«Եսայի Նչեցի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 1518 բայտ ,  5 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»-ը։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։
 
Նշեցու գրական ժառանգությունը ([[Մեկնություն|մեկնություններ]], [[ճառ|ճառեր]], [[Նամակ|նամակներ]]) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծութիւն քերականութեան» համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է [[Գավիթ Քերական|Գավիթ Քերականի]], [[Տամամ Արևելցի|Տամամ Արևելցու]], [[Արիստակես Գրիչ|Արիստակես Գրչի]], [[Գևորգ Սկևռացի|Գևորգ Սկևռացու]] և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։ Նշեցու քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նշեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին , խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։
 
== Երկեր ==
* «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
* «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»
 
== Աղբյուրներ ==
* Հայկական Սովետական Հանրագիտարան
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Կրթություն| ]]
[[Կատեգորիա:1260 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1338 մահեր]]
82 200

edits