են հիմնադրել կոլեկտիվ սեփականության վրա հիմնված ձեռնարկությունները:ձեռնարկությունները։ [[Շահույթ]] ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություններին արգելված գործունեության տեսակները արգելվում են նաև դրանց դուստր ձեռնարկություններին:ձեռնարկություններին։
 
=== Վարձակալական ձեռնարկություն ===
{{հիմնական|Վարձակալական ձեռնարկություն}}
Վարձակալական ձեռնարկությունը կոլեկտիվ սեփականության վրա հիմնված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իր անդամների աշխատանքային պարտադիր մասնակցությամբ ձեռնարկություն է:է։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են մեկ կամ մի խումբ մարդկանց կամ կազմակերպությունների կողմից՝ անհրաժեշտ գույքը վարձակալելու միջոցով:միջոցով։ Վարձակալական ձեռնարկությունները ստեղծվում են [[արտադրական կոոպերատիվ]]ի կամ ընկերության կազմակերպաիրավական կանոնակարգով, պետական կառավարման լիազորված մարմնի համաձայնությամբ, որը հանդես է գալիս որպես վարձատու:վարձատու։ Գույքը վարձակալության է տրվում առանձին կազմակերպության կամ անձի՝ գործակալների միջև կնքվող [[Պայմանագիր|պայմանագրերի]], [[մրցույթ]]ների և [[աճուրդ]]ների միջոցով:միջոցով։
 
=== Կարտել ===
{{հիմնական|Կարտել}}
[[Կարտել]]ը մեկ ճյուղի ձեռնարկությունների միավորում է, որը ստեղծվում է համատեղ առևտրական գործունեություն ծավալելու նպատակով:նպատակով։ Այս տիպի միավորումները գործում են [[Պայմանագիր|պայմանագրային]] հիմունքներով, պահպանում են մասնակիցների իրավական ինքնուրույնությունը և սահմանված նորմերի, իրացման պայմանների և գների օգնությամբ կարգավորում են առևտրական ընդհանուր գործունեությունը:գործունեությունը։
 
=== Սինդիկատ ===
{{հիմնական|Սինդիկատ}}
[[Սինդիկատ]]ը ձեռնարկությունների [[կարտել]]ային համաձայնության տարատեսակ է, որը ստեղծվում է մասնակիցների արտադրանքը կամ ծառայությունները ընդհանուր ստորաբաժանման միջոցով արդյունավետ իրացնելու համար:համար։ Սինդիկատի, ինչպես և կարտելի մասնակիցները պահպանում են արտադրական, առևտրական և իրավական ինքնուրույնություն:ինքնուրույնություն։ Սինդիկատները առավել տարածված են նմանատիպ արտադրանք թողարկող հանքաարդյունահանման, մետաղամշակման և քիմիական [[արդյունաբերություն|արդյունաբերության]] ճյուղերում:ճյուղերում։
 
=== Տրեստ ===
{{հիմնական|Տրեստ}}
[[Տրեստ]]ը իրավաբանական անձի իրավունքներից օգտվող ձեռնարկությունների միավորում է, որի ստեղծման դեպքում տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միավորվում են մեկ՝ ընդհանուր արտադրական համալիրում՝ կորցնելով տնտեսական և իրավական ինքնուրույնությունը:ինքնուրույնությունը։ Տրեստները միավորում են արտադրության այնպիսի ճյուղերի ձեռնարկություններ, որոնք կամ իրագործում են հումքի մշակման տարբեր փուլերը։ Ձեռնարկությունների միավորումների այս տեսակը լայն տարածում է գտնում այն ճյուղերում, որոնցում հնարավոր է ձեռնարկությունների կոմբինացումը, ինչը համարվում է ԳՏԱ արագացման, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, [[աշխատանք]]ի ռացիոնալ կազմակերպման և արտադրության արդյունավետության բարձրացման նախապայմաններից մեկը:մեկը։
 
=== Կոնցեռն ===
{{հիմնական|Կոնցեռն}}
[[Կոնցեռն]]ը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների միավորում է:է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ''ուղղահայաց'' կամ ''հորիզոնական'' սկզբունք:սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց:միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից, սակայն ունեն [[աշխատանք]]ի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը:գործունեությունը։
 
