«Վեպ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: է: → է։ (5) oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3.
== Վեպի սահմանումը ==
Վեպը պատմողական գրական տեսակ
Վեպի մասին «Հայ վեպի պատմություն» գրքի [[հանձնարարական]]ում (անոտացիա) գրված է, որ «վեպը արվեստի ինտելեկտուալացման ամենաբարձր աստիճանն է»։<ref>{{cite book|author=|title=Հայ վեպի պատմություն (19-րդ դար)|publisher=ՀՀ ԳԱ «Գիտություն» հրատարակչություն|location=Երևան|year=2005|page=էջ 2}}</ref> Ժանրի միջազգային ''ռոման'' անվանումը վերագրվում է [[11-րդ դար|11]] - [[12-րդ դար]]երում եվրոպական միջավայրի բոլոր այն ստեղծագործություններին, որոնք գրվել են [[ռոմաներեն]] լեզվով՝ ի հակադրություն լատինական գրականության։ Վեպը «էպիկական ստեղծագործություն է, որի մեջ պատումը կենտրոնացված է առանձին անհատի ճակատագրի վրա, նրա բնավորության և ինքնագիտակցության ձևավորման և զարգացման վրա»։<ref>{{cite book|author=|title=Краткая литературная энциклопедия, том 6|publisher=Москва|location=|year=1971|page=страница 3}}</ref> Սակայն հանրագիտարանային այս ձևակերպումը երևույթի արտաքին կողմն է միայն։
[[Հեգել]]ը գեղարվեստի պատմությունը բաժանում է երկու ձևի՝ դասական (անտիկ) և ռոմանտիկական։ Ամբողջ միջնադարյան արվեստը հատկացնում է ռոմանտիկական ձևին։ Վեպը վերագրելով արվեստի ռոմանտիկական ոճին՝ այն անվանում է «բուրժուական էպոպեա»։ Համեմատելով [[էպոս]]ն ու վեպը Հեգելը գրում է. «...փոխվում է նորագույն վեպերում գործող հերոսների
Ըստ Բելինսկու՝ «մեր ժամանակի էպոսը վեպն է», որն իր մեջ կրում է էպոսի բոլոր հատկանիշները, միայն այն տարբերությամբ, որ վեպում չկան աստվածներ ու կյանքի միֆոլոգիական չափերը, այլ սովորական կյանքն է, քանզի նորագուն արվեստի համար մասնավոր մարդու ճակատագիրն էական է։ «Վեպը,-գրում է Բելիսկին,- ծագել է քրիստոնեական ժողովուրդների նորագույն քաղաքակրթությունից՝ մարդկության պատմության այն դարաշրջանում, երբ բոլոր քաղաքացիական, հասարակական, ընտանեկան և առհասարակ մարդկային հարաբերությունները դարձել էին բազմաբարդ ու դրամատիկ, կյանքը տարածվել էր անսահման տարրերի խորությամբ ու լայնքով։ Բացի հետաքրքրաշարժությունից և բովանդակային հարստությունից, վեպը ոչնչով ցածր չէ էպիկական պոեմից՝ նաև որպես գեղարվեստական ստեղծագործություն»։<ref>{{cite book|author=В.Белинский|title=Собр. соч., том 3|publisher=Москва|location=|year=1978|page=стр. 324}}</ref>
== Հայ վեպի սկզբնավորումը (19-րդ դարի 40-ական թթ.) ==
Հայ առաջին վեպը «Վերք Հայաստանի»-ն է, հեղինակի բնորոշմամբ`պատմական
== Տես նաև՝ ==
|