«Ստեղծագործական գործունեություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ի: → ի։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
[[Պատկեր:Ormaiztegi 39.JPG|250px|մինի|Մարդու ստեղծագործականությունը չունի սահմաններ]]
'''Ստեղծագործական գործունեությունը''', գործունեություն է, որը ծնում է որակապես նոր նյութական և հոգևոր, նախկինում երբեք չեղած արժեքներ։ Ստեղծագործական գործունեությունը հնարավոր է [[Գործունեություն|գործունեության]] գիտական, տեխնիկական, գեղարվեստական, քաղաքական և այլ ոլորտներում, երբ ստեղծվում է, հայտնաբերվում, հորինվում որևէ նոր բան։ Ստեղծագործական գործունեությունը անկրկնելի է (ըստ իրականացման բնույթի և արդյունքի), ինքնօրինակ և եզակի (հասարակական-պատմական և անհատական առումով)։ Բարձրակարգ կենդանիներն էլ ունեն ստեղծագործականության ինչ որ կենսաբանական ձևեր ու նախադրյալներ, սակայն ստեղծագործական գործունեությունը բնորոշ է միայն մարդուն։ Ստեղծագործական գործունեությունը մարդու աշխատանքի պրոցեսում առաջացած ընդունակությունն է՝ իրականությունից ստեղծված նյութից ստեղծելու (օբյեկտիվ աշխարհի օրինաչափությունների ճանաչողության հիման վրա) նոր իրողություն, որը բավարարում է բազմազան հասարակական պահանջմունքների:պահանջմունքների։
 
Անկախ այն հանգամանքից, որ [[Ստեղծագործության հոգեբանություն|ստեղծագործական հոգեբանության]] ոլորտում իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ, այնուամենայնիվ գոյություն չունի դրա մեկ ամբողջական կոնցեպցիա <ref name="Психология" />։