«Քացախ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Քացախ'''
Գիտնականների կատարած երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ [[խնձոր]]ը և խնձորից պատրաստված [[քացախ]]ը օժտված են մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում են ոչ ավանդական [[բժշկություն|բժշկության]] մեջ: Մասնագետները խորհուրդ են տալիս խնձորի քացախը օգտագործել [[ուռուցք]]ների առաջացումը կանխելու, [[մարսողություն|մարսողությունը]] լավացնելու համար, իսկ գոլ քացախաջուրը խմում են [[թունավորումներ]]ի դեպքում։ Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։ Խնձորի քացախը` կանոնավոր օգտագործման դեպքում, կանխարգելում է օրգանիզմում տրոհման արդյունքում առաջացած նյութերի կուտակումը: Պայքարում է [[ծերացում|ծերացման]] դեմ։ Սակայն պետք է հիշերլ, որ քացախի օգտագործումը չարաշահելու դեպում առաջացնում է անեմիա, քացախաթթուն կարող է վնասել լյարդին, դառնալ խոցային կոլիտի պատճառ։ Նշենք, որ քացախի օգտագործումը պետք է սահմանափակել նյարդային և կանացի [[Հիվանդություններ|հիվանդությունների]] դեպքում։ Քացախը նաև մաքրում է արյունն ու կիրառվում է հոդացավերի դեպքում: Հատուկ եփուկ ստանալու համար պետք է 150 մլ գոլ ջրի մեջ լուծել 2 թ/գ խնձորի քացախ և 5 կաթիլ [[յոդինոլ]]։ Խմել նախաճաշից կամ ընթրիքից կես ժամ առաջ (օրը 1-2 անգամ)։ Յոդինոլի փոխարեն կարելի է օգտագործել [[դեղնենի|դեղնենու]] ոգեթուրմ (10 կաթիլ)։ Ավիտամինոզ և անուժականության դեպքում` պետք է լուծել 2 թ/գ խնձորի քացախը 200 մլ եռացրած կամ հանքային (առանց գազ) ջրի մեջ։ Խմել օրը 3 անգամ` ուտելու ընթացքում։ Շարունակել 30 օր, ընդմիջել` 14 օր և կրկնել։ Քացախն օգտակար է նաև անքնության դեպքում. Խառնել 6 ճ/գ խնձորի քացախը 10 թ/գ մեղրի հետ։ Ուտել 2-4 թ/գ` քնելուց առաջ։ Շարունակել` մինչև վիճակի բարելավում։ Քացախը նաև լավ ջերմիջեցնող է: Փափուկ սրբիչը թաթախել քացախաջրի մեջ (լուծել 1 ճ/գ քացախը 500 մլ եռացրած-հովացրած ջրի մեջ) և արագ շփել հիվանդի մարմինը` ամբողջությամբ։
[[Կատեգորիա:քիմիական նյութերՀամեմունքներ]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քացախ» էջից