«Ուռուցքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: ։Ու → ։ ՈՒ (3), : → ։
չ կետադրական, փոխարինվեց: ։Ա → ։ Ա
Տող 1.
'''Ուռուցքներ''', նորագոյացություններ, բլաստոմաներ, ավելցուկային, ախտաբանական հյուսվածքների գերաճ, որը շարունակվում է նույնիսկ ուռուցքածին պատճառի ազդե- ցության ընդհատումից հետո։ ՈՒռուցքները կազմված են որակապես փոփոխված, տարբերակումը կորցրած բջիջներից, որոնց հատկությունները փոխանցվում են իրենց սերունդներին։ Ուռուցքները լինում են բարորակ և չարորակ։ Բարորակ ուռուցքներին բնորոշ է էքսպանսիվ աճը, որի հետևանքով ճնշվում, երբեմն ետ են զարգանում հարևան հյուսվածքները։ Բարորակ ուռուցքները ունենում են պատիճ։ Չարորակ ուռուցքները ներաճում են հարևան հյուսվածքների մեջ և քայքայում։ Դրանց բնորոշ է մետաստազավորման հատկանիշը, որով և տարբերվում են բարորակ նորագոյացություններից։ Գոյություն ունեն նաև այսպես կոչված տեղային կազմափոխական աճով բնորոշվող ուռուցքներ, որոնք ունեն ինֆիլտրացնող ներաճող հատկություն՝ առանց մետաստազավորման։ Ուռուցքները տարածված են ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների ու բույսերի մոտ։ Տնտեսապես զարգացած երկրներում ընդհանուր մահացության պատճառների մեջ Ուռուցքները գրավում են 2-րդ տեղը, զիջելով [[սիրտ]]անոթային համակարգի հիվանդություններին։ Ուռուցքներով տարեկան հիվանդանում է մոտ 6,3 միլիոն մարդ, որոնցից մահանում է 4,3 միլիոնը։ Մահացությունը հիմնականում բարձր է թոքի, կրծքագեղձի և վերջնաղու քաղցկեղից։ ԽՍՀՄ-ում նույնպես նկատվում է չարորակ ուռուցքներով հիվանդացության աճ։ Ուռուցքների առաջացման պատճառը 90%-ով արտաքին աշխարհի վնասակար գործոններն են, իսկ 10%-ը՝ ժառանգական գործոններն ու վիրուսները։ Մեծ նշանակություն ունի իոնացնող ճառագայթների, ուռուցքածին նյութերի և վիրուսների ազդեցությունը, որը կարող է ուժեղանալ կամ ձևափոխվել ոչ ուռուցքածին գործոններով։ Տարբեր ուռուցքների զարգացման հարցում կարող են գերակշռել առանձին պատճառական գործոններ։Այսպեսգործոններ։ Այսպես, մաշկի քաղցկեղի առաջացմանը նպաստում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, թոքերի և ըմպանի քաղցկեղին՝ ուռուցքածին նյութերը, աղտոտված մթնոլորտային օդի մշտական շնչումը, միզապարկի քաղցկեղին՝ ուռուցքածին ցիկլիկ ամինները, իսկ այլ դեպքերում՝ օրգանիզմի ներքին ուռուցքածին գործոնները՝ տրիպաոֆանի կամ թիրոզինի ածանցյալները։ Ուռուցքածին նյութերի ազդեցությանը կարող են նպաստել նյութափոխանակության, ինչպես նաև [[ֆերմենտ]]ային համակարգի խանգարումները, միզակապությունը ևն։ Արգանդի, կրծքագեղձի, շականակագեղձի, վահանագեղձի, հիպոֆիզի և մակերիկամի ուռուցքի առաջացման համար մեծ է հորմոնային տեղաշարժերի դերը։ Ուռուցքածին գործոններն ազդում են բջիջների այն մակրոմոլեկուլների վրա, որոնցով պայմանավորված է [[սպիտակուց]]ի կենսասինթեզը, հետևապես բջիջների աճը, տեսակավորումը, բազմացումը և վարքագիծը։ ՈՒռուցքների հիմնական հատկանիշներն են ինքնավար աճը, զարգացումն ու բազմացումը։ Ուռուցքային բջիջներն իրենց կաոուցվածքով, տեղակայմամբ և փոխհարաբերակցությամբ զգալիորեն տարբերվում են մայր հյուսվածքի բջիջներից։ ՈՒռուցքների աճը և բազմացումը պայմանավորված է նրանց բջիջների ակտիվ կիսմամբ։ Փորձառական