«Համիդյան ջարդեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ վերջակետների ուղղում, փոխարինվեց: ն: → ն։ (8) oգտվելով ԱՎԲ
Տող 56.
Այսպիսով, մենք կարող ենք անցկացնել սուլթանական ջարդարար քաղաքականության որոշակի դասակարգում։ Հայության ոչնչացումն իրականացվում էր հետևյալ ճակատներով։ Առաջինը, ինչպես նշեցինք, ամրացված լեռնային շրջանների և ինքնապաշտպանության ունակ բնակչության բնաջնջման փորձն էր։ Եթե 1894 թվականին Սասունում դա մասամբ հաջողվեց՝ ոչնչացվեց շուրջ 10 հազար խաղաղ բնակչություն, ապա Զեյթունում, Վանում, Հաճընում հայությունը, չնայած մեծ կորուստներին, կարողացավ ոչ միայն ձախողել Բ. Դռան ծրագրրեը, այլև նույնիսկ մի շարք փառավոր հաղթանակներ տարավ կառավարական զորքերի և բաշիբոզուկների տասնյակ հազարներից կազմված բանակների դեմ։ Երկրորդ կարևորագույն փուլը կայսրության հայաշատ քաղաքներում կազմակերպված ջարդերն էին, որոնց վրա հարկ է կանգ առնել առանձնակի ուշադրությամբ։ Այդ ջարդերը, ի տարբերություն վերը հիշատակված շրջանների, իրականացվում էին հիմնականում մուսուլմանական մոլեռանդությամբ առլեցուն քաղաքային բնակչության, դրսից բերված ավազակների և բանտերից բաց թողնված քրեական տարրերից կազմված ջոկատների օգնությամբ։
Ինչպես առաջինների, այնպես էլ երկրորդների նկատմամբ հաշվեհարդարը Բ. Դուռը բացատրում էր հայկական հեղափոխությամբ և մուսուլմանական մոլեռանդությամբ։ Իրականում, փաստերը վկայում են, որ հատկապես վերջինը պարբերաբար ներարկվել է բնակչության մեջ կառավարության ներկայացուցիչների, լրտեսական լայն ցանցի միջոցով։ Ընդ որում, մուսուլմաններին ահաբեկում էին այն հեռանկարով, որ հայերը ձգտում են ստեղծել իրենց պետությունը և բարենորոգումներից անմիջապես հետո կսկսվեն մուսուլմանների ջարդերը։
Բազմաթիվ փաստերը, վկայությունները, նկարագրությունները անառարկելիորեն ապացուցում են, որ 1895-1897 թթ. կոտորածներն անմիջականորեն կազմակերպված են եղել իշխանությունների կողմից, ընթացել են միևնույն սցենարով։ Թուրքական կառավարության բոլոր փորձերը՝ մի կողմ քաշվել պատասխանատվությունից, իրողությունները ներկայացնել որպես ամբոխային, զանգվածային անկարգություններ, չեն դիմանում ոչ մի քննադատության։ Այստեղ բերենք սոսկ մի քանի մեջբերումներ ռուսական և եվրոպական դիվանագիտական ներկայացուցիչների զեկուցագրերից, ներկայացուցիչներ, որոնց նույնիսկ թուրք ներկայիս կեղծարարները չեն կարող մեղադրել հայասիրության, փաստերի կանխամտածված աղավաղումների մեջ։ Դրանցից երկուսի հեղինակը Հալեպի ռուսական հյուպատոս Յակիմանսկին է՝ ցարական առավել փորձված դիվանագետներից մեկը, որն ակտիվորեն իրագործում էր Ս. Պետերբուրգից ստացած գաղտնի հրահանգները՝ տապալելու Զեյթունում 1896 թ. մեծ տերությունների միջամտությամբ ընթացող բանակցությունները, և հայտնի էր հայկական հեղափոխության նկատմամբ իր անբարեհաճ վերաբերմունքով։ 1895 թ. նոյեմբերին նա գրում էր Կ. Պոլսի ռուսական դեսպան Ա. Նելիդովին. «Գաղտնի հեռագրով, ես պատիվ եմ ունեցել այսօր տեղեկացնելու Ձերդ բարձրությանը, օտար պետությունների հավանական միջամտության սպառնալիքի ներքո քրիստոնյաների կոտորածները դադարեցնելու Դռան հրամանի և Այնթափում սույն ամսվա5-ին զոհված քրիստոնյաների թվի մասին:մասին։ Որոշ տեղեկություններով հաշվվում են նույնիսկ ավելի քան հազար սպանվածներ և վիրավորվածներ:վիրավորվածներ։... Ե´վ Այնթափում, և´ Մարաշում դիակներն այրված են, և զորքերով շրջապատված ողջ մնացած քրիստոնյաները հնարավորություն չունեն հեռանալու