«Ուռուցքաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ուռուցքաբանություն''', օնկոլոգիա (< հուն․ Όγκος – զանգված, հավելուկ, ուռուցք և ․․․ լոգիա), բժշկա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Ուռուցքաբանություն''', օնկոլոգիա (< հուն․ Όγκος – զանգված, հավելուկ, ուռուցք և ․․․ լոգիա), բժշկագիտության ճյուղ, ուսումնասիրում է ուռուցքների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները, կլինիկական ընթացքը, մշակում բուժման ու կանխարգելման մեթոդներ։ Ուռուցքաբանության զարգացումը պայմանավորված է կենսաբանության (առանձնապես բջջաբանության և գենետիկայի), քիմիայի (մասնավորապես կենսաքիմիայի) և բնական այլ գիտությունների, տեսական բժշկության (ախտաբանություն) և կլինիկական ([[վիրաբուժություն]], [[ռադիոլոգիա]], [[գինեկոլոգիա]] են) դիսցիպլինների հաջողություններով։ Որպես ինքնուրույն բժշկակենսաբանական դիսցիպլին ուռուցքաբանությունը ձևավորվել է [[XX]] դարում, չնայած ուռուցքները մարդկությանը հայտնի են եղել շատ վաղուց։ Ուռուցքաբանության ձեավորմանը նպաստել է փորձառական ուռուցքաբանության զարգացումը, որի հիմնադիր Մ․ Ա․ Նովինսկին առաջինն է աշխարհում շների վրա կատարել չարորակ ուռուցքի փոխպատվաստողը ([[1876]])։ XX դարի 30-ական թվականներին ապացուցվեց արոմատիկ ածխաջրածինների (մասնավորապես բենզապիրենի), էստրոգենների և իոնացնող ճառագայթների որոշ տեսակների քաղցկեղածին ներգործությունը։ [[1903]] թվականին ֆրանսիացի Ա․ Բորելն առաջարկեց ուռուցքների վիրուսային ծագման հիպոթեզը։ Այնուհետև փորձնական և տեսական ուռուցքաբանության բնագավառում հանդես եկան 3 հիմնական ուղղություններ՝ [[Քիմիա|քիմիական]], [[վիրուս]]ային և [[ճառագայթ]]ային։ Կլինիկական ուռուցքաբանության արագ զարգացումը կապված է վիրաբուժության և ռադիոլոգիայի հաջողությունների հետ, որոնք հանգեցրին չարորակ նորագոյացությունների բուժման և ախտորոշման մեթոդների կատարելագործմանը (ֆրանսիացի Կ․ Ռեգո, գերմանացի Կ․ Բաուեր, ամերիկացի Զ․ Պակ և ուրիշներ)։ Ուռուցքաբանության զարգացմանը նպաստել են ռուս գիտնականները։ [[1910]] թվականին հրատարակվել է ուռուցքների վերաբերյալ առաշին ձեռնարկը Ռուսաստանում (Ն․ Պետրով, «Ընդհանուր ուսմունք ուռուցքի մասին»)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո խոշոր հաջողությունների հասան փորձառական ուռուցքաբանության բնագավառում (քարածխի խեժով և քիմիապես մաքուր քաղցկեղածին նյութերով ուռուցքներ առաջացնելը)[[1937|։ 1937]] թվականին Լ․ Շաբադն ուռուցք առաջացրեց քաղցկեղից մահացածների հյուսվածքների մզվածքը [[կենդանի]]ների [[օրգանիզմ]] ներարկելով։ [[1956]] թվականին [[ԽՍՀՄ]] առողջապահության մինիստրությունը հիմնել է քաղցկեղածին [[նյութ]]երով զբաղվող կոմիտե։ Ուռուցքաբանության նոր ճյուղ է ուռուցքների համաճարակագիտությունը, որի զարգացումը ԽՍՀՄ–ում պայմանավորված է Ա․ Չակլինի և այլոց աշխատանքներով։ ժամանակակից ուռուցքաբանությանն արդեն հայտնի են բազմաթիվ ուռուցքածին վիրուսներ։ Լ․ Զիլբերն ստեղծել է ուռուցքների վիրուսագենետիկական ուսմունքը։ Ուռուցքների իմունաբանության վերաբերյալ նրա աշխատանքները հանգեցրին առանձնահատուկ ուռուցքային