«Սիքստինյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 30.
Մարիամի կերպարում ներդաշնակորեն համադրված են կրոնական հաղթանակի զմայլանքը այնպիսի համամարդկային զգացմունքների հետ, ինչպիսիք են խոր մայրական քնքշանքը և մանկան ճակատագրի համար անհանգստությունը։ Նրա հագուստը ընդգծվածորեն պարզ է, նա բոկոտն քայլում է լուսավորված ամպերի միջով։
 
{{քաղվածք|Գերբնականի երանգ կա նաև այն թեթևության մեջ, որով Մարիամը սեղմելով ծանր որդուն, ոտաբոբիկ, հազիվ հպվելով ամպի մակերևույթին քայլում է նրա վրայով: Ռաֆայելը ներկայացնելով երկնային թագուհուն` տխուր որդուն ձեռքերում` հպարտ, անհասանելի, վշտահար, իջնող մարդկանց անդառաջ` միավորում է բարձրագույն կրոնական իդեալին բարձրագույն մարդկայինի հետ<ref name="ReferenceA">Гращенков В. Об искусстве Рафаэля // Рафаэль и его время. М.: Наука, 1986. С. 28. {{ref-ru}}</ref>:|Վ.Ն. Գրաշչենկով}}
 
Սուրբը ձեռքով ցույց է տալիս դիտողի կողմը, և Տիրամայրը մանկան հետ նայում են այդ ուղղությամբ, նույն ժամանակ Սուրբ Բարբարան խոնարհել է գլուխը։ Նկարի սկզբնական տեղը եղել է Մեծ Խաչելության առջև, ուստի դեմքերի արտահայտությունը և ֆիգուրների դիրքերը նկարում պայմանավորված են Քրիստոսի չարչարանքների ու մահվան տեսարանից իրենց զգացմունքներով։
Տող 37.
Նկարչի գերազանց վարպետությունը խաբում է դիտորդին։ Ետին ֆոնը, որը հեռվից թվում է թե ամպ է, մանրակրկիտ զննման դեպքում պարզվում է հրեշտակների գլուխներ են։
Երկու հրեշտակները դարձել են բազմաթիվ բացիկների և ցուցապաստառների թեմաներ։ Մի քանի արվեստաբաններ պնդում են, որ այդ հրեշտակները հենված են դագաղի կափարիչին։ Երևում է նկարի ներքևի ձախ կողմի հրեշտակի միայն մեկ թևը։
 
 
== Ծանոթագրություններ ==