«Պոլիմերներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
Պոլիմեր տերմինը գիտության մեշ մտցրել է Ի․ Բերցելիուսը ([[1833]])։ Նա պոլիմերիա է անվանել իզոմերիայի հատուկ տեսակը (էթիլեն և բութիլեն, եռօքսիմեթիլեն և մրջնալդեհիդ, թթվածին և օզոն)։ Այդ ժամանակ պոլիմերները հայտնի չէին, հանդիպող «խեժացման» ռեակցիաները համարվում էին անցանկալի, ստացվող «խեժերը» ուսումնասիրված չէին: Սինթետիկ պոլիմերներ առաջին անգամ հիշատակվում են [[1838]]-ին (պոլիվինիլիդենքլորիդ) և [[1839]]-ին (պոլիստիրոլ): Պոլիմերների քիմիան ստեղծվեց XIX դ․ 60-ականներին, Ա․ Բուտլերովի [[նյութի քիմիական կառուցվածքի տեսություն|նյութի քիմիական կառուցվածքի տեսության]] ստեղծումից հետո։ Սինթետիկ կաուչուկի ստացման եղանակների հետազոտությունները (մինչե XX դ․ 20-ականներ) խթանեցին պոլիմերների քիմիայի զարգացումը։ Գերմանացի քիմիկոս Հ․ Շտաուդինգերի (1881 — 1965) հետազոտությունները հիմք դրեցին պոլիմերների ժամանակակից պատկերացումներին՝ որպես մակրոմոլեկուլային նյութեր: Նախնական իմաստով պոլիմեր տերմինն այլևս չի օգտագործվում:
==Պոլիմերների դասակարգումը==
Ըստ ծագման պոլիմերները լինում են՝ բնական ([[բնական խեժեր]] և [[կենսապոլիմերներ]]՝ [[սպիտակուցներ]], [[նուկլեինաթթուներ]], [[թաղանթանյութ]] և այլն) և սինթետիկ ([[պոլիէթիլեն]], [[ֆենոլմրջնալդեհիդային խեժեր]] և այլն)։ Հայտնի պոլիմերների բազմազանությունը դժվարացնում է նրանց դասակարգումը․ մինչե այժմ չի ստեղծված պոլիմերների դասակարգման կուռ համակարգ։ Առավել տարածված են պոլիմերների բաղադրության ու կառուցվածքի և նրանց առաջացման մեխանիզմի վրա հիմնված դասակարգումները։Եթե մակրոմոլեկուլը բաղկացած է միատեսակ մոնո¬ մերայինմոնոմերային օղակներից, ապա պոլիմերը կոչվում է հոմոպոլիմեր (այդպիսիք են էկոփվինիւքւորիդը[[պոլիվինիլքլորիդ|պոլիվինիլքլորիդը]], [[պոլիկարբամիդ|պոլիկարբամիդը]], թա¬ղանթանյութը[[թաղանթանյութ|թաղանթանյութը]] և այլն)։ Պոլիմերները, որոնց մակրոմոլեկուլները բաղկացած են տարբեր մոնոմերային օղակներից, կոչվում են համապոլիմերներ։
 
{{ՀՍՀ|հոդված=Պոլիմերներ|հատոր=9|էջ=356|url=https://hy.wikisource.org/wiki/%D4%B7%D5%BB:%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%8D%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/356}}