«Լևոն Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Անտիոք: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ք: → ք։ oգտվելով ԱՎԲ
Տող 54.
 
====Անտիոք====
[[Պատկեր:Cilician Armenia-hy.svg|մինի|269x269px|Կիլիկյան Հայաստանը Լևոն Բ Մեծագործի օրոք:օրոք։]]
Լևոնը հետևողական պայքար ծավալեց [[Անտիոքի դքսություն|Անտիոքի]] ժառանգության համար։ Անտիոքի գահաժառանգ Ռայմոնդի և Լևոնի եղբոր դուստր Ալիսի ամուսնությունից 3 կամ 4 տարի հետո Ռայմոնդը մահացավ։ Չունենալով արու օրինական ժառանգ (Լևոն Բ-ն ուներ արու ժառանգ (ոչ օրինական), բայց մինչ նրան քաղաքական ասպարեզ բերելը և այդ մասին բարձրաձայնելը կինը՝ Սիբիլ իշխանուհին կազմակերպում է այդ տղայի սպանությունը) Լևոնը Ռայմոնդի նորածին որդուն՝ Անտիոքի գահաժառանգ [[Ռուբեն–Ռայմոնդ]]ին որդեգրեց և հռչակեց Հայոց գահաժառանգ։ Դիվանագիտական այդ քայլով Լևոնը ձգտում էր Անտիոքի դքսությունը միավորել Կիլիկիայի թագավորությանը, կազմակերպել քրիստոնյա կայուն պետություն և նվաճողներից ազատագրել հայկական բոլոր հողերը։ Անտիոքի գահաժառանգության համար պայքարում Լևոնին աջակցում էին [[Անտիոք]]ի [[հայությունը]], կաթոլիկների մի մասը՝ Պետրոս Ա պատրիարքի գլխավորությամբ, Հյուընկալ օրդենի ասպետները։ Մինչդեռ Բոհեմունդ III Կակազի կրտսեր որդին՝ Տրիպոլսի դուքս Բոհեմունդ Միակնանին, անտեսելով Ռուբեն–Ռայմոնդի իրավունքը, Տաճարական օրդենի ասպետների և [[Հալեպ]]ի ամիրայության զինակցությամբ, 1201–ին հափշտակեց Անտիոքի գահը։ Խաղաղ բանակցություններով արդյունքի չհասնելով, 1203–ի նոյեմբերի 11–ին Լևոնը գրավեց Անտիոքը։ Ինքնահռչակ Բոհեմունդ IV փախավ Տրիպոլիս։ 1206–ին Լևոնը ջախջախեց նաև Բոհեմունդ Միակնանուն օգնող Հալեպի ամիրային։ Լևոնի Անտիոքի Ս.Պետրոս մայր եկեղեցում Պետրոս պատրիարքի ձեռքով պատանի Ռուբեն–Ռայմոնդին օծեց և բազմեցրեց դքսության գահին՝ Ալիսին կարգելով խնամակալուհի։ Այս առիթով Լևոնը իր անունով Անտիոքում հատեց [[արծաթյա]] լատինագիր շքադրամ։ 1209–ին և 1211–ին Լևոնը Նիկիայի կայսր Թեոդորոս Լասկարիասի դաշնակցությամբ ջախջախեց սպառնալից դարձած Իկոնիայի սուլթանությունը։ 1211–ին Հայոց զորաբանակը պաշարեց և գրավեց [[Փոքր Հայք]]ի կենտրոն Կեսարիան։ Լևոնը այն սուլթանին վերադարձրեց ռազմատուգանք ստանալուց և ձեռնտու հաշտության պայմանագիր ստորագրելուց հետո։ Այդ պայմանագրով Կեսարիայի թեմի վրա հաստատվեց Լևոնին հպատակվող Ասորվոց կաթողիկոսի հոգևոր գերիշխանությունը։ 1216–ի սկզբին, երբ Լևոնը գամված էր անկողնուն, իսկ նրա ուժերի զգալի մասը զբաղված էր Բոհեմունդ Միականու դեմ պայքարով, Իկոնիայի սելջուկ թուրքերը, խախտելով Լևոնի հետ կնքած հաշտության պայմանագիրը, անսպասոելիորեն խուժեցին [[Կիլիկիա]] և հունվարի 25–ին պաշարեցին սահմանային Կապան բերդը։ Հայկական հեծելազորի մի մասով թշնամուն ընդառաջ ելած Կոստանդին գունդստաբլը Շողականի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում օժանդակություն չստանալով մեծ իշխան և պայլ Ադանից, շրջապատվեց և մի շարք գորականների հետ գերի ընկավ։ Կամքի մեծ ուժով հաղթահարելով ցավերը, Լևոնը իր բանակով սկսեց ասպատակել Իկոնիան՝ թշնամուն հարկադրելով վերացնել Կապանի պաշարումը և նահանջել Կիլիկիայից։ Նույն թվականի փետրվարի 14–ին Լևոնը Բոհեմունդից վերստին գրավեց Անտիոքը՝ վերջին անգամ այն հանձնելով թուլակամ Ռուբեն–Ռայմոնդին։ 1219–ի սկզբին [[Անտիոք]]ի ֆրանկները՝ Գիլյոմ դը Ֆարաբելի գլխավորությամբ, դավադրաբար գրավեցին Անտիոքը՝ 22–ամյա Ռուբեն–Ռայմոնդին մատնելով փախուստի։ Լևոնը նրան զրկեց գահակալական իրավունքից և Հայոց գահաժառանգ օծեց իր մանկահասակ դուստր [[Զապել]]ին։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Բ» էջից