«Ֆունկցիայի գրաֆիկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 3.
'''Ֆունկցիայի գրաֆիկ''', ֆունկցիոնալ կախվածության երկրաչափական պատկեր [[Հարթություն|հարթության]] վրա։ f(x) ֆունկցիայի գրաֆիկ հարթության այն կետերի բազմությունն Է, որոնց [[կորդինատ]]ները բավարարում են y = f(x) հավասարմանը։ Hարթության վրա կոորդինատական համակարգի ընտրությունից կախված, [[ֆունկցիա]]ն կարող է ունենալ տարբեր գրաֆիկներ։
 
Սահմանում: ''Ֆունկցիայի գրաֆիկ է կոչվում կոորդինատային հարթության բոլոր այն կետերի բազմությունը, որոնց աբսցիսները հավասար են արգումենտի արժեքներին, իսկ օրդինատները՝ ֆունկցիայի համապատասխան արժեքներին
 
Ֆունկցիայի գրաֆիկի միջոցով՝ ըստ արգումենտի արժեքի հնարավոր է գտնել ֆունկցիայի համապատասխան արժեքները: Կարելի է նաև լուծել հակադարձ խնդիրը. ֆունկցիայի նշված արժեքով գտնել արգումենտի այն արժեքները, որոնց նա համապատասխանում է:
Գրաֆիկով հնարավոր է ակնառու պատկերացում կազմել մեծությունների միջև կախվածությունների մասին: Այդպես՝ օդի ջերմաստիճանի գրաֆիկով հնարավոր է իմանալ, թե երբ է ջերմաստիճանը հավասարվել զրոյի, բարձր եղել զրոյից, ցածր է եղել զրոյից, աճել, նվազել և այլն: Գործնականում հաճախ են օգտագործում այս կամ այն գործընթացի գրանցման ինքնաշխատ սարքեր (օրվա ընթացքում մթնոլորտային ճնշման փոփոխություն, օրվա ընթացքում ծովի մակարդակի փոփոխություն, օրվա ընթացքում կայքի այցելուների թվի փոփոխություն, և այլն): Այդ սարքերը գծում են համապատասխան ֆունկցիոնալ կախվածությունների գրաֆիկները:
{{ՀՍՀ}}
[[Կատեգորիա:Երկրաչափություն]]