«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ»–ի խմբագրումների տարբերություն

չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
'''Երևանի Պետական Համալսարանի Իրավաբանական ֆակուլտետ''',
 
===Պատմություն===
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը մայր բուհի հնագույն և կրթական ու գիտական ավանդույթներով հարուստ ֆակուլտետներից է, որն ունի 80 տարիների պատմություն։
Հայաստանում իրավաբանական բարձրագույն կրթությամբ կադրեր ունենալու անհրաժեշտությունը զգացվել է դեռևս առաջին Հանրապետության տարիներին, երբ խնդիր դրվեց ստեղծել հայկական համալսարան։
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը վերանվանվեց Իրավագիտության ֆակուլտետ։ Այսօր մեր հանրապետությունում ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետն իրավամբ համարվում է իրավաբանական կրթության առաջատարը և իրավաբան կադրերի հիմնական դարբնոցը։ Անցած տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է մոտ 15000 շրջանավարտ, որոնք համալրել և շարունակում են համալրել ՀՀ պետական կառավարման, իրավապահ և դատական մարմինների համակարգը։
 
===Ընդունելությունը===
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում, ինչպես և ամբողջ համալսարանում, ուսումն իրականացվում է եռաստիճան կրթական համակարգով. բակալավրիատ, որտեղ սովորում է 466 ուսանող, մագիստրատուրա, որտեղ սովորում է 128 ուսանող և ասպիրանտուրա, որտեղ ուսումը շարունակում է 38 ասպիրանտ և 53 հայցորդ։
 
Դրա հետ մեկտեղ, իրավաբանների ուսուցումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով, ֆակուլտետում ստեղծվել են Կրիմինալիստիկայի լաբորատորիա և ֆոտոկաբինետ, ուսումնական դատական նիստերի դահլիճ, ինչպես նաև Իրավաբանական կլինիկա (ուսանողական իրավախորհրդատվական ծառայություն)։
 
===Գիտական կենտրոններ===
 
Ֆակուլտետում գործում են նաև մի շարք գիտական կենտրոններ՝ Եվրոպական ուսումնասիրությունների, Քրեաիրավական և կրիմինոլոգիական հետազոտությունների, Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական ու Կրիմինալիստիկայի և դատական փորձաքննությունների պրոբլեմների հետազոտման գիտագործնական կենտրոնները։
Լիարժեք իրավաբանական կրթության կազմակերպման նպատակով ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետում ներկայումս կիրառվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Ֆակուլտետում գործում է Համակարգչային կենտրոն-էլեկտրոնային գրադարանը՝ հագեցված 20 համակարգիչներով։ Պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին հնարավորություն է տրվում օգտվել այդ համակարգիչներում տեղադրված ԻՐՏԵԿ իրավաբանական տեղեկատվական համակարգից ու էլեկտրոնային բառարաններից, ինչպես նաև համացանցից (Internet), տարբեր (այդ թվում՝ նաև վճարովի) իրավաբանական տեղեկատվական համակարգերից, որոնք մատչելի են դարձնում իրավունքի բոլոր ճյուղերի գրեթե բոլոր ինստիտուտների վերաբերյալ նորագույն իրավական հետազոտությունները։
Իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ակտիվ մասնակցել և մասնակցում են հանրապետությունում ընթացող սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների իրականացմանը։
 
===Համագործակցությունը===
 
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետը, որպես ուսումնական հաստատություն և գիտական կենտրոն, արդյունավետ համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գիտահետազոտական հիմնարկների հետ, որոնց թվում են՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը, Սահմանադրական իրավունքի կենտրոնը, ՀՀ Դատախազության դպրոցը, ՀՀ Ոստիկանության կրթահամալիրը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Արևմտյան Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք առաջատար իրավաբանական դպրոցներ, որոնք նաև խոշոր գիտական կենտրոններ են։