«Տրավիատա»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 5942 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
'''«Տրավիատա»''' ({{lang-it|La traviata}} «ընկյալ», «անառակ», ''traviare'' - ''մոլորվել'' բայից), իտալացի երգահան [[Ջուզեպպե Վերդի]]ի [[օպերա]] չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Մարիա Պիավեի ըստ [[Ալեքսանդր Դյումա (որդի)|Ալեքսանդր Դյումա-որդու]] «[[Կամելիազարդ տիկինը]]» պիեսի։ Առաջնախաղը կայացել է [[1853]] թ. մարտի 6-ին Վենետիկի «Լա-Ֆենիչե» օպերային թատրոնում։
 
Համարվում է Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը, իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Երևանի ազգային ակադեմիական օպերային թատրոնի կողմից բեմադրվել է 1936 թ. /դիրիժոր – Մ. Թավրիզյան, բեմ. – Լ. Քալանթար/ <ref>http://opera.am/xagacank_old_1_arm.html</ref>, 1948 թ. /դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ/ <ref>http://opera.am/xagacank_old_2_arm.html</ref>, 1958 թ. /դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան/ <ref>http://opera.am/xagacank_old_4_arm.html</ref> և 2000թ. / դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան/ <ref>http://opera.am/xagacank_old_7_arm.html</ref>։
 
'''Առաջին գործողություն'''
 
Կուրտիզանուհի Վիոլետա Վալերիի տանը ուրախություն էր տիրում՝ Վիոլետայի երկրպագուները տոնում էին նրա ապաքինումը: Փարիզ ժամանած հյուրերի մեջ էր և Ալֆրեդ Ժերմոնը: Առաջին իսկ հայացքից նա սիրահարվում է Վիոլետային: Ալֆրեդի կրքոտ զգացմունքներն առաջացնում են ներկաների քմծիծաղը: Վիկոնտ Գաստոն դե՛Լետորյերը համոզում է Ալֆրեդին օգտվել հնարավորությունից և երգել կենսաց երգը՝ սիրո և կյանքի հիմնը:
Հարևան սրահից լսվում են վալսի ձայներ և հյուրերը գնում են այնտեղ: Վիոլետան իրեն վատ է զգում և մնում է Ալֆրեդի հետ: Ալֆրեդը համոզում է Վիոլետային փոխել ապրելաձևը և հավատալ իր զգացմունքներին: Վիոլետան կատակով է պատասխանոմ Ալֆրեդի այդ առաջարկին: Նա նվիրում է Ալֆրեդին ծաղիկ և ժամադրություն նշանակում:
Հյուրերը հեռանում են: Մենակ մնալով, Վիոլետան հուզմունքով հիշում է Ալֆրեդի խոսքերը: Կյանքում նա առաջին անգամ է հանդիպում անկեղծ զբացմունքների և սրում բոցավառվում է պատասխան սերը:
 
'''Երկրորդ գործողություն'''
 
Վիոլետան և Ալֆրեդը մեկնում են Փարիզից և առանձնանում արվարձանում գտնվող առանձնատանը: Այստեղ նրանք գտնում են իրենց երջանկությունը: Ալֆրեդի երազանքները ընդհատում է սպասուհի Աննինան: Նա հայտնում է, ար Վիոլետան գաղտնի վաճառում է իրերը: Զարմացած սիրուհո այդ արարքով, Ալֆրեդը մեկնում է Փարիզ՝ կարգավորելու իր ֆինանսական խնդիրները:
Վիոլետային բերում են նամակներ, որոնց մեջ իր ընկերուհի Ֆլորայի հերթական պարահանդեսի հրավերն է: Վիոլետան անտարբերությամբ հրավերը դնում է մի կողմ:
Հայտնվում է Ալֆրեդի հայրը՝ Ժորժ Ժերմոնը: Նա մեղադրում է Վիոլետային՝ իր որդու սնանկացման ու անպատվաբեր ճանապարհով տանելու համար:
Վիոլետան այլայլված է: Սերը դեպի Ալֆրեդը նրա միակ ուրախությունն է: Նրան ի՞նչ է մնացել ապրելու՝ Վիոլետան մահացու հիվանդ է: Զիջելով Ժերմոնին՝ Վիոլետան որոշում է զոհաբերելլ իր երջանկությունը: Նա այլևս չի կասկածում, որ Վիոլետան ընդմիշտ հեռանում է իրենից: Ալֆրեդը շտապում է Փարիզ՝ վրեժխնդիր լինելու դավաճանության համար:
 
 
'''Երրորդ գործողություն'''
 
Պարահանդես է: Ուրախություն է տիրում: Խաղասեղանի մոտ է և Ալֆրեդը: Ներս է մտնում Վիոլետան բարոն Դյուֆոլի հետ: Ֆլորան զարմանքով է դիմավորում նրան ու գաղտնի հայտնում Վիոլետային, ար Ալֆրեդն այստեղ է և հնարավոր է ընդհարում բարոնի հետ:
Վիոլետան ծանր է տանում բաժանումն իր սիրածից: Ալֆրեդը առիթ է փնտրում վիճաբանելու բարոնի հետ: Վիոլետան տագնապի մեջ է, նա փորձում է կանխել սպասվելիք մենամարտը: Ալֆրեդը համոզված լինելով Վիոլետայի դավաճանությանը, հյուրերի ներկայությամբ նետում է փողերը նրա դեմքին. «Աահ քեզ սիրո փոխհատուցումը»,- անպատվում է նա Վիոլետային բոլորի ներկայությամբ:
 
'''Չորրորդ գործողություն'''
 
Վիոլետան տառապանքներից և հիվանդությունից դանդաղ հանգչում է:
Դոկտոր Գրենվիլը հույս է ներշնչում, բայց նա գիտի, որ վախճանը մոտ է: Վիոլետան կանգադրում է Աննինային բաժանել փողերը չքավորներին, և մնալով մենակ, նորից ընթերցում է Ժերմոնի նամակը, որը հայտնում է որդու վերադարձի մասին:
Ալֆրեդը գիտի ամենը, հայրը պատմել է իրեն Վիոլետայի անձնազոհության մասին:
Փողոցից դիմակահանդեսի ուրախ ձայներ են լսվում:
Ներս է մտնում Աննինան: Նա հայտնում է, որ Ալֆրեդը վերադարձել է: Սիրահարների ուրախությունն անսահման է: Բայց Վիոլետայի ուժերը սպառվում են, նա չի ուզում մահանալ, երբ երջանկությունն այդքան մոտ է:
Ժորժ Ժերմոնը համոզում է, որ ոչ իր համաձայնությունը որդու և Վիոլետայի ամուսնության, ոչ էլ ուշացած զղջումը չեն փրկի մահամերձ Վիոլետային: Նա ուժերի լարման վերջին ճիգով նետվում է դեպի Ալֆրեդը և մահանում նրա գրկում:
<ref>http://opera.am/xagacank_old_1_arm.html</ref>, 1948 թ. /դիր.- Ս. Չարեկյան, բեմ.- Ի. Վոլչեկ/ <ref>http://opera.am/xagacank_old_2_arm.html</ref>, 1958 թ. /դիրիժոր – Ս. Չարեկյան, բեմ.- Գ. Մելքումյան/ <ref>http://opera.am/xagacank_old_4_arm.html</ref> և 2000թ. / դիրիժոր - Օ. Դուրյան, բեմ. - Գ. Գրիգորյան/ <ref>http://opera.am/xagacank_old_7_arm.html</ref>։
 
== Ծանոթագրություններ ==