=== Ասոցիացիա ===
{{հիմնական|Ասոցիացիա}}
Ասոցիացիան անկախ արտադրական ձեռնարկությունների կամավոր միավորում է:է։ Ասոցիացիայի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի [[իրավունք]]ներից և հանդիսանում են իրավահավասար գործընկերներ:գործընկերներ։ Դրանք պատասխանատվություն են կրում միայն տվյալ ֆիրմայի գործունեության համար:համար։
 
=== Կոնսորցիում ===
{{հիմնական|Կոնսորցիում}}
Կոնսորցիումը կոնկրետ խնդիրներ լուծելու համար ձեռնարկությունների ժամանակավոր միավորում է:է։ Կոնսորցիումի կազմում կարող են ընդգրկվել կազմակերպաիրավական ցանկացած տեսակի և ենթակայության ձեռնարկություններ:ձեռնարկություններ։
 
=== Հոլդինգ ===
{{հիմնական|Հոլդինգ}}
[[Հոլդինգ]]ը գլխամասային կազմակերպություն է, որը տիրում է կառուցվածքում ընդգրկված նոր ձեռնարկությունների փայաբաժիններին կամ վերահսկիչ փաթեթներին դրանց գործունեությունը կառավարելու և վերահսկելու նպատակով:նպատակով։ [[Բաժնետոմս]]երի վերահսկիչ փաթեթների մեխանիզմը հոլդինգին տալիս է վճռական ձայնի իրավունք, ինչի շնորհիվ հոլդինգը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների շահերը պաշտպանելու և տարբեր ուղղություններով զարգացնելու համար ստանում է տնտեսական ընդհանուր քաղաքականություն իրականացնելու հնարավորություն:Հոլդինգայինհնարավորություն։Հոլդինգային կազմակերպությունը իր կազմում ընդգրկված ձեռնարկությունների (կարտել, [[կորպորացիա]], [[կոնցեռն]], [[տրեստ]]) բուրգի գագաթն է, քանի որ [[Ակտիվ|ակտիվներ]]ի կազմում ընդգրկում է մասնակիցների [[բաժնետոմս]]երի վերահսկող փաթեթները:փաթեթները։ Հոլդինգները ստեղծվում են [[բաց բաժնետիրական ընկերություն]]ների տեսքով:տեսքով։ Դրանք ծավալում են ներդրումային գործունեություն՝ մասնավորապես գնում և վաճառում են ցանկացած տեսակի արժեթղթեր, թողարկում և վաճառում են բազմատեսակ ապրանքներ, մատուցում են ծառայություններ:ծառայություններ։ Կուտակելով մեծ քանակությամբ տնտեսական ռեսուրսներ, դրանք ծավալում են տարբերակված բազմապլանային գործունեություն՝ շեշտը դնելով գիտատեխնիկական նորույթների մշակման ու ներդրման, երկարաժամկետ ներդրումային նախագծերի ու ծրագրերի իրականացման վրա:վրա։
 
=== Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն ===
{{հիմնական|Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն}}
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որի սեփականատիրոջը [[Կանոնադրություն|կանոնադրությամբ]] արգելված է ներդրված գույքից [[շահույթ]] ստանալ:ստանալ։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը կարող է հիմնադրվել մեկ անձի (ընտանիքի) կողմից որպես [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակ ունեցող ձեռնարկություն, ձեռնարկության կամ կազմակերպության կողմից՝ որպես [[դուստր ձեռնարկություն]] և մի քանի անձանց կողմից՝ որպես [[սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն]]:
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունը չի կարող անդամակցել ձեռնարկությունների այն տնտեսական միավորումներին, որոնք շահույթ ստանալու նպատակ են հետապնդում:հետապնդում։ Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունն իր ստացած եկամուտը կարող է ծախսել միայն իր կանոնադրական գործունեության հետ կապված նպատակներով:նպատակներով։ Թույլատրվում է նշել հիմնադրի (հիմնադիրների) անունը (անվանումը), «[[հիմնադրամ]]» կամ «բարեգործական հիմնադրամ» բառերը, եթե դրանք համապատասխանում են շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կանոնադրական գործունեությանը:գործունեությանը։
Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը նրա կանոնադրությունն է, իսկ որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ նաև հիմնադիր պայմանագիրը:պայմանագիրը։
 
