'''ԲագարատԲագրատ Բագրատունի''' (ծննդյան թվականն անհայտ-851), Հայոց իշխան ({{lang-ar|بطريق الأرمن}}` բատրիկ) 826-851 թվականներին, նաև՝ Իշխանաց իշխան ({{lang-ar|بطريق البطاريق}}՝ բատրիկ ալ-բատարիկա՝ պատրիկների պաարիկ), [[Աշոտ Մսակեր]]ի որդին։
830 թվականին հիմնադրել է [[Տարոնի իշխանություն]]ը, որտեղ հետագայում իշխել են իր որդիներ Աշոտը և Դավիթ-Արքայիկը։ ԲագարատիԲագրատի իշխանությունը տարածվել է ամբողջ [[Արմինիա կուսակալություն|Արմինիայի]] վրա։ [[Մուշ]]ում կառուցել է սուրբ Փրկչի տաճարը։ Իր զորքով մասնակցել է Բյուզանդիայի դեմ արաբների մղած պատերազմներին։ [[Աշոտ Ա Աբուլաբբաս Արծրունի|Աշոտ Արծրունու]] և այլ իշխանների հետ մասնակցել է [[Հակաարաբական ապստամբությունը Արմինիայում (850-855)|հակաարաբական ապստամբությանը]], [[850]] թվականին դիմագրավել է Աբու-Սայիդ (Ապուսեթ) ոստիկանին և թույլ չի տվել մտնել Հայաստան։ [[851]] թվականին հաղթել է [[Տարոն (գավառ)|Տարոնի]] վրա հարձակված Բաղեշի տեր Մուսային։
Յուսուֆ ոստիկանը նրան Իվաթում խաբեությամբ ձերբակալել և ուղարկել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա, ուր և մահացել է։ Իշխանական գահը փոխանցվել է եղբորը՝ [[Սմբատ Ը Բագրատունի|Սմբատ Բագրատունուն]]։