«Ավելյաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։ (20), այլոք → այլք
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ք: → ք։ (2) oգտվելով ԱՎԲ
Տող 3.
«Ավելեաց» նշանակում է «լրացուցիչ», «ավելացրած»։ Հայկյան տոմարի ամիսներից յուրաքանչյուրը ունի 30-ական օր, ուստի տարին 365 օր ունենալու փոխարեն, ունենում էր 360 օր։ Տարվա օրերի քանակն ապահովելու համար, պակասող 5 օրերից կազմվել էր հավելյալ ամիս, որը նահանջ տարիներին բաղկացած էր եղել 6 օրից։
 
Անուններ ունեն նաև ավելյաց ամսի 5 օրեէը՝ Լուծ, Եղջերու, Փառազնոտ, Արտախոր, Ծկրավորի։ Ավելյացի անունները թեևմիայն հայերենում կան, բայց Արտախուր և Ծկրավորի բառերը դեռևս ճշտորեն չեն ստուգաբանված։ Արտախուրը բարդ բառ է, կազմված «արտ» (արտաքին)՝ և «[[խույր]]» (ակնեղենով զարդարված թագավորական գլխանոց) բառերից, նշանակում է խույրի արտաքին կողմի զարդերը<ref name="Համբարձումյան">{{Գիրք:Համբարձումյան:ՀայկականԳիրք։Համբարձումյան։Հայկական տոմար|94-100}}</ref>։
 
[[Փառազնոտ]]ը կապում են փառ (հնում նշանակել է «զգաստ») կամ «փայլ», «շող» բառերի հետ։ Ծկրավորի օրանվան բնիկ հայկական լինելու մասին է խոսում այն հանգամանքը, որ Վանա լճի շրջանում, Մոկսի և Ռշտունիքի միջև գտնվող Կարկառ գավառում եղել է Ծկրավոր անունով մի գյուղ։ Ղևոնդ Ալիշանը այս բառը նմանեցնում է ասորեստանյան արձանագրություններում վկայված «ծըկուրատ» (զիկուրատ) բառի հետ, որը նշանակում է «բոլորակ», «պարուրաձև դիտանոց»<ref name="Համբարձումյան" />։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ավելյաց» էջից