=== Փոքր ձեռնարկություն ===
{{հիմնական|Փոքր ձեռնարկություն}}
Փոքր է կոչվում իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այն ձեռնարկությունը, որն ունի՝ արդյունաբերության և շինարարության ոլորտում՝ ոչ ավելի քան 200, նյութական արտադրության մյուս ճյուղերում՝ 50, գիտության և գիտական սպասարկման բնագավառում՝ 50, այլ ոլորտներում՝ 25 աշխատող:աշխատող։
== Ձեռնարկությունների դասակարգումը ==
Ձեռնարկությունը [[Տնտեսություն|տնտեսության]] սկզբնական հիմնական օղակն է, և դրա գործունեության արդյունավետությունից ուղղակիորեն կախված է բնակչության կենսամակարդակը:կենսամակարդակը։ Տարբեր ճյուղերի ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են թողարկվող արտադրանքի տնտեսական նշանակությամբ, թողարկման [[մասշտաբ]]ներով, օգտագործվող [[հումք]]ի բնույթով, արտադրության մասնագիտացման ու կոոպերացման մակարդակով, [[աշխատանք]]ի տեխնիկական զինվածության աստիճանով, գործունեության բնույթով ու նպատակներով:նպատակներով։ Արտադրության գործոնների ձեռքբերման, արտադրական գործընթացի կազմակերպման, արտադրանքի իրացման, [[տեխնիկա]]յի և [[տեխնոլոգիա]]յի մշակման ու ներդրման հիմնահարցերը յուրաքանչյուր ձեռնարկությունում պետք է լուծվեն յուրովի՝ հաշվի առնելով միայն այդ ձեռնարկության արտադրական, ճյուղային և տարածքային առանձնահատկությունները:առանձնահատկությունները։ Ձեռնարկությունները դասակարգվում են ըստ գործունեության տեսակների, բնույթի, չափի, սեփականության ձևերի, կապիտալի պատկանելիության։: Դասակարգումը հնարավորություն է տալիս իրականացնել ձեռնարկատիրական գործունեության ավելի խորը և բազմակողմանի ուսումնասիրությունը:ուսումնասիրությունը։
 
=== Ըստ գործունեության տեսակների ===
Ձեռնարկությունները միմյանցից տարբերվում են ճյուղային պատկանելիության հատկանիշով , ըստ որի՝ ստորաբաժանվում են արտադրական և ոչ արտադրական ոլորտների ձեռնարկությունների:ձեռնարկությունների։ Արտադրական ոլորտի ձեռնարկությունները, իրենց հերթին, բաժանվում են ըստ նյութական արտադրության խոշոր ոլորտներին (արդյունաբերական, գյուղատնտեսական, առևտրական, շինարարական, ֆինանսավարկային, տրանսպորտի և կապի) պատկանելիության:պատկանելիության։ Առևտրական ձեռնարկությունները հիմնականում իրականացնում են ապրանքների առք ու վաճառքի գործառնություններ:գործառնություններ։ Դրանք կարող են անդամակցել իրացնող ձեռնարկությունների խոշոր ասոցիացիաների համակարգին կամ ծավալել ինքնուրույն առևտրամիջնորդային գործունեություն:գործունեություն։ Տրանսպորտային ձեռնարկությունները կատարում են բազմաբնույթ գործառնություններ՝ ստուգում և պարզում են [[ապրանք]]ի վիճակը, իրականացնում բեռնման, փոխադրման և բեռնաթափման [[աշխատանք]]ներ, ձևակերպում ուղեկցող փաստաթղթերը, պահպանում և ապահովագրում ապրանքային զանգվածները:զանգվածները։
 
