«Վիկտոր Շկլովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 10.
 
}}
'''Վիկտոր Բորիսի Շկոլովսկի''' (12 [24] հունվարի 1893 ֊ 5 դեկտեմբերի 1984)֊ ռուս գրող, [[գրականագետգրականագիտ]], [[գրաքննադատ]], [[կինոգետ]] և [[սցենարիստ]]։ ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)։
 
== Կենսագրություն ==
Տող 18.
Այս ժամանակահատվածում Շկլովսկին մի խումբ համախոհների հետ (Լ․ Պ․ Յակուբինսկի, Է․ Դ․ Պոլիվանով, Օ․ Մ․ Բրիկ և ուրիշներ) պատրաստում է պոետական լեզվի տեսության առաջին և երկրորդ հրատարակությունները (1916, 1917), որտեղ ներառվել էր նաև Շկլովսկու ավելի ուշ գրված քրիստոմատեական «Պոեզիայի և անհասկանալի լեզվի մասին» և «Արվեստն ինչպես ոճ» աշխատությունները։ 1916 թ֊ից Շկլովսկին դարձավ «Բանաստեղծական լեզվի տեսություն հասարակության համար» ուսումնասիրության նախաձեռնողը (ОПОЯЗ), համախմբեց գրաքաննադատական դպրոցի տեսաբաններին և ներմուծեց [[«օտարացում»]] տերմինը։
Փետրվարյան հեղափոխության ակտիվ մասնակիցներից է եղել, ընտրվել է Արևմտյան զրահատանկային դիվիզիայի կոմիտետի անդամ՝։ Նրա կազմում մասնակցել է [[Պետրոգրադի խորհուրդ|Պետրոգրադի խորհրդի]] աշխատանքին։ Որպես [[ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարության]] կոմիսարի օգնական՝ ուղարկվել է Հարավ֊Արևմտյան ճակատ, որտեղ 1917թ֊ի հուլիսի 3-ին անձամբ ղեկավարել է գնդերից մեկի գրոհը, որտեղ վիրավորվել է և պարգևատրվել է Գեորգիևյան 4-րդ աստիճանի խաղով՝ Լ․ Գ․ [[Կոռնիլյով|Կոռնիլյովի]] կողմից։ Ապաքինվելուց հետո, որպես Ժամանակավոր կառավարության կոմիսարի օգնական, ուղարկվել է Կովկասյան Առանձին հեծելազորային կորպուս՝ Պարսկաստան, որտեղ կազմակերպել է ռուսական զորքերի էվակուացիան և նրանց հետ վերադարձել է Պետերբուրգ 1918֊թ֊ի հունվարի սկզբին։
Պետրոգրադում Շկլովսկին աշխատել է Ձմեռային պալատի գեղարվեստապատմական հանձնաժողովում և ակտիվ մասնակցություն է ունեցել էսէռների հակաբոլշևիկյան դավադրությանը։ Երբ դավադրությունը բացահայտվեց, Շկլովսկին ստիպված եղավ լքել Պետրոգրադը և տեղափոխվել [[Սարատով]]՝ որոշ ժամանակ թաքնվելով հոգեբուժարանում՝ միաժամանակ աշխատելով արձակի տեսության ստեղծման վրա։ Այնուհետև նա գնաց Կիև, որտեղ ծառայության անցավ 4-րդ ինքնապաշտպանական դիվիզիայում։
Ծանոթի խնդրանքն իրականացնելիս՝ Պետրոգրադ տեղափոխել մեծ գումար, հասնում է համարյա Մոսկվա, բայց ճանաչվելով Արտակարգ հանձնաժողովի գործակալ՝ ձերբակալումից խուսափելու համար դուրս է թռչում գնացքից։ Դրանից հետո, հասնելով մինչև մայրաքաղաք, հանդիպում է Մաքսիմ Գորկուն, ով նրա համար միջնորդում է [[Յա․ Մ․ Սվերդլով|Յա․ Մ․ Սվերդլովի]] մոտ։ 1918թ֊ի վերջում Շկլովսկին որոշում է դադարեցնել իր քաղաքական գործունեությունը։
1919թ֊ի սկզբին վերադառնում է Պետրոգրադ, որտեղ դասավանդում է գրականության տեսություն՝ Գեղարվեստական թարգմանության ստուդիայի «Համաշխարհային գրականություն» պետրոգրադյան հրատարակչությունում։ 1920 թ֊ի գարնանը Շկլովսկին մենամարտում վիրավորվում է, լքում է Պետրոգրադը և ուղևորվում կնոջը փնտրելու, որը մեկնել էր Ուկրաինա՝ սովից փրկվելու համար։ Կարմիր բանակի շարքերում Շկլովսկին մասնակցում է [[Ալեքսանդրովսկ (քաղաք, Ուկրաինա)|Ալեքսանդրովսկ]]ի, [[Խերսոն|Խերսոնի]] և [[Կախովկա (քաղաք, Ուկրաինա)|Կախովկայի]] մարտերին։ Այնուհետև Շկլովսկին կրկին վերադառնում է Պետրոգրադ և 1920 թ֊ի հոկտեմբերի 9-ին ընտրվում Ռուսական ինստիտուտի արվեստի պատմության պրոֆեսոր։
 
[[Կատեգորիա:Ռուս գրողներ]]