«Ալեքսանդր Տվարդովսկի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Տվարդովսկի Ալեքսանդր''' Տրիֆոնովիչ, ռուս սովետական բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՄՄԿԿ անդամ 19...»:
 
Տող 1.
'''Տվարդովսկի Ալեքսանդր Տրիֆոնովիչ Տվարդովսկի''' Տրիֆոնովիչ, ռուս սովետական բանաստեղծ, հասարակական գործիչ։ ՄՄԿԿ անդամ [[1940]] թվականից։ [[1939]] թվականին ավարտել է Մոսկվայի պատմության, փիլիսոփայական և գրականության ինստիտուտը։ Տվարդովսկիի վաղ շրջանի գործերի թեման գյուղացու ճակատագիրն է կոլեկտիվացման տարիներին։ Կոլեկտիվացման թեման առավել գեղարվեստականորեն է մարմնավորվել «Երկիր Մուրավիա» պոեմում։ Սովետական գյուղի մարդկանց բնավորության փոփոխություններն են արտացոլված «ճանապարհ», «Գյուղական ժամանակագրություն», «Զագորյե» ժողովածուներում։ [[1939]] - [[1940]] թվականների սովետա–ֆինլանդական պատերազմում Տվարդովսկին եղել է զինվորական թղթակից, որի արգասիքն են «Ֆինլանդիայի ձյուների մեջ» բանաստեղծությունների շարքը և «Կարելական պարանոցից» արձակ գրառումները։ [[Հայրենական մեծ պատերազմ]]ի տարիներին ճակատային թերթերում հրատարակել է բանաստեղծություններ և ակնարկներ։ Լայն ճանաչում է ստացել Տվարդովսկիի «Վասիլի Տյորկին» պոեմը, որի գլխավոր գործող անձը, հակառակ իր պարզամտության, իսկական հերոս է, ազատարար զինվորի բարոյական ուժը վեհանձնությունը և մարդասիրությունը մարմնավորող, հոգեպես հարուստ մարդ։ Տվարդովսկիի ետպատերազմյան ստեղծագործության կենտրոնում հայրենիքի և ժողովրդի պատմական ճակատագրերն են, ժողովրդի զոհերի ու սխրանքների մեծության գիտակցումը։ Լայն ընդգրկումով է գրված Տվարդովսկիի «Հեռաստանից հեռաստան» քնարահրապարակախոսական պոեմը, որը ճամփորդական օրագրից վերաճում է դարի որդու կրքոտ խոստովանության։ «Տյորկինը այն աշխարհում» [[պոեմ]]ում սուր երգիծանքով Տվարդովսկին ներկայացրել է, իր բառերով ասած, «մեր իրականության» բացասական գծերը։ Խոհական քնարերգության նմուշներ են նրա ուշ շրջանի ժողովածուները՝ «Բանաստեղծություններ՝ ծոցատետրից», «Այդ տարիների քնարերգությունից»։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Մ․ Մարշակի, Ի․ Բունինի ստեղծագործության մասին Տվարդովսկիի հոդվածները, «Հոդվածներ ու գրառումներ գրականության մասին», «Միխայիլ Իսակովսկու պոեզիան» գրքերը։ Տվարդովսկիի ստեղծագործությունները թարգմանվել են ՄՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Տվարդովսկի եղել է «Новый мир» ամսագրի խմբագիր, ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար, գրողների եվրոպական միության փոխնախագահ, ՌՍՖՍՀ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ ՍՄԿԿ 19-րդ համագումարում ընտրվել է ՄՄԿԿ կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 22-րդ համագումարում՝ ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու։ Պարգևատրվել է [[Լենին]]ի 3-րդ, 4-րդ և այլ շքանշաններով։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ռուս բանաստեղծներ]]
[[Կատեգորիա:Խորհրդային հասարակական գործիչներ]]