=== Չափ ===
Ձեռնարկության կարևորագույն բնութագրիչներից մեկը չափն է:է։ Այն որոշվում է զբաղված աշխատողների թվաքանակով, թողարկված [[արտադրանք]]ի կամ [[վաճառք]]ի ծավալով և ներգրավված [[կապիտալ]]ի մեծությամբ:մեծությամբ։ Ըստ այդ հատկանիշի՝ ձեռնարկությունները լինում են փոքր, միջին և խոշոր:խոշոր։ Ձեռնարկությունների չափը սերտորեն կապված է ճյուղային պատկանելիության հատկանիշի հետ:հետ։ Օրինակ՝ մետաղաձուլման և մեքենաշինության ճյուղերում, որպես կանոն, ստեղծվում են խոշոր, երբեմն էլ՝ գերխոշոր ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ [[Սնունդ|Սննդի]] և թեթև արդյունաբերության ճյուղերում հիմնականում ստեղծվում են փոքր և միջին չափերի ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ Մետաղաձուլման ճյուղում գործող փոքր ձեռնարկությունները չափերով մի քանի անգամ կարող են գերազանցել սննդի արդյունաբերության խոշոր ձեռնարկություններին:ձեռնարկություններին։
=== Սեփականության ձևեր ===
Մասնավոր ձեռնարկությունները ստեղծվում են մասնաբաժինների համակարգի կամ միավորման ճանապարհով՝ մասնակիցների միջև կնքված պայմանագրերի հիման վրա և գոյատևում են ինքնուրույն գործող ընկերության կամ միավորման տեսքով:տեսքով։ Կազմակերպաիրավական ձևերից կախված՝ մասնավոր ձեռնարկությունները կարող են օգտվել [[իրավաբանական անձ]]ի կարգավիճակից՝ սեփական ուժերով լուծել տնտեսական բոլոր հիմնահարցերը և պատասխանատվություն կրել պարտավորությունների համար կամ հրաժարվել տնտեսաիրավական ինքնուրույնությունից՝ գործունեության ընթացքում ծագող հարցերի լուծումը թողնելով գլխամասային ձեռնարկությանը:ձեռնարկությանը։
=== Կապիտալի պատկանելիություն ===
Պետական է կոչվում այն ձեռնարկությունը, որի բաժնետիրական ամբողջ կապիտալը պատկանում է [[Պետություն|պետության]]ը:ը։ Կապիտալի պատկանելիության հատկանիշից կախված՝ դրանք լինում են զուտ պետական և խառը:խառը։ Զուտ պետական ձեռնարկությունում հիմնադիր կապիտալը 100 տոկոսով պատկանում է պետությանը:պետությանը։ Խառը կապիտալով ձեռնարկություններում պետությունը կարող է տնօրինել [[բաժնետոմս]]երի նշանակալից մասին (51 և ավելի %) և այդ դեպքում այն իրականացնում է ձեռնարկության լիարժեք վերահսկողությունը:վերահսկողությունը։ Պետական ձեռնարկությունները բավականին ամուր դիրքեր են զբաղեցնում տարբեր երկրների [[տնտեսություն]]ներում:ներում։ Առանձին երկրներում արտադրանքի ընդհանուր [[ծավալ]]ում դրանց բաժինը տատանվում է 25-ից 70 տոկոսների սահմաններում:սահմաններում։ [[Ֆրանսիա]]յում այն կազմում է 23.3, [[Իտալիա]]յում՝ 68.2 տոկոս:տոկոս։ Այդպիսի ձեռնարկությունների մեծ մասը գործում է տնտեսության կարևորագույն ճյուղերում:ճյուղերում։ Ըստ կապիտալի պատկանելիության հատկանիշի՝ առանձնացվում են ազգային, օտարերկրյա և խառը կապիտալով ձեռնարկություններ:ձեռնարկություններ։ Ազգային է համարվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է տվյալ երկրի գործարարներին, ինչը թույլ է տալիս ապահովել գործունեության իրավական միջավայր և իրականացնել լրիվ կամ մասնակի վերահսկողություն:վերահսկողություն։ Օտարերկրյա է կոչվում այն ձեռնարկությունը, որի կապիտալը պատկանում է արտասահմանյան գործարարներին:գործարարներին։ Օտարերկրյա ձեռնարկությունները կազմավորվում են կամ բաժնետիրական ընկերության ստեղծման կամ տեղական ֆիրմաների վերահսկիչ փաթեթները գնելու ճանապարհով:ճանապարհով։ Վերջին եղանակը ստացել է առավել լայն տարածում, որը հնարավորություն է ընձեռում օգտագործելու արդեն ձևավորված կառավարման ապարատը, կապերը, սպառողների և շուկայի վերաբերյալ կուտակված տեղեկատվությունը:տեղեկատվությունը։
