«ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Երեվանի Պետական Համալսարան|'''Երեվանի պետական համալսարանի''']] '''աստվածաբանության ֆակուլտետը''' հիմնադրվել է [[1995]] թվականին։ Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիրական և փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր [[Շահե Աճեմյան]]ը։ Ֆակուլտետում ուսանողական աշխատանքները կազմակերպված են նոր՝ երկաստիճան համակարգով. բակալավը՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի։ Ունի շուրջ 250 ուսանող, յուրաքանչյուր տարի՝ ավելի քան 50 շրջանավարտ։ Ֆակուլտետում գործում է երկու ամբիոն՝ աստվածաբանության և կրոնի տեսության ու պատմության։ Կրոնի տեսության և պատմության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է հին և նոր աշխարհների մեծ կրոնների պատմությունը և ընդհանուր եկեղեցու պատմությունը։ Աստվածաբանության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է վարդապետ. աստվածաբանություն, Աստվածաշնչի ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու պատմություն, բարոյական աստվածաբանություն, հայրաբանություն, կրոնագիտություն, տոմարագիտություն, ծիսագիտություն, աստվածաբան. հին գրականություն ևն։ Շահե արք. Աճեմյանի ջանքերով ֆակուլտետում ստեղծվել է աստվածաբանական, աստվածաշնչյան գրադարան, որը կոչվում է իր անունով։ Ներկայումս ([[2001]]) գրադարանն ունի մասնագիտական բազմալեզու գրականություն, հանրագիտարաններ, բառարաններ (շուրջ 5 հզ. կտոր գիրք)։ [[1997]]– [[1998]] ուսումնական տարվանից ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, և ուսանողներն օգտվում են ինտերնետային կապի հնարավորություններից։ Աստվածաբանության ֆակուլտետում աստվածաբանական և աստվածաշնչական թեմաներով դասախոսություններ են կարդացել [[Սորբոն]]ի համալսարանի պրոֆեսորը, [[Քենտրբերիի համալսարան]]ի աստվածաբան-պրոֆեսորներ [[Հելլեն Դոնելի]]ն և [[Դեյվիդ Քուք]]ը, [[Հալլեի համալսարան]]ի դոկտոր, պրոֆեսոր [[Ֆրեդերիկ Գոլց]]ը, [[Վենետիկ]]ի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն վրդ. Զեքիյանը, [[Հռոմ]]ի արևելագիտության հայրապետ. ինստիտուտի պրոֆեսոր [[Ռոբերտ Տաֆտ]]ը, [[Ստրասբուրգ]]ի աստվածաբանական համալսարանի պրոֆեսոր [[Ժերար Սիգվալտ]]ը։ Աստվածաբանական ֆակուլտետում հատուկ կարևորություն է տրվում օտար լեզուների ուսուցմանը։ Առաջին երկու տարիների ծրագիրն ընդգրկում է մեկ օտար լեզու ([[ֆրանսերեն]], [[գերմաներեն]] կամ [[անգլերեն]]), պարտադիր է [[ռուսերեն]]ը, մեկ հին վախճան, հավիտենականություն և այլն։ Ա. Բալեզու ([[լատիներեն]], [[հունարեն]] կամ եբր.) և գրաբար։ Աստվածաբանական ֆակուլտետում [[Անգլիա]]յի [[Քեմբրիջի համալսարան]]ի հետ համաձայնեցրած իրագործում է ըստ “British council”-ի ծրագրի [[անգլերեն]] լեզվի ուսուցման հատուկ համակարգ, որն ուսանողներին նախապատրաստում է G.C.E. քննությունների։ Քննությունը բարձր նիշերով հանձնող ուսանողին տրվում է միջազգ. FCO վկայագիր։ Համակարգչային կենտրոնն իրականացնում է նաև հրատարակչ. աշխատանքներ։ [[1998]]-ին աստվածաբանական մատենաշարից հրատարակվել է [[Վարդան Այգեկցի|Վարդան Այգեկցու]] «Արմատ հաւատոյ» գիրքը։ Լույս են տեսել Ռ. Վարդանյանի «Հայոց Տոնացույցը» ([[1999]]), Ռ. Ղազարյանի «Գրաբարի բառարան»-ի երկու հատորները ([[2000]]), [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցու]] ճառերի և ներբողների քննական բնագրերը Հ.Քյոսեյանի աշխատասիրությամբ ([[2000]])։ Արևելահայերեն (գրաբար բնագրի հետ միասին) պատրաստվում են տպագրության [[Գրիգոր Տաթևացի|Գրիգոր Տաթևացու]] «Գիրք հարցմանց»-ը, Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում»-ի վերախմբագրված երեք հատորները։ Հրատարակվել են նաև քարոզչական բնույթի փոքրածավալ աշխատանքներ, կրոնագիտ. գրքույկներ։ Աստվածաբանակն ֆակուլտետում ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում է արշավներ [[Հայաստան]]ի նշանավոր վանքեր [[Գլաձոր]], [[Տաթև]], [[Հաղարծին]]։ Առաջին գիտական արշավը կազմակերպվում է [[Օշական]] (յուրաքանչյուր ուս. տարվա հոկտեմբերին, Թարգմանչաց տոնի օրը), և ուսանողները [[Սուրբ Մեսրոպ Մաշտոց]]ի գերեզմանին ուխտում են հավատարիմ լինել հայոց քրիստոնեական հավատին և լեզվին։
{{Երևանի պետական համալսարանի ֆակուլտետներ}}
{{ՔՀՀ}}