իրենց քաղաքներից»։ Նոյեմբերի 24-ին նա տալիս է առավել ընդարձակ նկարագրություն և տվյալներ. «Արյունոտ նկարագրությունները Ուռֆայում, Այնթափում և Մարաշում, ինչպես նաև նրանց շրջակա գյուղերում, կարելի է ասել, հրահրված են տեղի թուրքական իշխանությունների կողմից:կողմից։ Իհարկե, ապագա անկողմնակալ հետաքննությունը կարող է բացահայտել և´ գլխավոր, և´ երկրորդական մեղավորներին, ցույց տալ զոհված քրիստոնյաների ճշգրիտ թիվը:թիվը։ Ահա թե ինչու տեղական իշխանությունների հրահանգով, զոհվածների դիակները մեծամասամբ այրում էին կերոսինով կամ թաղում գարշահոտությամբ լեցուն փոսերի մեջ»։ Ըստ Կ. Պոլսի անգլիական դեսպան Ֆ. Քարրիի տվյալների, Տրապիզոնի սարսափելի կոտորածների ժամանակ ջարդարարների խմբակները անմիջապես խրախուսվել են ոստիկանության և զինվորականության կողմից։
Ինչ վերաբերում է հայ ժողովրդի ինքնապաշտպանությանը, ապա պետական ջարդարարական քաղաքականությունն էր, որ ոտքի հանեց հայության ամենալայն խավերին, առաջ բերեց զինված պայքար։ Հայ ժողովուրդը ստիպված էր դիմելու զենքի, նա այլ ելք չուներ, նրա առաջ չկար ընտրության հնարավորություն։ Նման պայմաններում բնական է, որ հալածված, ոչնչացման եզրին կանգնած ժողովուրդը տարերայնորեն դիմում էր ինքնապաշտպանության։ Հայության ամենալայն շրջաններում տարածում էր ստանում զինվելու, զենքը ձեռքին կռվելու և գոնե պատվով մեռնելու բնական ցանկությունը։ Եվ սուլթանական կառավարությունը ի վիճակի չէր ճնշելու սկսված ազատագրական պայքարը։
Հայկական կոտորածների հետ կապված հարկ է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի ևս։ Թուրքական ճնշումներից և բռնակալ կառավարության կողմից հայերը, հատկապես Անատոլիայում, անտանելի հալածանքների և ահավոր անարդարության ենթարկվեցին։
Տող 64.
 
Եվրոպական տերությունները հայ ժողովրդի դժբախտությունը և Հայկական հարցը ինչպես միշտ օգտագործեցին Թուրքիայում իրենց դիրքերն ամրապնդելու համար։ Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, իրենց նպատակներն ու շահերը ունենալով Թուրքիայի հետ փոխհարաբերություններում, անտարբեր մնացին հայկական կոտորածների հանդեպ։ Միայն ժամանակի առաջադեմ գործիչներից Ժան Ժորեսը, Վիկտոր Բերարը, Անատոլ Ֆրանսը, Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ պաշտպանեցին հայ ժողովրդի իրավունքները, դատապարտեցին կոտորածները՝ իրենց կառավարություններից պահանջելով կտրուկ միջոցներով դադարեցնել ցեղասպանությունը։
Իտալացի Ա. Չիբրանին գրում է. «1894-1896 թվականների զարհուրելի, անլուր, տմարդի և եղերական կոտորածները, որոնք հուզում են աշխարհը այսօր, մեծ տերությունների ղեկավարներին անտարբեր թողեցին:թողեցին։ Ձեր արյունը նրանց երեսին ցայտեց, ձեր քաղաքները, տները հրի մատնվեցին, բայց նրանք իրենց տեղերից չշարժվեցին, ձեզ լքեցին... որովհետև բոլորն էլ Թուրքիային սիրաշահելու, նրանից շահեր հետապնդելու չար ցանկություններ ունեին, նրանցից ամեն մեկը ձեր կոտորածներից օգուտի իր առյուծի բաժինը ստանալ...Այո, Եվրոպան ձեր սպանդի մեղսակիցը դարձավ և համերաշխ եղավ նրա հետ:հետ։ Նա գերադասեց ձեր արյան մեջ թաթախված ձեռքեր ունենալ, քան թե ձեռք տալ մի գահի, նույնիսկ երբ այդ գահին բազմած էր մի գռեհիկ չարագործ, մի ավազակ, մի եղեռնագործ:եղեռնագործ։ Ողբերգական պահին նա ձեզ երեսի վրա ձգեց, երբ թուրքական յաթաղանը ձեզանից հազարավորներին էր մանգաղում, թեև Եվրոպայի ժողովուրդները ձեզ հետ էին:էին։ Ձեր արյունը կրկին վաճառքի է հանել գթասիրտ Եվրոպան» ։
 
==Պատմություն==