«Աշոտ Ա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 24.
 
Աշոտը ամրապնդել է երկրի միասնությունը, միջամտել իշխանական տների միջև ծագած դժգոհություններին, խնամիական կապեր հաստատել [[Բագրատունիներ|Բագրատունի]], [[Արծրունիներ|Արծրունի]] և [[Սյունիներ|Սյունյաց իշխանական տների]] միջև։ Իր եղբայր Աբասից հետո սպարապետ է կարգում որդուն՝ Շապուհին, իսկ մյուս որդին՝ [[Սմբատ Նահատակ|Սմբատը]], դառնում է հայոց թագավոր և շարունակում հոր գործը։ Երեք դուստրերից երկուսին կնության է տալիս Արծրունիներին. [[Սոֆյա Բագրատունի|Սոֆյան]] ամուսնանում է [[Գրիգոր-Դերենիկ]]ի հետ և դառնում է Վասպուրականի գահերեց տիկին, իսկ մյուս դուստրն ամուսնանում է [[Վահան Արծրունի (իշխան)|Վահան Արծրունու]] հետ։ Կրտսեր դուստրը՝ [[Մարիամ Բագրատունի|Մարիամը]], ամուսնանում է [[Վասակ Գաբուր]]ի հետ, դառնում Սյունիքի գահերեց տիկին։ Բարեկամական և դաշնակցական կապեր են հաստատվում ոչ միայն հայ ազդեցիկ իշխանների, այլև վրացիների ու աղվանների հետ։ Վերջիններիս ազնվականության գլուխ էին անցել վրաց և աղվանից Բագրատունիները։
[[Պատկեր:Bagratuni Armenia 1000-hy.svg|մինի|աջից|330px|Բագրատունիների թագավորությունը Աշոտ Մեծի հետնորդների օրոք]]
 
Դեռևս 870–ական թվականների կեսերին Արծրունյաց և մյուս իշխանները Հայոց կաթողիկոսի հետ միասին արաբական խալիֆից պահանջել էին ճանաչել Աշոտի թագավորությունը։ Հայերին սիրաշահելու, Բյուզանդիայից վանելու նպատակով խալիֆայությունը կատարել է նրանց պահանջը. [[Մութամիդ խալիֆա]]ն 885 թվականին թագ է ուղարկել Աշոտին։ Աշոտը ընդունել է նաև Վասիլ I կայսեր ուղարկած թագը՝ գտնելով միջազգային ճանաչում։