Խառն է կոչվում այն ձեռնարկությունը, որի հիմնադիր կապիտալը պատկանում է երկու կամ ավելի երկրների գործարարներին:գործարարներին։ Խառը կապիտալով ձեռնարկությունը գրանցվում է այն երկրում, որին պատկանում է վերահսկող փաթեթը:փաթեթը։ Այդպիսի ձեռնարկությունները բազմազան են և առավել հաճախ ստեղծվում են միջազգային ընկերությունների՝ [[կարտել]]ների, [[սինդիկատ]]ների և [[կոնցեռն]]ների տեսքով:տեսքով։ Ըստ գործունեության նպատակի՝ ձեռնարկությունները ստորաբաժանվում են. մասնավոր առևտրական, մասնավոր ոչ առևտրական, պետական առևտրական և պետական ոչ առևտրական խմբերի:խմբերի։ Առևտրական ձեռնարկությունների գործունեության հիմնական նպատակը [[շահույթ]]ի ստացումն է:է։ Ոչ առևտրական ձեռնարկությունների համար շահույթը նպատակ չէ, և ստանալու դեպքում այն չի բաշխվում մասնակիցների միջև:միջև։ Դրանք ստեղծվում են բարեգործական նպատակներով և գոյատևում են [[նվիրատվություն]]ների, [[անդամավճար]]ների և անվերադարձ պետական հատկացումների շնորհիվ:շնորհիվ։
== Ձեռնարկության միջոցներ և դրանց կազմավորման աղբյուրներ ==
Ձեռնարկության գույքը կազմում են նյութական և ոչ նյութական տարրերը, որոնք օգտագործվում են տնտեսական գործունեության ընթացքում:ընթացքում։ Սկզբնական շրջանում ձեռնարկության գույքը ստեղծվում է հիմնադիրների կողմից ներդրված միջոցների հաշվին, իսկ այնուհետև արտադրական և տնտեսական գործունեության ընթացքում այն ավելանում կամ պակասում է:է։ Ձեռնարկության գույքը համարվում է գործարքների օբյեկտ, որոնց արդյունքում այն կարող է կուտակվել կամ օտարվել:օտարվել։ Ձեռնարկությունը պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում սեփական գույքով, [[պարտատեր]]երը կարող են դատական հայց ներկայացնել հենց այդ գույքի նկատմամբ:նկատմամբ։ Ձեռնարկության գույքը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ գույքի բոլոր տեսակները, որոնք բաժանվում են երկու խմբերի՝ նյութաիրային և ոչ նյութական տարրերի:տարրերի։
=== Նյութաիրային տարրեր ===
Նյութաիրային տարրերից են ՝
Տող 116.
* արժեթղթերը ([[բաժնետոմս]]եր, [[պարտատոմս]]եր, սեփականաշնորհման սերտիֆիկատներ, [[մուրհակ]]ներ)
* նպատակային օգտագործման ֆոնդերը (պահուստային, արտադրության զարգացման, սպառման, շահաբաժինների վճարման),
* ձեռք բերված փոխառությունները, ստացված վարկերը:վարկերը։
=== Ոչ նյութական տարրեր ===
Ոչ նյութական տարրերը ստեղծվում են ձեռնարկության կենսագործունեության ընթացքում:ընթացքում։ Դրանցից են՝
* [[Արտոնագիր|արտոնագրերը]], [[լիցենզիա]]ները, [[հեղինակային իրավունք]]ը,
* ձեռնարկության վարկանիշը և հաճախորդների առկայությունը,
Տող 125.
* գիտատեխնիկական նորույթները
== Ձեռնարկության կենսապարբերաշրջան ==
Որպես տնտեսավարող ինքնուրույն սուբյեկտ, ձեռնարկությունն իր գոյության ընթացքում անցնում է կյանքի բոլոր փուլերը՝ ստեղծում, վերակազմավորում, սնանկացում, առողջացում, լուծարում:լուծարում։
=== Ստեղծում ===
Ձեռնարկությունը ստեղծվում է մեկ կամ մի խումբ մարդկանց կողմից, պետական լիազորված մարմնի որոշումով՝ հետևյալ հիմնադիր փաստաթղթերի հիման վրա.