հակածինների հայտնագործմանը ([[1948]])։ Այդ գիտական ուղղության զարգացումը հնարավորություն տվեց հաստատել լյարդի ուռուցքներում սաղմնային հատուկ սպիտակուցի՝ ալֆա–ֆետոպրոտեինի ([[1962]]) առկայությունը և մշակել լյարդի քաղցկեղի ախտորոշման արժեքավոր մեթոդ (Գ․ Աբելե, [[1968]])։ Հետագայում բուռն զարգացան ուռուցքների վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման վերաբերյալ փորձառական և կլինիկական հետազոտությունները։ ԽՍՀՄ–ում ստեղծվեց գիտականորեն հիմնավորված ուռուցքաբանական օգնության համակարգ, որի կենտրոնական հիմնարկությունն ուռուցքաբա– նական դիսպանսերն է։ Վերջինիս խնդիրներն են ուռուցքների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և ժամանակին ու արդյունավետ բուժումը։ Ռուսաստանում ուռուցքաբանական առաջին հիմնարկությունը (ուռուցքների բուժման Մորոզովների անվան ինստիտուտ, Մոսկվա) ստեղծվել է մասնավոր միջոցներով, որը հետագայում լրիվ վերակազմավորվել է և վերանվանվել Պ․ Գերցենի անվան ինստիտուտ։ [[1926]] թվականին, Ն․ Պեւորովի նախաձեռնությամբ, Լենինգրադում հիմնվել է ուռուցքաբանության (այժմ՝ Ն․ Պետրովի անվան) ինստիտուտ։ [[1952]] թվականին Մոսկվայում հիմնվել է [[ԽՍՀՄ]] ԲԴԱ փորձառական և կլինիկական ուռուցքաբանության ինստ․։ Ուռուցքաբանության ինստիտուտներ են գործում նաև [[Կիև]]ում, [[Մինսկ]]ում, [[Ալմա Աթա]]յում, [[Տաշքենդ]]ում, [[Երևան]]ում (տես Ռենտգենաբանության և ուռուցքա– բանության ինստիտուտ), [[Թբիլիսի]]ում, Բաքվում և այլ քաղաքներում։ [[1954]] թվականին կազմակերպվել է ուռուցքաբանների համամիութենական գիտական ընկերություն, որը նույն թվին ընդգրկվել է հակաքաղցկեղային միջազգային միության (հիմնված [[1933]] թվականին) կազմում։ [[1955]] թվականից Լենինգրադում հրատարակվում է «Վոպրոսի օնկոլոգիի» («Вопросы онкологии») ամսագիրը։ Ուռուցքաբանության հարցերը լուսաբանվում են նաեւ արտասահմանյան մի շարք ամսագրերում։ ԽՍՍՀ–ում մինչև [[1937]] թվականը ուռուցքաբանական հիմնարկներ չեն եղել։ [[1937]] թվականին, առաշին անգամ Երեանի 1-ին կլինիկական հիվանդանոցին կից կազմակերպվել է ուռուցքաբանական կայան (10 մահճակալանոց)՝ ախտաբանա–հյուսվածքաբանական լաբորատորիայով և երկու կետերով (Երևանի 1-ին և 2-րդ պոլիկլինիկաներում)։ Կայանի հիմնական խնդիրն էր հանրապետությունում հակաքաղցկեղային պայքարի կազմակերպումը՝ չարորակ ուռուցքներով հիվանդների վաղաժամ հայտնաբերումն ու բուժումը։ [[1946]] թվականին Երևանում կազմակերպվեց ԽՍՍՀ առողջապահության մինիստրության ռենտգենաբանության և ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը ([[1977]] թվականից՝ Բ․ Ա․ Ֆանարջյանի անվան), [[1952]] թվականին՝ հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, որոնք ապահովեցին ԽԱՍՀ–ում հակաքաղցկեղային պայքարի պլանաչափ կազմակերպումը (ուռուցքներով հիվանդների վաղաժամ հայտնաբերում, քաղցկեղի կանխարգելման, բուժման մեթոդների բարելավում, ուռուցքաբան բժիշկների պատրաստում)։ ԽՍՍՀ–ում գիտական ուռուցքաբանության զարգացմանը նպաստել են Բ․ Ֆանարջյանի, Կ․ Բազիկյանի, Ս․ Աթանեսյանի, Գ․ Դանիելյանի, Լ․ Մկրտչյանի, Հ․ Գալստյանի և այլոց աշխատանքները։
 
{{ՀՍՀ}}