«Պտղոմեոսյան Եգիպտոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Armenuhi Yenokyan}} '''Եգիպտոսի կազմավորումն ու վերելքը''' Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մ...»:
(Տարբերություն չկա)

18:30, 30 Մայիսի 2015-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-24 20:13:18 ֆորմատով

Եգիպտոսի կազմավորումն ու վերելքը Ալեքսանդր Մակեդոնացու կայսրության բաժանման հետևանքով ձևավորված հելլենիստական պետություններից մեկը Եգիպտոսն էր: Եգիպտոսը և նրա բնակչությունը հույներին ու մակեդոնացիներին անծանոթ չէին: Դեռևս մ.թ․ա. V դարի կեսերին Հերոդոտոսը այցելել էր այս երկիրը: Նրանից հետո մեծ թվով հույներ սկսեցին գալ Նեղոսի հովիտ` այստեղ առևտրով զբաղվելու համար[1]: Չնայած այս ամենին` Եգիպտոսը օտարերկրացիների համար շարունակում էր մնալ որպես հեքիաթային երկիր և ընդհուպ մինչև Ալեքսանսդր Մակեդոնացու արշավանքները հույների տեսադաշտից դուրս էր գտնվում: Ալեքսանդրի օրոք այստեղ տեղակայվեց մակեդոնական կայազոր, որի սպաներն ու զինվորները շուտով սկսեցին ընտելանալ տեղանքին, չնայած որ նրանց շրջապատող աշխարհը շատ տարօրինակ տպավորություն էր թողնում: Մինչ այդ հույներն ու մակեդոնացիները գաղափար անգամ չունեին անապատի լայնատարած շրջանների մասին: Նրանց աչքին նույնիսկ Նեղոսն էր հրաշքների հրաշք հանդիսանում: Եգիպտոսի հին մայրաքաղաք Մեմֆիսից ոչ հեռու` անապատ գնացող ճանապարհի վրա վեր էին խոյանում վիթխարի բուրգերը, որոնք կառուցել էին Քեոփս, Քեփրեն և Միկերին փարավոնները: Այդ ամենից զատ այստեղ կային տեղական աստվածությունների անհամար տաճարներ, որոնցից շատերը վեր էին ածվել իսկական տաճարային քաղաքների: Դրա վառ օրինակն էր Վերին Եգիպտոսում գտնվող Թեբե քաղաքը: Այդ տաճարներում կային մեծ թվով քրմեր, որոնք հիմնականում օժտված էին մեծ արտոնություններով: Ալեքսանդրը նրանց անձեռնմխելի թողեց, քանի որ նրան հարկավոր էր ամենազոր եգիպտական քրմության հովանավորությունը: Հույների ու մակեդոնացիների համար տարօրինակ էր նաև Նեղոսի հովտի բուսական և կենդանական աշխարհը: Այն կենդանիները, որոնց վրա Հունաստանում ոչ մի ուշադրություն չէին դարձնում, այստեղ սուրբ էին համարվում, օրինակ` կատուները: Ճիշտ նույն ձևով երկրի նոր տերերին օտար էին նաև նրա հին բնակիչները` եգիպտացիները: Նրանք առաջացել էին սեմիտական և քամիտական տարրերի միախառնումից, սակայն երկար համատեղ ապրելուց հետո Նեղոսի հովտում եգիպտացիները ձևավորվեցին որպես յուրօրինակ և ամբողջական ազգ, որն իր արտաքին տեսքով և հոգևոր պատկերացումներով առանձնանում էր և՛ ասիական բեդվիններից, և՛ Լևանտի բնակիչներից: Եգիպտական սահմաններից հարավ գտնվող նեգրոիդ ժողովուրդների հետ միայն աննշան կապ էր պահպանվում:


Նրանց լեզուն` եգիպտերենը, լուրջ խոչընդոտ էր ներկայացնում եգիպտացիներին օտարերկրացիների հետ շփման համար: Ի վերջո, այս երկրում կային էլի հույներ` Նավկրատիս քաղաքի բնակիչները, որոնք մի քանի հարյուրամյակների ընթացքում արդեն սովորել էին գործ ունենալ եգիպտացիների հետ: Հարկ կար նաև հաշվի նստել եգիպտական ամենազոր քրմության հետ, որը հողային մեծ տիրույթների էր տնօրինում: Դեռևս պարսկական արքաները փորձել էին քրմությանը պետական կառավարմանը ենթարկել և Պտղոմեոսն էլ շարունակեց այդ գործը: Նեղոսի հովտում բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ, հատկապես ցորենազգիների մշակությամբ: Ցորենը և գարին կազմում էին երկրից արտահանվող ապրանքների հիմնական մասը:

  1. Бенгстон Г. Правители эпохи эллинизма. М., 1982, ст. 38