«Գլադիատոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Պատմությունը ==
Գլադիատորական խաղերի առաջացմսն հիմնական պատճառը հանդիսանում են Էտրուսկյան մահվան ծեսերը:Մարդկային զոհաբերությունների պոտենցիալ զոհերը /ոչ միայն ստրուկներ, այլև ազատներ/ պետք է սուրը ձեռքին կռվեին [[Գերեզմանոց|գերեզմանի]] մոտ: Թույլը զոհվում էր, իսկ ուժեղը մնում կենդանի՝ արժանանալով ներկաների հիացմունքին: Շատ ստրուկներ կամավոր ձգտում էին գլադիատորների դպրոց ընկնել, քանի որ արենայում կռվելով և հասարակության հարգանքը նվաճելով կարող էին նվաճել նաև ազատություն: Հաճախ ստրուկները կռիվներ էին սարքում իրար մեջ, որպեսզի այդ կերպ ցուցադրեին ցենտուրիոններին իրենց ուժը: Գլադիատորական դպրոցներում նորեկներին սպասում էին դաժան վարժանքներ,շատերը չէին դիմանում անսովոր ծանրաբեռնվածությանը:
Մ. թ. ա.ք․ա․ [[106]] թվականին գլադիատորական խաղերը մտնում են հանրային հանդիսախաղերի շարքը: Այդ ժամանակից սկսած՝ [[Պետություն|պետությունը]] իր մագիստրատների վրա էր դնում այդ հանդիսախաղերի կազմակերպման հոգսը: Գլադիատորական խաղերը թե մայրաքաղաքում, թե՛ ողջ երկրում դառնում են ամենասիրված հանդիսախաղը, և այդ հանգամանքը արագ ըմբռնում ու հաշվի են առնում նրանք, ովքեր ձգտում էին առաջխաղացման: [[Կեսար Հուլիոս|Կեսարը]] մ. թ. ա. 65 թ. կազմակերպեց խաղեր, որոնց մասնակցեց գլադիատորների 320 զույգ: Թշնամիները վախեցան. ահարկու էին այդ զինված կտրիճները և, բացի այդ, նրանց շքեղափայլ խաղերը դարձան վստահելի միջոց՝ շահելու ժողովրդի համակրանքը և ձայներ ապահովելու ընտրություններում: Մ. թ. ա. 63 թ. [[Ցիցերոն|Ցիցերոնի]] առաջարկությամբ ընդունվեց մի օրենք, որը մագիստրության թեկնածուներին արգելում էր ընտրություններին նախորդող երկու տարիների ընթացքում ,,գլադիատորներ տալ՛՛: Սակայն ոչ ոք չէր կարող մասնավոր անձանց արգելել, որ այդպիսիք ,,տան՛՛ մահացած հարազատի հոգեհանգստի պատրվակով, մանավանդ, եթե վերջինս ժառանգներին կտակել էր այդ առթիվ գլադիատորական խաղեր կազմակերպել:
Մեր թվականության [[63]] թ. կայսր [[Ներոն|Ներոնը]] հրապարակեց մի հրաման, որը ազատ կանանց թույլատրում էր մասնակցելու գլադիատորական մրցախաղերին: 66 թ. Ներոնը հայոց թագավոր [[Տրդատ Ա|Տրդատ Առաջինի]] պատվին Պուտեոլիք քաղաքում կազմակերպեց թանկարժեք մի ներկայացում, որին մասնակցում էին եթովպացիներ, այդ թվում՝ կանայք: Իսկ Դոմեցիանուս կայսրը 89 թ. մրցասպարեզ հանեց թզուկ գլադիատորների:
Արևմտյան Հռոմեական կայսրությունում գլադիատորական խաղերն արգելվեցին մ. թ. [[404]] թվականին, երբ Հռոմեական կայսրությունում գերիշխեց քրիստոնեությունը: Եվ դա ոչ այնքան արդյունք էր արիանոսականներին ու ռիգորիստներին /խստակյացներին/ զիջելու, որոնք դեմ էին բռնության տեսարաններին, սպանություններին ու ինքնասպանություններն, այլ հետևանք էր այն բանի, որ եպիսկոպոսների ընտրությունների ժամանկ գլադիատորները, մեր ժամանակների պոպ - աստղերի պես, ազդում էին ընտրությունների արդյունքների վրա, գլադիատորական դպրոցներն էլ թեկնածուների ու նրանց աջակիցների կողմից օգտագործվում էին մրցակիցների վրա բռնություն գործադրելու նպատակով: Գլադիատորների միջև մարտերն արգելելուց հետո նրանք կռվում էին միայն գազանների դեմ: Նրանց մարտարվեստը մինչև մեր օրերն է հասել ցլամարտի տեսքով(կորիդա):
Այն բանից հետո, երբ գլադիատորական մարտերը դարձան պարզապես զվարճանքի միջոց, հիմնադրվեցին գլադիատորական դպրոցներ: Գլադիատորների 90 տոկոսն արդեն կենդանի էր մնում, և միայն 10 տոկոսն էր զոհվում, այն էլ՝ մեծ մասամբ զուտ պատահականորեն: Վիրավոր գլադիատորներին բժշկական որակյալ օգնություն էր ցուցաբերվում. հռոմեացի բժիշկները հռչակվել էին զանազան վերքեր, կոտրվածքներ բուժելու հմտությամբ: Ընդ որում՝ վիրահատում էին անզգայացնելով /որպես նարկոզ օգտագործում էին օպիում/: Բայց ներքին արնահոսության դեպքում ոչինչ չէին կարողանում անել, և գլադիատորը մեռնում էր: Իր առաջին մարտում հաղթած գլադիատորն ստանում էր հռոմեացի մեկ զինվորի տարեկան աշխատավարձի չափ վարձատրություն, իսկ երկու հաղթանակ տանելուց հետո հնարավորութուն էր ունենում ձեռք բերելու մի առանձին սենյակ գլադիատորական դպրոցում և արձանիկ՝ աղոթքների համար:Փորձառու գլադիատորները կարող էին որպես վարձու զորականներ մասնակցել ռազմարշավների: Զորաբանակում նրանք ստանում էին անհրաժեշտ ամեն բան՝ զենք ու զրահ, սնունդ, բուժօգնություն։
[[Պատկեր:Kolezyum.JPG|250px|մինի|Կոլիզեյ֊գլադիատորական մարտերի ամենաճանաչված արենան]]