«Պտղոմեոս Լագոս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 153 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
No edit summary
{{Տեղեկաքարտ Փարավոն
[[Պատկեր:Ptolemy I Soter Louvre Ma849.jpg|մինի|Պտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանում]]
| հայերեն_անվանում = Պտղոմեոս Լագոս
| պատկեր = Ptolemy I Soter Louvre Ma849.jpg
[[Պատկեր:Ptolemy| Iնկարագրություն Soter= Louvre Ma849.jpg|մինի|Պտղոմեոս Լագոսի կիսանդրին Լուվրի թանգարանում]]
| դինաստիա = Պտղոմեոսներ
}}
'''Պտղոմեոս Լագոս''' ({{lang-en|Ptolemy Lagides}}, մ․թ․ա․ 367–283 թթ․), [[Եգիպտոսի պատմություն|Եգիպտոսում]] Պտղոմեոսյան դինաստիայի (մ․թ․ա․ 305-30 թթ.) հիմնադիրը, Եգիպտոսի [[սատրապ]], [[Ալեքսանդր Մակեդոնացի|Ալեքսանդր Մակեդոնացու]] ամենամտերիմ զինակիցներից մեկը` եռանդուն և տաղանդավոր գործիչ։
 
 
== Գործունեությունը ==
[[Մ.թ.ա. 333|Մ․թ․ա․ 333]] թ.]] [[Իսոսի ճակատամարտ|Իսոսի ճակատամարտից]] հետո Պտղոմեոսը արքայի հետ միասին ոտք դրեց [[Եգիպտոս]]: Նա մեծապես հետաքրքրվում էր զինվորական խնդիրներով և կառավարման համակարգով: Եվ պատահական չէ, որ այս բնագավառներում նա մեծ ներդրում ունեցավ: Մ․թ․ա․ 330 թ. արքան Պտղոմեոսին վստահեց թիկնապահի ազատված տեղը։ Այդպես նա մուտք գործեց արքայի մերձավոր շրջապատ: Նրան վստահված էր ոչ միայն արքայի պաշտպանությունը, այլև շատ այլ կարևոր գործեր, որոնցում նրան հնարավորություն էր տրվում առանձնանալ մյուսներից: Հենց այդ ժամանակվանից էլ նրան սկսեցին վստահել ռազմական կարևորագույն գործերը: Ալեքսանդրի Արևելյան արշավանքի ընթացքում Պտղոմեոսը իրեն ցուցաբերեց որպես ընդունակ սպա, որն առանձնանում էր իր զգուշավորությամբ և քաջությամբ:
 
Մ․թ․ա․ 323 թ. Ալեքսանդրի մահից հետո բոլորի, այդ թվում նաև Պտղոմեոսի համար, սկսվեց նոր շրջան: [[Բաբելոն|Բաբելոնում]] սատրապությունների բաժանման ժամանակ Պտղոմեոսը կարողացավ հասնել նկատելի հաջողությունների: Կարելի է նույնիսկ ասել, որ այստեղ որոշվեց նրա ճակատագիրը, քանզի նրան բաժին ընկավ հենց Եգիպտոսը, որը նրան անծանոթ չէր, քանի որ դեռևս Ալեքսանդրի կենդանության օրոք, լինելով Եգիպտոսում, նա կարողացավ գնահատել այս երկրի բնակչության և դիրքի հետ կապված առավելությունները: Եվ՛ արևելքից, և՛ արևմուտքից Եգիպտոսը շրջապատված էր լայնատարած անապատներով և այն գրավելը այնքան էլ հեշտ գործ չէր: Երկիրը հեշտ էր պաշտպանել և, եթե անգամ թշնամուն հաջողվեր գրավել սահմանամերձ ամրոցները, միևնույն է դելտայի բազուկներով բաժանված Նեղոսի հովտի և Վերին Եգիպտոսի միջև ընկած հսկայական ձգվածությունը նրան մեծ դժվարությունների առաջ կկանգնեցներ: Սակայն, այս ամենից զատ, երկիրը կառավարելու համար հարկավոր էր ստեղծել կառավարման մի կազմակերպված համակարգ և ստույգ գործող տեղեկատվական ծառայություն. ինչ-որ բան կարելի էր վերցնել փարավոններից և պարսիկներից, բայց շատ բան պիտի ստեղծվեր նորից: Պտղոմեոսյան դինաստիայի առաջին արքաների կառավարման տարիներին ձևավորվեց հելլենիստական Եգիպտոսին բնորոշ տնտեսական և վարչական համակարգ: Նոր տերերը օգտագործում էին ինչպես հունական ինստիտուտները, այնպես էլ տեղական ավանդույթները` իրենց իշխանությունը ամրապնդելու համար:
 
173 988

edits