«Էխնաթոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 42.
Փորձելով ամրապնդել իր կենտրոնաձիգ իշխանությունը, Ամենհոտեպ IV հանդես եկավ քրմքապետության դեմ և առաջին հերթին գլխավոր Աստված [[Ամոն|Ամոն֊Ռաի]] տաճարի քրմապետների դեմ։Քրմապետերի ուժը սերտորեն կապված էր կրոնի վրա հիմնված նրանց գիտելիքների հետ և որպեսզի թուլացներ հակառակորդին անհրաժեշտ էր զրկել նրանց այդ մտավոր ազդեցությունից։Սկզբնական շրջանում Ամենհոտեպը համբերատար ենթարկվում էր իրերի դասավորման առկա իրավիճակի հետ։ Հետագայում ի հակակշիռ Թեբեյի աստված Ամոնի նա առաջ քաշեց նախկինում քիչ ճանաչում ունեցող [[Աթոն|Աթոնի]] պաշտանմունքը ով մարմնավորում էր արեգակի սկավառակը։Հռչակելով իրեն նոր աստծո քահանայապետ, Ամենհոտեպը կառավարման երրորդ տարում Թեբեյում սկսեց նոր տաճարի կառուցումը, որտեղ Աթոնը պատկերված էր մարդու մարմնով ու բազեյի գլխով՝ թագադրված արեգակի սկավառակով։Վերջապես կառավարման չորրորդ տարում կտրուկ շրջադարձ եղավ մի կողմից արքայի և Աթոնի,իսկ մյուս կողմից հին աստվածների հարաբերություններում։Էխնաթոնը իրեն հռչակեց բացարձակ [[Աստված|աստվածություն]], անմահ էակ, իսկ արեգակի սկավառակը,Աթոնը, համարվեց արքայի երկրային պատկերը։Այդ իսկ պատճառով փոոփխության ենթարկվեց Աթոնի պատկերը։Արեգակի սկավառակի մեջ պարփակված բազեյի գլխով մարդու մարմնով պատկերի փոխարեն Էխնաթոնը արդեն ներկայանում էր արքայական կամ արեգակնային օձերի(ուրեյ) շրջանում, դիմացից դեպի ներքև ձգվող բազում ճառագայթներով։
 
[[Պատկեր:GebelSilsilaShrUnf.jpg|250px|մինի|Ախետ֊Աթոն]]
== Նոր մայրաքաղաքի կառուցումը ==
{{Վիքիպահեստ երկար|Akhenaten|Ախենաթոն}}
Հավանաբար իր կառավարման 6֊րդ տարու Ամենհոտեպ IV և նրա հակառակորդների մջև պայքարը կտրուկ սրվեց՝ հասնելով իր գագաթնակետին, ինչը կապված էր նրա կողմից իրականացված կրոնական բարեփոխումների հետ։Այդ պայմաններում արքան ստիպված էր իր ընատանիքով լքել Թեբեն տեղափոխվելով Ամոն֊Ռաի պաշտանմունքային կենտրոնից ավելի քն 300 կմ․ հյուսիս, որտեղ էլ իր հրամանով սկսվեց նոր մայրաքաղաքի՝ Ախետ֊Աթոնի «Աթոնի հորիզոն»կառուցումը։Այստեղ սպիտակ քարից կառուցվեց Էխնաթոնի հսկայական պալատը,որը համարվում է հնագույն ամենամեծ կառույցը:Պալատի պատերը զարդարված էին տարբեր սյուժետներով և դեկորատիվ գեղանկարներով, նկարազարդված է եղել նաև հատակը, աստիճաննրը և առաստաղները։Բացի գլխավոր պալատից կառուցվեցին նաև մի շարք փոքր պալատներ, իսկ ամենագլխավոր կառույցը «Աթոնի տուն» անունը ստացած Աթոն աստծուն նվիրված տաճարն էր։
 
== Ծանոթագրություններ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Էխնաթոն» էջից