«Արտաշես Ա Բարեպաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
[[Պատկեր:Մեծ Հայք, Արտաշես Ա.jpg|330px|ձախից|thumb|Մեծ Հայքը Արտաշես Ա-ի օրոք]]
 
Իր թագավորության հենց սկզբում Արտաշեսն արշավանք է ձեռնարկում դեպի [[արևելք]] և հասնում [[Կասպից ծով]]ի ափերը։ Նա այստեղ Մեծ Հայքին է միացնում [[Փայտակարան]]ը և [[Պարսպատունիք]]ը։ Հայաստանին է միավորվում նաև [[Ուրմիա լիճ|Ուրմիո լճի]] արևմտյան ափերն ընկած հողերը՝ [[Պարսկահայք]]ը։ Ապա արշավանք է ձեռնարկում դեպի [[հյուսիս]]՝ [[Վիրք]], որը զավթել էր հայկական [[Կղարջք]]ը և [[Գուգարք]]ը։ Հայոց զորավար Սմբատ Բագրատունին ջախջախում է վրացական բանակը և վերադարձնում զավթված տարածքները։ Վրացական կողմը պարտավորվում է «դրամ հատել Արտաշես արքայի պատկերով» և զորք տրամադրել հայոց արքային։ [[Արևմուտք]]ում Արտաշեսը գրավեց և Մեծ Հայքին միացրեց [[Կարին (գավառ)|Կարին]]ը ու [[Դերջան]]ը, ինչպես նաև [[Եկեղեաց]] գավառը։ Հարավում երկարատև ու արյունահեղ կռիվներից հետո Արտաշեսն ազատագրեց Սելևկյանների կողմից բռնազավթված [[Տմորիք]] երկրամասը՝ [[Կորճայք]] նահանգը<ref>[http://www.findarmenia.com/arm/history/18/74/76 Արտաշես Ա-ն և հայկական հողերի մեծ մասի միավորումը]</ref>։
 
[[Ծոփք]]ի արքա Զարեհի մահից հետո, որն իր հերթին ազատագրել էր հայկական երկրամասերն արևմուտքում, Արտաշեսը փորձեց Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքին։ Այստեղ, սակայն, հանդիպեց [[Ծոփք]]ի դաշնակից [[Կապադովկիա]]յի համառ դիմադրությանը, որի հետևանքով անորոշ ժամանակով հետաձգվեց [[Ծոփք]]ի միացումը<ref name="հայկական" />։