1. Սեփականատիրոջ դիմումը:դիմումը։
2. Ձեռնարկություն ստեղծելու մասին հիմնադիրների ժողովի որոշումը և գրանցման համար սահմանված անհրաժեշտ տուրքը:տուրքը։
3. Հիմնադրման վերաբերյալ պայմանագիրը:պայմանագիրը։
4. Հիմնադրի (հիմնադիրների) կողմից հաստատված [[կանոնադրություն]]ը:ը։
5. Գործունեության կանոնակարգը:կանոնակարգը։
6. Գործունեությամբ զբաղվելու [[լիցենզիա]]ն (ոչ պարտադիր):
Հիմնադիր փաստաթղթերում նշվում են ձեռնարկության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն), գործունեության նպատակը, խնդիրները և զբաղմունքի կոնկրետ բնագավառները, գույքի կազմավորման աղբյուրները, եկամուտների գոյացման և բաշխման կարգը:կարգը։
=== Վերկազմավորում ===
Ձեռնարկության կենսապարբերաշրջանի երկրորդ փուլը վերակազմավորումն է:է։ Վերակազմավորում է համարվում միավորումը այլ ձեռնարկությունների հետ կամ ձեռնարկության բաժանումը ինքնուրույն միավորների՝ առանց լուծարման ընթացակարգը իրականացնելու:իրականացնելու։ Գործունեության ընթացքում ձեռնարկությունը անընդհատ վերակազմավորվում է:է։ Ստեղծվում են նոր ստորաբաժանումներ և ֆունկցիոնալ բաժիններ, կատարվում է ստորաբաժանումների միավորում, ոչ արդյունավետ ստորաբաժանումների լուծարում:լուծարում։ Բացի այդ, տվյալ ձեռնարկությունը կարող է միաձուլվել այլ ձեռնարկությունների հետ կամ բաժանվել մի քանի ինքնուրույն ձեռնարկությունների՝ փոխանցելով դրանց իրավունքներն ու պարտավորությունները:պարտավորությունները։ Վերակազմավորումը կատարում է սեփականատերը կամ նրա կողմից լիազորված անձը:անձը։ Վերակազմավորումը կարող է կատարվել նաև դատական մարմիների կողմից։ Վերակազմավորման արդյունքում առաջացած ձեռնարկությունը համարվում է վերակազմավորվածի (վերակազմավորվածների) գույքային և այլ իրավունքների ու պարտավորությունների իրավահաջորդը:իրավահաջորդը։ Այն պահպանում է նախորդողների կարգավիճակն ու տեսակը:տեսակը։ [[Իրավաբանական անձ]]ի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը չի կարող վերափոխվել իրաբանական անձ հանդիսացող ձեռնարկության, և՝ հակառակը:հակառակը։ [[Բաժնետիրական ընկերություն]]ների վերակազմավորման վերաբերյալ որոշումները ընդունում է բաժնետերերի ընդհանուր ժողովը:ժողովը։
=== Սնանկացում ===
Անվճարունակությունը կանխորոշված է հենց շուկայական հարաբերությունների բնույթով, որը մշտապես կապված է ձեռնարկատիրական գործունեության վերջնական արդյունքների ստացման անորոշության կամ ներդրած գումարը կորցնելու [[ռիսկ]]ի հետ:հետ։ Վերջինը առկա է արտադրության բոլոր փուլերում՝ սկսած հումքի, նյութերի ու համալրող շինվածքների ձեռք բերումից և տեղ հասցնելուց, մինչև պատրաստի արտադրանքի իրացումը:իրացումը։ Դրա պատճառն են հանդիսանում սպառողների անվճարունակությունը, մատակարարների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունները չկատարելը, [[դեբիտորական պարտք]]երը, ցածրորակ, անմրցունակ արտադրանքը, կառավարող անձնակազմի անիրազեկությունը:անիրազեկությունը։ Կորուստները հանգեցնում են կապիտալի շահութաբերության նվազեցմանը և ծախսերի փոխհատուցման դժվարությունների առաջացմանը:առաջացմանը։ Այդ ամենի արդյունքում ստեղծվում է կանխիկ միջոցների պակաս, որն ավելի է խորանում, երբ վարկատուները չեն դադարեցնում վարկավորումը:վարկավորումը։ Այս դեպքերում ձեռնարկությունը վերադարձնում է ոչ միայն տոկոսները, այլև մայր գումարը՝ հիմնական պարտքը:պարտքը։ Կանխիկ միջոցների պակասի պայմաններում առաջանում է [[ակտիվ]]ների վաճառքի խնդիր:խնդիր։ Ձեռնարկության այսպիսի վիճակը կոչվում է անվճարունակություն:անվճարունակություն։