ճանապարհով լիովին հնարավոր է ուռուցքային բջիջները տեղափոխել մի [[օրգանիզմ]]ից մյուսը և ստանալ նոր ուռուցք, ինչպես նաև մեկուսացնել այդ բջիջները, աճեցնել և երկար ժամանակ պահպանել որպես բջջային կուլտուրա։ Ուռուցքի աճին զուգընթաց ուռուցքային բջիջներից գոյացած նոր բջիջները կարող են ձեռք բերել նոր հատկանիշներ և տարբերվել ուռուցքային մայր [[բջիջ]]ներից։ Բնականոն և ուռուցքային բջիջների տարբերությունը պայմանավորված է գենոմների փոփոխություններով, որոնք լինում են 3 տեսակի. 1.ուռուցքածին [[վիրուս]]ի և բջջի գենոմների ինտեգրացիա, որի հետևանքով վիրուսի ազդեցության ներքո առաջանում է բջջի ուռուցքային ձևափոխում, 2․ բջջային գենոմի մուտացիա, 3․ էպիգենոմային փոփոխություններ՝ սաղմնային զարգացման շրջանում բջիջների տեսակավորմանը ուղեկցող ժառանգական հատկանիշների կայուն փոփոխություններ։ Սակայն ապացուցված չէ, որ ուռուցքային և բնականոն բջիջների ժառանգական տարբերությունները հանգում են միայն էպիգենոմային փոփոխությունների։ Նույն ուռուցքի զարգացման տարբեր փուլերի ընթացքում ժառանգական տարատես- կի փոփոխությունների դերը ւոարբհր է։ Ուռուցքային բջիջների բազմացման կարգավորումը խիստ փոփոխվում է, քանի որ վերանում է միկրոմիջավայրի կանոնավորող գործոնների ազդեցությունը բջիջների բազմացման արագության վրա։ Ուռուցքի աճի արագությունը պայմանավորված է նրա հյուսվածքի կինետիկ բնութագրով՝ բջիջների միտոտիկ ցիկլի տևողությամբ, աճման ֆրակցիայի չափերով և բջիջների մահվան արագու– թյամբ։ Ուռուցքային հյուսվածքի աճի արագությունը պայմանավորող կինետիկ ցուցանիշներից յուրաքանչյուրի փոփոխությունն առաջ է բերում ուռուցքի աճման արագության փոփոխություն։ Օրինակ, ուռուցքի աճի դանդաղեցումը կարող է պայմանավորված լինել ինչպես միտոտիկ ցիկլի երկարատևությամբ, այնպես էլ աճման ֆրակցիայի փոքրացմամբ և բջիջների մահվան գործոնի մեծացմամբ։ Նկարագրված են ուռուցքների շուրջ 500 տեսակ, որոնց դասակարգման հիմքը նրանց հյուսվածքային պատկանելությունն է։ Սկզբում անվանվում է [[հյուսվածք]]ի, օրգանի կամ բջջի տեսակը, ապա ավելացվում «ոման։ Այսպես, [[ճարպ]]ային հյուսվածքից առաջացած ուռուցքը կոչվում է լիպոմա, աճառային հյուսվածքինը՝ խոնդրոմա, մկանային հյուսվածքինը՝ միոմա և այլն։ Արյունաստեղծ օրգաններից առաջացած ուռուցքները ստացել են հատուկ անվանումներ՝ լիմֆոմա, [[լեյկոզ]] և այլն։ Ելնելով հյուսվածքային պատկա– նելությունից՝ տարբերում են էպիթելա– յին, շարակցահյուսվածքային, մկանային և նյարդային ծագում ունեցող բարորակ և չարորակ ուռուցքներ։ էպիթելային ծագում ունեցող բարորակ ուռուցքներն անվանում են պապիլոմա, ադենոմա, պոլիպ և այլն, իսկ չարորակ բնույթի ուռուցքներն ամփոփվում են [[քաղցկեղ]] ընդհանուր հասկացության մեջ։ Շարակցահյուսվածքային չարորակ ուռուցքները համախմբվում են սարկոմա հասկացությունում, որին ավելացվում է նաև կոնկրետ տեսակը։ Ուռուցքներն ախտորոշվում են ռենտգենաբանական, էնդոսկոպիական, ռադիոիզոտոպային, լաբորատոր ևն հետազոտություններով։ Ուռուցքների բուժման հիմնական մեթոդը վիրաբուժականն է, որը համարյա մշտապես լրացվում է ճառագայթային, դեղորայքային, հորմոնային և իմունաբանական եղանակներով։ Ուռուցքների հետազոտության հարցերով զբաղվում է ուռուցքաբանությունը։
 
{{ՀՍՀ}}