«Սիքստինյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
No edit summary |
||
Տող 16.
Չափերով շատ մեծ (256 x 196 սմ) այս կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից [[Հուլիոս II պապի|Հուլիոս II պապի]] պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։ Կա ենթադրություն, որ նկարը ստեղծվել է 1512—1513թթ.-ին [[Լոմբարդիա|Լոմբարդիա]] ներխուժած ֆրանսիացիների նկատմամբ հաղթանակ տանելու առթիվ, ինչի արդյունքում Պյաչենցը մտավ Պապական տարածք։
XVI դարի սկզբի համար բավականին անսովոր է, որ որպես նկարի նյութ ծառայել է ոչ թե տախտակը, այլ [[Կտավ|կտավը]]։ Դա կարող է վկայել այն մասին, որ կտավը նախատեսվել է օգտագործվելու որպես խաչադրոշ:
XVIII դարում տարածվեց մի լեգենդ (պատմական փաստաթղերով չհաստատված), իբր Հուլիոս II-ը պատվիրել է Ռաֆայելի կտավը իր [[դամբարան]]ի համար, և իբր որպես տիրամոր բնորդ ծառայել է Ռաֆայելի սիրուհի Ֆորնարինան, Սիքստի համար` ինքը` պապ Հուլիոսը և
Միևնույն ժամանակ կերպարի ստեղծումը Պյաչենցի եկեղեցու համար ցույց է տալիս, որ որպես նրա հովանավորողներ միշտ համարվել են սուրբ Սիքստը և Վառվառան` պատկերված այդ կտավի վրա: Կերպարը հաջողությամբ համադրվում էր Պյաչենցի եկեղեցու կնքամանի կենտրոնական մասի հետ, ուր ծառայում էր որպես բացակայող պատուհանի ինքնատիպ փոխարինող։
Տող 27.
== Նկարագրություն ==
Նկարում պատկերված են [[Տիրամայր|Տիրամայրը]] և [[Հիսուս Քրիստոս|նորածին Քրիստոսը]] [[Հռոմի պապ Սիքստ II]]-ի և [[Սուրբ
Ֆիգուրները ձևավորում են եռանկյունի: Կողքի բացված վարագույրները մեկ անգամ ևս ընդգծում են կոմպոզիցիայի երկրաչափական հնարամտությունը: Սա առաջին ստեղծագործություններից մեկն է, որում դիտողը աննկատ հայտնվում է կոմպոզիցիայում. թվում է, թե Տիրամայրը իջնելով երկնքից` նայում է ուղիղ նրա աչքերին:
Մարիամի կերպարում ներդաշնակորեն համադրված են կրոնական հաղթանակի զմայլանքը այնպիսի համամարդկային զգացմունքների հետ, ինչպիսիք են խոր մայրական քնքշանքը և մանկան ճակատագրի համար անհանգստությունը: Նրա հագուստը ընդգծվածորեն պարզ է, նա բոկոտն քայլում է լուսավորված ամպերի միջով:
{{քաղվածք|Գերբնականի երանգ կա նաև այն թեթևության մեջ, որով Մարիամը սեղմելով ծանր որդուն, ոտաբոբիկ, հազիվ հպվելով ամպի մակերևույթին քայլում է նրա վրայով: Ռաֆայելը ներկայացնելով երկնային թագուհուն` տխուր որդուն ձեռքերում` հպարտ, անհասանելի, վշտահար, իջնող մարդկանց անդառաջ` միավորում է բարձրագույն կրոնական իդեալին բարձրագույն մարդկայինի հետ<ref>Гращенков В. Об искусстве Рафаэля // Рафаэль и его время. М.: Наука, 1986. С. 28. {{ref-ru}}</ref>:|Վ.Ն. Գրաշչենկով}}
== Ծանոթագրություններ ==
{{<ref>Гращенков В. Об искусстве Рафаэля // Рафаэль и его время. М.: Наука, 1986. С. 28. {{ref-ru}}</ref>}}
Սուրբը ձեռքով ցույց է տալիս դիտողի կողմը, և Տիրամայրը մանկան հետ նայում են այդ ուղղությամբ, նույն ժամանակ Սուրբ Բարբարան խոնարհել է գլուխը: Նկարի սկզբնական տեղը եղել է Մեծ Խաչելության առջև, ուստի դեմքերի արտահայտությունը և ֆիգուրների դիրքերը նկարում պայմանավորված են Քրիստոսի չարչարանքների ու մահվան տեսարանից իրենց զգացմունքներով:
|