=== Առողջացում ===
Անվճարունակ ճանաչված ձեռնարկության նկատմամբ կիրառվում են մի շարք ընթացակարգեր՝ արտադրատնտեսական գործունեության վերակազմավորում, լուծարում, ֆինանսական առողջացում սեփականատերերի և վարկատուների փոխհամաձայնության հիման վրա:վրա։ Առողջացման դեպքում անվճարունակ ճանաչված պարտապանին ներկայացվում է ֆինանսական առողջացման ծրագիրը, որն իրենից ներկայացնում է ձեռնարկության վճարունակության վերականգնման և գործունեության արդյունավետության բարձրացման ռազմավարություն:ռազմավարություն։ Այդպիսի ծրագիր կազմում և ներկայացնում են պարտատերերը, կառավարիչը, [[պարտապան]]ները, ինչպես նաև յուրաքանչյուր՝ կանոնադրական [[հիմնադրամ]]ի ոչ պակաս, քան մեկ երրորդ մասին տիրող մասնակիցը:մասնակիցը։
Ձեռնարկության ֆինանսական առողջացման եղանակներն են․
* Փոխարինվում է ոչ իրազեկ՝ ձեռնարկությունը առկա ծանր վիճակի համար պատասխանատու ղեկավարների անձնակազմը և այն հանձնվում է արտաքին կառավարման՝ գործունեությունը շարունակելու նպատակով:նպատակով։ Iրացվում է գույքի մի մասը, իրականացվում են տեխնիկական, արտադրական և կազմակերպական բարեփոխումներ:բարեփոխումներ։
* Պարտապանի և պարտատերերի համաձայնությանբ ձեռնարկությունը վաճառվում է՝ պահպանելով նախկին կարգավիճակը, սակայն թոխվում է սեփականատերը:սեփականատերը։
* Պարտքերը փոխարինվում են տարբեր տեսակի [[Արժեթուղթ|արժեթղթ]]երով:երով։ Այս դեպքում նույնպես սեփականատերը փոխվում է:է։
* Ներգրավվում են մեծածավալ միջոցներ, ընդ որում՝ վարկատուների պարտքերը նախատեսվում է վճարել ապագա եկամուտներից (վարկատուների համաձայնության դեպքում): Գործնականում այս վերջին եղանակը կիրառվում է շատ հազվագյուտ:հազվագյուտ։
=== Լուծարում ===
Լուծարման գործընթացի ժամանակ վաճառվում է պարտապանին պատկանող գույքը և բաշխվում պարտատերերի միջև:միջև։ Գույքի վաճառքը իրականացնում է կառավարիչը՝ [[աճուրդ]]ով, կամ ուղղակի գործարքի միջոցով:միջոցով։ Աճուրդից ստացված միջոցները փոխանցվում են հատուկ հաշվին, իսկ [[անդորրագիր|անդորրագրերը]] հանձնվում են կառավարչին:կառավարչին։ Բավարարվում են լուծարվող ձեռնարկության գույքի գրավով առաջացած պարտքերը:պարտքերը։ Բավարարվում են արտադրությունում վնասվածք ստացած կամ տարբեր պատճառներով հաշմանդամ դարձած քաղաքացիների պահանջները:պահանջները։ Վճարվում են աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց արձակման [[նպաստ]]ները և [[աշխատավարձ]]երը:երը։ Մարվում է բյուջե կատարվող պարտադիր վճարումների պարտքը:պարտքը։ Վերջին հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:հետ։ Անվճարունակության վերաբերյալ գործը համարվում է ավարտված, երբ [[դատարան]]ը հաստատում է կառավարչի վերջնական հաշվետվությունը:հաշվետվությունը։
 
== Գրականություն ==
* ՀՀ քաղաքացիական օրենսգիրք:օրենսգիրք։ ՀՀ պաշտոնական տեղեկագիր, 17, Երևան
* Գալստյան Ա.Ս. Պետական ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետությունում. բնութագիրը և զարգացման հեռանկարները, Երևան, 2000
* Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սնանկացման մասին ՀՀ օրենք