«Ցիտոկինիններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ցիտոկինիններ''', բույսերի հորմոնների խումբ (կինիններ), 6-ամինապուրինի ածանցյալներ։ Առաջանում ե...»:
 
No edit summary
Տող 1.
{{կատեգորիա չկա}}'''Ցիտոկինիններ''', բույսերի [[հորմոններ]]ի խումբ (կինիններ), 6-ամինապուրինի ածանցյալներ։ Առաջանում են հիմնականում [[Արմատ (բուսաբանություն)|արմատներ]]ում և քսիլեմով տեղաշարժվում դեպի [[ընձյուղ|ընձյուղներ]]ը, [[տերև]]ները, բողբոջները։ Հատկապես շատ են պտուղներում և [[սերմ|սերմեր]]ում։ Ցիտոկինինները խթանում են բջիջների [[Կիսում|կիսում]]ը, սերմերի ծլումը, բողբոջների աճը, [[Նուկլեինաթթուներ]]ի, [[սպիտակուցներ]]ի, քլորոֆիլի սինթեզը, մասնակցում օրգանների տարբերակմանը, [[ցողուն|ցողուններ]]ի, [[Արմատ (բուսաբանություն)|արմատ]]ների, [[ծաղիկներ]]ի առաջացմանը։ Ցիտոկինինները աուքսինների առաջացրած գագաթնային [[Դոմինանտություն|դոմինանտության]] անտագոնիստներ են։ [[Բույսեր]]ից մեկուսացած դեղնած տերևների մշակումը ցիտոկինիններով դրականորեն է ազդում նրանց կանաչման և կյանքի երկարացման վրա։ Հաստատված է, որ ցիտոկինիններ ազդում են [[քլորոպլաստ]]ների ուլտրակառուցվածքի վրա, արագացնում թաղանթների և գրանների առաջացումը։ Ցիտոկինինները միաժամանակ կարգավորում են [[Նյութափոխանակություն|նյութափոխանակության]] արգասիքների վերաբաշխումը բույսերի տարբեր մասերում և օրգաններում։ Ցիտոկինինների շարքում առանձնապես ակտիվ է [[խմորասնկեր]]ից անջատված կինետինը, որն ուժեղացնում է ցիկլային ֆոսֆորիլացումը և նպաստում ադենոզինեռֆոսֆորաթթվի ([[ԱԵՖ]]) քանակի ավելացմանը։
 
{{ՀՍՀ}}